Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 02-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 22.01.2025
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
17.01.2025
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
17.01.2025
Дата вступления в силу
23.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«17» հունվար 2025 թ. 

թիվ 02-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 59-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի թիվ 170-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 59-Ն որոշման.

1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանաբար համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,

2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 

 խորհրդի 2025 թվականի հունվարի 17-ի 

թիվ 02որոշման

 

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 

խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 59որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23949

 

Բաժին 1. Աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարների քանակը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկագիրը

Ընդամենը

Ա

Բ

1

Դժբախտ պատահարների քանակը, միավոր

100

 

 

Բաժին 2. Աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարներից տուժածների թվաքանակը

 

մարդ

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկա-գիրը

Ընդամենը

ընդամենից՝ մինչև 18 տարեկան

ընդամենը

նրանցից՝ կանայք

ընդամենը

նրանցից՝ կանայք

Ա

Բ

1

2

3

4

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը

200

       

Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների թվաքանակը, նրանցից՝

210

       

մահացածներ

210.1

       

Բաժին 3. Դժբախտ պատահարների հետ կապված և աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված ծախսեր

 

դրամ

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկա-գիրը

Ընդամենը հաշվետու տարում

Ա

Բ

1

Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսեր, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, որից՝

300

 

ժամանակավոր անաշխատունակության նպաստներ

300.1

 

կորցրած աշխատավարձի փոխհատուցում

300.2

 

ծախսեր՝ բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգման

300.3

 

այլ ծախսեր

300.4

 

Աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված գումարը, որից՝

310

 

հատուկ արտահագուստի համար

310.1

 

անհատական պաշտպանության միջոցառումների վրա

310.2

 

այլ ծախսեր

310.3

 

Ղեկավար՝

__________________________________

 

_________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝

__________________________________

 

_________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

« _ _ »______ ____20___թ. »:

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 

 խորհրդի 2025 թվականի հունվարի 17-ի 

թիվ 02որոշման

 

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 

խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 59որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7–ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7–ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը լրացնում են «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի խմբ. 2-ի» (այսուհետ՝ ՏԳՏԴ խմբ. 2) «B» (հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում), «C» (մշակող արդյունաբերություն), «D» (էլեկտրականության, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարում) և «E» (ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) բաժինների տնտեսական գործունեությամբ զբաղվող և առնվազն միջին տարեկան տասը վարձու աշխատողներ ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հունվարի 25-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված այսուհետ՝ ՏԳՏԴ խմբ. 2-ի 5-րդ՝ ազգային նիշի ենթադասերի:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Բաժին 1-ի «100» ծածկագրով տողի սյուն 1-ում լրացվում է աշխատանքային գործունեության ընթացքում տեղի ունեցած, արձանագրված դժբախտ պատահարների քանակը:

7. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողի սյուն 1-ում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը, որից առանձնացվում է կանանց թվաքանակը՝ սյուն 2-ում:

8. «210» ծածկագրով տողի սյուն 1-ում լրացվում է աշխատունակությունը մեկ և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների թվաքանակը, որից առանձնացվում է կանանց թվաքանակը՝ սյուն 2-ում:

9. «210.1» ծածկագրով տողի սյուն 1-ում լրացվում է աշխատունակությունը մեկ և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածներից, մահացածների թվաքանակը, որից սյուն 2-ում առանձնացվում է կանանց թվաքանակը:

10. Բաժին 2-ի «200»-«210.1» ծածկագրերով տողերի սյուներ 3 և 4-ը լրացվում են սույն հրահանգի 7-9 կետերի դրույթներին համապատասխան՝ մինչև 18 տարեկան անձանց համար:

11. Բաժին 3-ի «300» ծածկագրով տողում ինքնաշխատ արտացոլվում է աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց,

12. «300.1» ծածկագրով տողում լրացվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստների չափը:

13. «300.2» ծածկագրով տողում լրացվում է կորցրած աշխատավարձի փոխհատուցման չափը:

14. «300.3» ծածկագրով տողում լրացվում է բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգման համար ծախսված գումարը:

15. «300.4» ծածկագրով տողում լրացվում են այլ ծախսերը, որոնք նախորդ՝ «300.1»-«300.3» ծածկագրերով տողերում ենթակա չեն լրացման:

16. «310» ծածկագրով տողում ինքնաշխատ արտացոլվում է աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված գումարը:

17. «310.1» ծածկագրով տողում լրացվում է հատուկ արտահագուստի համար ծախսված գումարը:

18. «310.2» ծածկագրով տողում լրացվում է անհատական պաշտպանության միջոցառումների վրա ծախսված գումարը:

19. «310.3» ծածկագրով տողում լրացվում են այն ծախսերը, որոնք նախորդ՝ «310.1» և «310.2» ծածկագրերով տողերում ենթակա չեն լրացման:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2025 թվական: