ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 312-Ա |
«04» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի04.02.2025 թ. հ. 312-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Սարգիս Հովհաննիսյան /լիազորված անձ/ Հայկանուշ Կարապետյան |
Արցախի փողոց, հ.8ա շենք, հ.42 |
բնակարան |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 06.12.2024թ. հ.9134 վկայագրով, Հայկանուշ Կարապետյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Արցախի փողոցի հ.8ա շենքի հ.42 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Արցախի փողոց, հ.8ա շենք, բն.42/1 |
0105378ZRVHW |
|
2 |
Լուսիկ Պելիգյան /լիազորված անձ/ Գեղամ Գրիգորյան |
Պ. Սևակի փողոց, հ.2 շենք |
նկուղ |
Գեղամ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Պ. Սևակի փողոցի հ.2 շենքում գտնվող նկուղին /սեփ. վկ. հ.1480154/ տրամադրել հասցե՝ Պ. Սևակի փողոց, հ.2 շենք, հ.17/1 |
01123LPLNLBH |
|
3 |
Ռաֆայել Թորոսյան |
Փ. Բուզանդի փողոց, հ.101 շենք, հ.6 |
բնակարան |
Ռաֆայել Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Փ. Բուզանդի փողոցի հ.101 շենքի հ.6 հասցեում գտնվող բնակարանին /վկ. հ.2253304/ տրա-մադրել հասցե՝ Փ. Բուզանդի փողոց, հ.101 շենք, բն.6/2 |
010638N5ABXT |
|
4 |
Ռոզալիա Հարությունյան |
Աղբյուր Սերոբի փողոց, հ.52 շենք, հ.4ա |
բնակարան |
Անշարժ գույքի նվիրատվության 16.01.2025թ. հ.275 պայմանագրով, Ռոզալիա Հարությունյանին նվիրած Աղբյուր Սերոբի փողոցի հ.52 շենքի հ.4ա հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Աղբյուր Սերոբի փողոց, հ.52 շենք, բն.4/1 |
01033KSX2ZYL |
|
5 |
Գրիգոր Գևորգյան |
Դ. Մալյան փողոց, հ.11 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.03.2023թ. հ.3177 վկայագրով, Գրիգոր Գևորգյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Դ. Մալյան փողոցի հ.11 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Դավիթ Մալյան փողոց, հ.11/1 |
01023XKUBWTR |
|
6 |
Ինեսա Չեպուրկո և Սայիդ Նուր Էյնի Գառգառի |
Նորքի այգիների փողոց, հ.238 |
բնակելի տուն |
Ինեսա Չեպուրկոին և Սայիդ Նուր Էյնի Գառգառիին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Նորքի այգիների փողոցի հ.238 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.01122024-01-0001/ բաժանման հատակագծով առանձնացվող 171.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արմենակ Արմենակյան փողոց, հ.74 |
01093PJ4RJ6X |
|
7 |
Ժիրայր Մանուկյան /լիազորված անձ/ Գոհար Շահբազյան |
Բուժաշխատողների /Նորքի 17-րդ/ փողոց, նրբանցք, հ.27/1 |
հողամաս |
Գոհար Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող, Բուժաշխատողների /Նորքի 17-րդ/ փողոցի նրբանցքի հ.27/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.09042021-01-0220/ բաժանման հատակագծով առանձնացվող 302.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բուժաշխատողների փողոց, նրբանցք, հ.27/7 |
01093VCYZCMS |
|
8 |
Արման Մկրտչյան |
Կոմիտասի պողոտա, հ.15 շենք, հ.220 և հ.220/4 |
տարածք |
Արման Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.15 շենքի հ.220 և հ.220/4 հասցեներում գտնվող տարածքներին /վկ. հ.17082023-01-0314 և հ.22082023-01-0197/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.15 շենք, շինություն հ.220 |
01033FDEN2QJ |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|