Գլխավոր տեղեկություն
Номер
N 120-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.02.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.02.2025
Дата вступления в силу
13.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 120-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 26-ի «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 1069-Ա որոշման հավելվածը՝

1) «Առողջապահության նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ» բառերով.

2) «Ֆինանսների նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով.

3) «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ» բառերից հետո լրացնել «Հանրապետության նախագահի խորհրդական (համաձայնությամբ)» բառերով.

4) «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական» բառերից հետո լրացնել «Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)» բառերով.

5) «Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ» բառերից հետո լրացնել «Բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Էկոլուր բնապահպանական տեղեկատվական հարթակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Այ Էս Էս Դի» համայնքային կայուն զարգացման նորարարական լուծումներ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

12.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ