Գլխավոր տեղեկություն
Номер
N 271-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 17.02.2025
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
11.02.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
11.02.2025
Дата вступления в силу
18.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

11 փետրվարի 2025 թ.

N 271-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 4-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1-ԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի փետրվարի 7-ի N 369-Ա որոշումը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը (կցվում է)։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. փետրվարի 11

Երևան

 

ՕՐԱԿԱՐԳ

 

1. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղի հ.2/4 հասցեում հասարակական նշանակության շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

3. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Դեմիրճյան փողոց հ.2 հասցեում բնակելի բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

4. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոց հ.130 և 134 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

5. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոց հ. 54, 54/1 և 54/3 հասցեներում գտնվող հուշարձան-շենքի ամրակայման, վերականգնման, փոփոխման և կցակառույցի իրականացման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

6. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 3/3 հասցեում բետոնի գործարանի կառուցման և ջարդիչ կայանի տեղադրման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

7. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փողոց հ.38/8 հասցեում բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

8. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

9. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Չզեկուցվող)

10. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)

11. Հրանտ Ենգիբարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)

12. Ալեքսանդր և Անահիտ Թոփչյանների հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)

13. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի մայիսի 30-ի N 724-Ն, 2022 թվականի դեկտեմբերի 20-ի N 683-Ն, 2023 թվականի փետրվարի 14-ի N 723-Ն և 2023 թվականի մայիսի 23-ի N 785-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

14. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի գոտիավորման նախագիծը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

15. Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի գոտիավորման նախագիծը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

16. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա հ.53/10 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

17. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի թաղամաս հ. 106/9 հասցեում հասարակական նշանակության շինության (քարերի ցուցասրահ) կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

18. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ.45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

19. Երևան քաղաքում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի պատվին այգի անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

20. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N 632-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)

21. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 19-ի N 246-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)

22. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

23. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)

24. «Երևանի հ.156 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

25. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)