Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-256-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.30
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.12.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2010
Дата вступления в силу
09.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ.1» կետով.

«զ. 1) ներդրումային ֆոնդի կառավարչի.».

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «ներդրումային ընկերություն» և «ներդրումային ընկերությունը» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, ներդրումային ֆոնդի կառավարիչ» և «, ներդրումային ֆոնդի կառավարիչը» բառերով.

3) 2-րդ մասի «բարեգործական, ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամների» բառերը փոխարինել «բարեգործական հիմնադրամների, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի» բառերով.

4) 5-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «` ամբողջությամբ կամ համապատասխան պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում` վերջին դեպքում չբավարարող մասով» բառերը և այն լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, այն պարտավորությունները, որոնք ենթակա են կատարման սույն մասով նախատեսված ֆոնդի կառավարչի հաշվին միայն ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում, այդ կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում միայն ֆոնդի ակտիվների չբավարարող մասով:»:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ չի նշանակվում, և ժամանակավոր կառավարչի` սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնում է այդ ներդրումային ֆոնդի պահառուն` սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններով, եթե այլ կարգավորում չի նախատեսված կամ չի բխում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից:»:

 

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «ժամանակավոր կառավարչի լիազորությունները» բառերից հետո հանել միջակետը, և նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «: Ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործով կառավարիչ չի նշանակվում, և կառավարչի` սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնում է այդ ներդրումային ֆոնդի պահառուն` սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններով, եթե այլ կարգավորում չի նախատեսված կամ չի բխում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից.»:

 

Հոդված 5. Օրենքի 59-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

 

«4. Դատարանի կողմից ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործի քննության ժամանակ կիրառվում է միայն լուծարային վարույթ:»:

 

Հոդված 6. Օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ արգելադրումն իրականացվում է նրան պատկանող այդ ֆոնդի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) փայի (փայերի) նկատմամբ արգելադրում իրականացնելու միջոցով:»:

 

Հոդված 7. Օրենքի 75-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

 

«5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի վաճառքն իրականացվում է նրան պատկանող այդ ֆոնդի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) փայը (փայերը) օրենքով սահմանված կարգով օտարելու միջոցով:»:

 

Հոդված 8. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) «ա» կետի 2-րդ ենթակետը «վարչական աշխատողների աշխատավարձը» բառերից հետո լրացնել «, եկամտային հարկի վճարումները և պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումները» բառերով.

2) «ա» կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- պարտադիր կուտակային վճարները,».

3) «ա» կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումներին վերաբերող փաստաթղթերի արխիվացման ծախսերը».

4) «գ» կետի «պարտադիր սոցիալական վճարումները» բառերը փոխարինել «եկամտային հարկի և պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումները» բառերով.

5) «է» կետը «ներառյալ`» բառից հետո լրացնել «պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները և» բառերով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված դրույթների. եկամտային հարկին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, իսկ պարտադիր կուտակային վճարներին վերաբերող դրույթները` 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-256-Ն