Գլխավոր տեղեկություն
Номер
N 242-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.03.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.03.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.03.2025
Дата вступления в силу
07.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2025 թվականի N 242-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 8-րդ կետում, 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակը ստանալու» բառերը փոխարինել «վարորդական վկայականը փոխանակելու, այլ պետություններում ստացած վարորդական վկայականի հիմքով Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տալու (հատկացնելու) կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակը ստանալու» բառերով.

2) 8-րդ կետի 1-ին ենթակետում «վարորդական վկայականը չի փոխանակվում կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակը չի տրամադրվում» բառերը փոխարինել «վարորդական վկայականը չի փոխանակվում, այլ պետություններում ստացած վարորդական վկայականի հիմքով Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական չի տրվում (հատկացվում) կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակը չի տրամադրվում» բառերով.

3) 8-րդ կետի 2-րդ ենթակետում «վարորդական վկայականը փոխանակվում է համապատասխան նշումով վարորդական վկայականով, իսկ կորած վարորդական վկայականի կրկնօրինակի փոխարեն տրամադրվում է համապատասխան նշումով վարորդական վկայական» բառերը փոխարինել «վարորդական վկայականը փոխանակվում է համապատասխան նշումով վարորդական վկայականով, այլ պետություններում ստացած վարորդական վկայականի հիմքով Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականը տրվում է (հատկացվում է) համապատասխան նշումով վարորդական վկայականով, իսկ կորած վարորդական վկայականի կրկնօրինակի փոխարեն տրամադրվում է համապատասխան նշումով վարորդական վկայական» բառերով.

4) 67-րդ կետում «61-րդ և 66-րդ» թվերը փոխարինել «61-րդ, 66-րդ և 73.1-ին» թվերով.

5) 73-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 73.1-ին և 73.2-րդ կետերով՝

«73.1. Հայաuտանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացու՝ այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տրվում է առանց որակավորման քննություններ հանձնելու: Այս դեպքում այլ պետություններում ստացած վարորդական վկայականների պատճենի հետ միասին ներկայացվում են նաև ցանկի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը։

73.2. Սույն կարգի 73.1-ին կետով նախատեսված դեպքում տվյալները մուտքագրվում են համակարգիչ, որից հետո անձը, եթե հաշվառված չէ թմրաբանական կամ հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում և նրա մոտ առկա չեն սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հիմքերը, անմիջապես նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է վարորդական վկայական՝ այլ պետություններում ստացած վարորդական վկայականի վավերականությունը պարզելուց հետո:».

6) 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«74. Սույն կարգի 73-րդ կետով նախատեսված դեպքում վարորդական վկայականը փոխանակվում, իսկ 73.1-ին կետով նախատեսված դեպքում Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տրվում է այլ պետություններում ստացած վարորդական վկայականի վավերականությունը պարզելուց հետո՝ փոխանակված վարորդական վկայականը վերադարձնելով այն տրամադրած պետության իրավասու մարմիններին, եթե այլ կարգ նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան