Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 5-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.02.17-2025.03.02 Պաշտոնական հրապարակման օրը 18.02.2025
Принят
Ախուրյան համայնքի ավագանի
Дата принятия
12.02.2025
Подписан
Ախուրյան համայնքի ղեկավար
Дата подписания
12.02.2025
Дата вступления в силу
19.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

 

ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2025 թվական թիվ 5-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի, 5-րդ մասի «ա» և «բ» ենթակետերի, 33-րդ հոդվածի  4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 408 925,0 հազար (չորս հարյուր ութ միլիոն ինը հարյուր քսանհինգ) դրամ, որից՝ 117 194,3 հազար (մեկ հարյուր տասնյոթ միլիոն մեկ հարյուր իննսունչորս հազար երեք հարյուր) դրամ վարչական մասով, 291 730,7 հազար (երկու հարյուր իննսունմեկ միլիոն յոթ հարյուր երեսուն հազար յոթ հարյուր) դրամ ֆոնդային մասով՝

1) վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի՝ 117 194,3 հազար (մեկ հարյուր տասնյոթ միլիոն մեկ հարյուր իննսունչորս հազար երեք հարյուր) դրամից

ա. 39 026,7 հազար (երեսունինը միլիոն քսանվեց հազար յոթ հարյուր) դրամն ուղղել նախորդ տարվա բյուջետային տարում բյուջեի վարչական մասի ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված հարկային պարտավորությունների մարմանը,

բ. 78 167,6 հազար (յոթանասունութ միլիոն մեկ հարյուր վաթսունյոթ հազար վեց հարյուր) դրամն ուղղել կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու» մասին թիվ 304-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի՝

ա. 1-ին ենթակետում` «2 985 325,0» (երկու միլիարդ ինը հարյուր ութսունհինգ միլիոն երեք հարյուր քսանհինգ հազար) թիվը և բառերը փոխարինել «3 996 302,0» (երեք միլիարդ ինը հարյուր իննսունվեց միլիոն երեք հարյուր երկու հազար) թվով և բառերով,

բ. 2-րդ ենթակետում`«2 985 325,0» (երկու միլիարդ ինը հարյուր ութսունհինգ միլիոն երեք հարյուր քսանհինգ հազար) թիվը և բառերը «4 405 227,0» (չորս միլիարդ չորս հարյուր հինգ միլիոն երկու հարյուր քսանյոթ հազար) թվով և բառերով,

2) որոշման թիվ 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1-6 հավելվածների:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`

 

Կողմ-25

 

Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ա․ ԱՅՎԱԶՅԱՆ

Ս. ՍԻՄՈՆՅԱՆ

Կ․ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Մ․ ՄԱԹՈՍՅԱՆ

Շ․ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Վ. ԱՐՇԱԿՅԱՆ

Ֆ․ ԱՆՏՈՆՅԱՆ

Ն․ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թ․ ՍՈՒՎԱՐՅԱՆ

Մ. ՄՆԱՑՅԱՆ

Հ․ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ա․ ԻԳԻԹՅԱՆ

Ա. ՄՔՈՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ՉԱԼՈՅԱՆ

Գ. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Վ. ԹՈՐՈՅԱՆ

Ս․ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թ․ ՍԱՀԱԿՅԱՆ

Մ․ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դեմ-1

Ա․ ԴՐՄԵՅԱՆ

 Ձեռնպահ-0

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան
համայնքի ղեկավար`

Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

12 փետրվարի 2025 թվական

գյուղ Ախուրյան

 

Հավելվածներ 1-6

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի

ավագանու 2025 թվականի 

փետրվարի 12-ի թիվ 5-Ն որոշման

 

Հավելվածներ 1-6

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի

ավագանու 2024 թվականի 

դեկտեմբերի 20-ի թիվ 304-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան