Գլխավոր տեղեկություն
Номер
N 381
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.02.1994-01.08.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀ նախխորհ որոշումներ/1991 հունիս
Принят
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Дата принятия
03.06.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ
Дата подписания
03.06.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

3 հունիսի 1991 թվականի N 381

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. (կետն ուժը կորցրել է 22.02.94 N 82)

2. 1991 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի ապարատի պահպանման ծախսերը կատարել պետական ունեցվածքի ետգնումից ստացվող միջոցների հաշվին` մինչև 1,0 տոկոսի չափով:

Սահմանել, որ կոմիտեի ապարատի պահպանման ծախսերի նախահաշիվը հաստատում է կոմիտեի նախագահը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել առաջարկություն պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի ապարատի աշխատողների պաշտոնային դրույքների, նյութական խրախուսման կարգի և աշխատանքի վարձատրության ֆոնդի մասին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ