Գլխավոր տեղեկություն
Номер
N 276-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 17.02.2025
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
11.02.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
11.02.2025
Дата вступления в силу
18.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

11 փետրվարի 2025 թ.

N 276-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ Հ. 3/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԲԵՏՈՆԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՋԱՐԴԻՉ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ.3/3 հասցեում բետոնի գործարանի կառուցման և ջարդիչ կայանի տեղադրման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել անհամաձայնություն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

1) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ արգելվում են տնտեսական կամ այլ գործունեության իրականացումը, ինչպես նաև նման գործունեություն իրականացնող օբյեկտների նախագծումն ու կառուցումը, եթե դրանք կարող են հանգեցնել մարդու առողջության վատթարացման, բույսերի և կենդանիների գենետիկ ֆոնդի ոչնչացման, մարդու և շրջակա բնական միջավայրի համար անդառնալի հետևանքների: Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի (այսուհետ՝ Նորմեր) 120-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ բետոնի արտադրության գործարանը դասակարգվում է չորրորդ (IV) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ շարքին: Նորմերի 116-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ներգործության աղբյուրներ հանդիսացող արդյունաբերական, արտադրական օբյեկտների շենքերի և շինությունների համար՝ կախված հզորությունից, շահագործման պայմաններից, շրջակա միջավայր արտանետվող աղտոտիչների բնույթից և քանակից, առաջացող աղմուկից, թրթռումից և այլ վնասակար ֆիզիկական գործոններից, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումներից, ինչպես նաև հաշվի առնելով շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա դրանց անբարենպաստ ազդեցությունը նվազեցնելու անհրաժեշտությունը, արդյունաբերական, արտադրական օբյեկտների սանիտարական դասակարգմանը համապատասխան, սահմանվում են սանիտարապաշտպանական գոտիների հետևյալ կողմնորոշիչ չափերը՝ (...) 4) չորրորդ (IV) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ՝ 100 մ: Տվյալ նախատեսվող գործունեության դեպքում սանիտարապաշտպանական գոտու չափը չի պահպանվում, քանի որ մոտակա բնակելի շինությունը գտնվում է 93,7 մետր հեռավորության վրա: Նորմերի 97-րդ կետի համաձայն՝ III, IV և V վտանգավորության դասերի արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտիների սահմանումը, չափերի փոփոխությունը, որոնք ներառվում են սանիտարապաշտպանական գոտու նախագծում, իրականացվում է, հիմք ընդունելով. 1) առողջապահության ոլորտում գործող oրենսդրական պահանջները, սանիտարական կանոնները, 2) սանիտարապաշտպանական գոտու նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը և դրանում ներառվող առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի եզրակացությունը/կարծիքը, ինչը տվյալ նախատեսվող գործունեության դեպքում նախաձեռնողի կողմից չի պահպանվել:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. փետրվարի 11

Երևան