Գլխավոր տեղեկություն
Номер
N 96-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.02.2025
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
06.02.2025
Дата вступления в силу
07.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 96-Ա

 

ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին 2025 թվականի փետրվարի 15-19-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ «ԱՅԴԵՔՍ 2025» միջազգային պաշտպանական համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Մխիթար Հայրապետյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

(2-րդ կետը խմբ. 21.02.25 N 147-Ա)

2.1. Ընդունել ի գիտություն, որ Մխիթար Հայրապետյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

(2.1-ին կետը լրաց. 21.02.25 N 147-Ա)

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

06.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ