Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-269-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.01.2011-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.43
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.12.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2010
Дата вступления в силу
09.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածում`

1) 17-րդ կետի «արժեթղթերի շուկայի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց» բառերը փոխարինել «արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների» բառերով.

2) 17-րդ կետը ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«- ներդրումային ֆոնդի կառավարումը.

- ներդրումային ֆոնդի պահառությունը.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30

  Երևան

 ՀՕ-269-Ն