ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2025 թ. N 12-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.7–րդ կետի և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ավագանին որոշում է`
1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կողմ -7 |
||
ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ |
ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ |
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ |
Դեմ -0 Ձեռնպահ -1՝ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ |
2025 թ․ փետրվարի 20 ք. Ջերմուկ |
|
Հավելված Ջերմուկ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 20-ի N 12-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեության թույլտվությունը տալիս է Ջերմուկ համայնքի ղեկավարը, եթե շրջիկ առևտրի կետը թույլտվության տրամադրման պահին (ինչպես առաջին, այնպես էլ յուրաքանչյուր հաջորդ անգամ) համապատասխանում է սույն հավելվածով սահմանված պահանջներին և պայմաններին:
2. Թույլտվություն ստանալու համար դիմումատուն Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնում է սույն կարգի Ձև N 2-ին համապատասխան դիմում` էլեկտրոնային (Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական jermuk.vayotsdzor@mta.gov.am էլեկտրոնային փոստի կամ jermuk.am կայքէջի միջոցով ուղարկողի հաստատված ստորագրությամբ կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ) կամ թղթային եղանակով, որին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածք,
2) անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
3) տրանսպորտային միջոցի կամ կցորդի հաշվառման վկայագրի պատճեն,
4) շրջիկ առևտրի կետի լուսանկարներ,
5) Ջերմուկ համայնքի ավագանու որոշմամբ սահմանած դրույքաչափերին համապատասխան՝ տեղական տուրքի վճարման անդորրագիր,
3. Դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում կից փաստաթղթերը ներկայացվում են լուսապատճենված (սկանավորված) տարբերակով:
4.Թույլտվությունը տրամադրվում է կամ թույլտվության տրամադրումը մերժվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից թույլտվության համար ներկայացված դիմումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
5. Թույլտվությունը տրամադրվում է Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից` սույն կարգի Ձև N 1-ին համապատասխան՝ մեկ ամիս ժամկետով:
6. Թույլտվություն ստացած դիմումատուն շրջիկ առևտրի կետերի սահմանված վայրը ամրագրում է Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում։
7. Շրջիկ առևտրի կետերի սահմանված յուրաքանչյուր վայրն ամրագրվում է հինգ օր ժամկետով, իսկ հատկացման յուրաքանչյուր օրվա տևողությունը չի կարող գերազանցել 14 ժամը և առավելագույնը` մինչև ժամը 22:00-ն:
8. Եթե շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրի ամրագրման 5-օրյա ժամկետն ավարտվում է ոչ աշխատանքային օր, ապա հաջորդ վայրի ամրագրումը կատարվում է նախապես՝ ոչ աշխատանքային օրվա նախորդող աշխատանքային օրը։
9. Թույլտվություն ստանալու մասին դիմումը մերժվում է, եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են։
10. Շրջիկ առևտրի թույլտվությունը չի կարող դիմումատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից։
11. Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների՝ սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան անվտանգությունը և որակը պահպանելու համար:
12. Շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջների և պայմանների պահպանության նկատմամբ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցների կողմից իրականացվում է ընթացիկ հսկողություն։
13. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեության իրականացումն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
14. Շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում և համապատասխան նշանով կահավորվում են համայնքի ղեկավարի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:
15. Շրջիկ առևտրի իրականացման համար սահմանված վայրերում կարող են կայանել միայն համապատասխան թույլտվություն ունեցող շրջիկ առևտրի կետերը։
16. Շրջիկ առևտրի կետը կարող է կայանվել ամրագրված վայրում յուրաքանչյուր օրվա համար սահմանված ժամը լրանալուց հետո (ժամը 22։00-ից հետո) առանց գործունեություն իրականացնելու, և պարտավոր են տրամադրված (հատկացված) վայրը ազատել սահմանված հնգօրյա ժամկետը լրանալուց հետո:
2. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
17. Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով:
18. Շրջիկ առևտրի կետերը, ըստ անհրաժեշտության, պետք է ապահովված լինեն էլեկտրաէներգիայի արտադրման ավտոնոմ համակարգով, որը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի թիվ 138 հրամանով հաստատված աղմուկի թույլատրելի նորմերին ներկայացվող պահանջներին,
19․ Հանրային սննդի ծառայություն մատուցող շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանով հաստատված կանոններին համապատասխանող խմելու ջրի, ինչպես նաև գոյացած կեղտաջրի պահման համար յուրաքանչյուրը առնվազն 100 լիտր տարողունակությամբ հերմետիկ փակ տարաներով։
20. Շրջիկ առևտրի կետերի վրա տեղադրված գովազդը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության «Գովազդի մասին» օրենքի 12-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 2137-Ն որոշմամբ, ինչպես նաև՝ Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 88-Ն որոշմամբ սահմանված պահանջներին։
21. Շրջիկ առևտրի կետը, ըստ անհրաժեշտության, պետք է ապահովված լինի արտաքին լուսավորության համակարգով։ :
22. Շրջիկ առևտրի կետ հանդիսացող ավտոմոբիլները կամ դրանց կցորդները կողային (մայթին կից) հատվածից պետք է ունենան համապատասխան բացվածք՝ առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման համար:
23. Շրջիկ առևտրի կետերն անվտանգ կայանման կազմակերպման համար պետք է ապահովված լինեն արգելակման համակարգի հանգույցներով:
3. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ
24. Շրջիկ առևտրի կետերի միջոցով գործունեությունը թույլատրվում է իրականացնել ժամը 08։00-ից մինչև 22։00-ն ընկած ժամանակահատվածում, հետևյալ վայրերում՝
Հ/Հ |
Վարչական շրջան |
Փողոցի և տարածքի անվանում |
1. |
ք. Ջերմուկ |
բազմաբնակարան բոլոր շենքերի բակերի տարածքները |
2. |
գ․ Կեչուտ |
գյուղի վարչական ղեկավարի գրասենյակի և դպրոցի միջև գտնվող տարածք |
3. |
գ. Գնդեվազ |
5-րդ փողոցի միջնամաս՝ գործող խանութի մոտ |
4. |
|
հանրակրթական դպրոցին հարակից տարածք |
ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ
ԿԵՏԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ
25. Շրջիկ առևտրի կետում չի թույլատրվում վաճառել՝
1) մսամթերք,
2) ծովամթերք,
3) կաթնամթերք՝ բացառությամբ թանի,
4) կենդանիներ
5) դեղեր և բժշկական նշանակության արտադրանք,
6) շինանյութ,
7) ավտոպահեստամասեր,
8) հրավառության կամ հրագործական արտադրանք,
9) պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ
10) կենցաղային և համակարգչային տեխնիկա,
11) աուդիո և վիդեո արտադրանք,
12) կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր,
13) որսորդական պարագաներ,
14) պահպանակներ, միջադիրներ և հիգիենիայի այլ պարագաներ,
15) ծխախոտի արտադրանք,
16) ոգելից խմիչքներ,
17) հեղուկ վառելիք, հեղուկացված նավթային գազ, տեխնիկական հեղուկներ,
18) մանկական կերեր,
19) այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
26. Շրջիկ առևտրի կետերում չի թույլատրվում մատուցել՝
1) վարսահարդարման և դիմահարդարման ծառայություններ,
2) ինտերնետ ծառայություններ,
3) բանկային կամ արտարժույթային ծառայություններ,
4) կապի և հեռահաղորդակցման ծառայություններ,
5) բժշկական ծառայություններ,
6) կացարանի տրամադրում և այլ հյուրանոցային ծառայություններ,
7) ցանկացած տեսակի մերսման ծառայություն:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
_____________________________________________________________
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ -
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
―――――――――――――――――――――――――――――――――――
―――――――――――――――――――――――――――――――――――
Տրված` ――― ―――― 202― թ.
Թույլատրված գործունեության անվանումը`
―――――――――――――――――――――――――――――――――――
―――――――――――――――――――――――――――――――――――
Դիմումատու իրավաբանական անձի լրիվ անվանումը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը`
―――――――――――――――――――――――――――――――――――
―――――――――――――――――――――――――――――――――――
―――――――――――――――――――――――――――――――――――
Գործունեության իրականացման վայրը`
―――――――――――――――――――――――――――――――――――
Թույլտվության գործողության ժամկետը` ――― ――― 202― թ.-ից մինչև ―― 202―թ.-ը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
____________________________ |
Ձև N 2
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի
Ջերմուկ համայնքի ղեկավար
------------------------------------------------------------ին
/անուն, ազգանուն/
Դ Ի Մ ՈՒ Մ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ -------------------------
-------------------------------------------------------------------------------
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը
................................................................................................................................
................................................................................................................................
................................................................................................................................
2. Կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը
................................................................................................................................
................................................................................................................................
3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ
................................................................................................................................
4. Ապրանքի կամ ծառայության անվանումը, որի վաճառքի, իրականացման կամ մատուցման թույլտվություն ստանալու մասին դիմում է ներկայացվում
................................................................................................................................
................................................................................................................................
5. Թույլտվության ժամկետը......................................................................................
(նշել պահանջվող ժամկետը)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
................................................................................................................................
(կազմակերպության պատասխանատու անձի անունը, հայրանունը, ազգանունը
կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
.......... ................... 20.... թ.
Կ.Տ.
Ներկայացվող փաստաթղթերի ցանկ
N |
Փաստաթղթի անվանումը |
Կցված է (կատարվում է✓ նշում) |
1. |
Դիմում՝ լրացված սահմանված ձևով |
|
2. |
Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն, |
|
3. |
Դիմումատու անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) պետական հաշվառման քաղվածքի և անձը հաստատող փաստաթղթի պատճենը |
|
4. |
Շրջիկ առևտրի կետի լուսանկարներ |
|
5. |
Տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի պատճենը |
|
6. |
Այլ |
Ստորագրելով այս դիմումը՝ չեմ առարկում և տալիս եմ համաձայնություն իմ կողմից հայցվող ծառայությունը ստանալու նպատակով համայնքապետարանի աշխատակազմում իմ անձնական տվյալների մշակման և օգտագործման համար:
Ես տեղյակ եմ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքների մասին:
Ցանկանում եմ ծառայության տրամադրման հետ կապված փաստաթղթերը կամ ծանուցումները ստանալ
□ էլեկտրոնային փոստի միջոցով
□ ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով
□ պատվիրված նամակով ուղարկելու միջոցով
Դիմումատու՝ |
--------------------- |
----------------------------------- |
(ստորագրություն) |
(դիմումատուի անուն, ազգանուն) |
----- -------------- 20-- թ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|