Գլխավոր տեղեկություն
Номер
N 295-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.02.17-2025.03.02 Պաշտոնական հրապարակման օրը 20.02.2025
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
11.02.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
11.02.2025
Дата вступления в силу
21.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

11 փետրվարի 2025 թ.

N 295-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1․ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» N95-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Որոշման 1-ին կետի 1.2-րդ, 1.3-րդ, 2.2-րդ, 2.3-րդ, 3.2-րդ, 3.3-րդ, 4.2-րդ, 4.3-րդ, 5.2-րդ, 5.3-րդ, 6.2-րդ, 6.3-րդ ենթակետերից հանել «Երևան քաղաքում հաշվառված» բառերը.

2) Որոշման 1-ին կետի 3.5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.5) «90 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Երևանի պատվավոր քաղաքացիների կամ Երևան քաղաքում հաշվառված 4 և ավելի երեխա ունեցող (ունեցած) ծնողների կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամություն ունեցող երեխաների կամ Երևան քաղաքի դպրոցների, ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ծնողազուրկ աշակերտների, ուսանողների (սովորողների) համար՝ անվճար.».

3) Որոշման 1-ին կետի 4.5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4.5) «90 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Երևանի պատվավոր քաղաքացիների կամ Երևան քաղաքում հաշվառված 4 և ավելի երեխա ունեցող (ունեցած) ծնողների կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամություն ունեցող երեխաների կամ Երևան քաղաքի դպրոցների, ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ծնողազուրկ աշակերտների, ուսանողների (սովորողների) համար՝ անվճար.».

4) Որոշման 1-ին կետի 5.5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.5) «365 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Երևանի պատվավոր քաղաքացիների կամ Երևան քաղաքում հաշվառված 4 և ավելի երեխա ունեցող (ունեցած) ծնողների կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամություն ունեցող երեխաների կամ Երևան քաղաքի դպրոցների, ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ծնողազուրկ աշակերտների, ուսանողների (սովորողների) համար՝ անվճար.».

5) Որոշման 1-ին կետի 6.5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«6.5) «365 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Երևանի պատվավոր քաղաքացիների կամ Երևան քաղաքում հաշվառված 4 և ավելի երեխա ունեցող (ունեցած) ծնողների կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամություն ունեցող երեխաների կամ Երևան քաղաքի դպրոցների, ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ծնողազուրկ աշակերտների, ուսանողների (սովորողների) համար՝ անվճար.».

6) Որոշման 1-ին կետի 7-րդ և 8-րդ ենթակետերում «8 ուղևորություն» բառերը փոխարինել «անսահմանափակ քանակով ուղևորություններ» բառերով.

7) Որոշման 1-ին կետի 9-րդ և 10-րդ ենթակետերում «30 ուղևորություն» բառերը փոխարինել «անսահմանափակ քանակով ուղևորություններ» բառերով.

8) Որոշման 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերում «90» թվերը փոխարինել «180» թվերով.

9) Որոշման 1-ին կետի 13-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«13) «Բազմակի օգտագործման» 10 ուղևորություն ներառող ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 45 օրվա ընթացքում 10 ուղևորության օգտագործման հնարավորությամբ՝ 1500 դրամ.».

10) Որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«14) «Բազմակի օգտագործման» 10 ուղևորություն ներառող էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 45 օրվա ընթացքում 10 ուղևորության օգտագործման հնարավորությամբ՝ 1500 դրամ.».

11) Որոշման 1-ին կետի 13.1-ին, 13.2-րդ, 13.3-րդ, 13.4-րդ, 14.1-ին, 14.2-րդ, 14.3-րդ և 14.4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

2․ Սույն որոշումը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերը ուժի մեջ են մտնում 2025 թվականի մարտի 1-ից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. փետրվարի 11

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան