Գլխավոր տեղեկություն
Номер
N 160-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.02.17-2025.03.02 Պաշտոնական հրապարակման օրը 20.02.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.02.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.02.2025
Дата вступления в силу
21.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2025 թվականի N 160-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 212-րդ հոդվածի 4-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային մարմինների տեղակայման վայրերը` համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված և նույն ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանման վայրի մաքսային մարմին, մեկնման վայրի մաքսային մարմին կամ նշանակման մաքսային մարմիններ են հանդիսանում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության տարածք ժամանման վայրում, այդ տարածքից մեկնման վայրում կամ այդ տարածքում նշանակման վայրում մաքսային գործառնություններ և մաքսային հսկողություն իրականացնող պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության ստորաբաժանումները:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Պետական եկամուտների կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը և մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 546-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

փետրվարի 20-ի N 160-Ն որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 3, 7:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչություն` ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություն` ք. Երևան, Իսակովի 10, 10ա, 10/16, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մոսկովյան 44, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Թբիլիսյան խճուղի 2/14, Սյունիքի մարզ, Շաքե համայնք, Սիսիան-Երևան մայրուղի 7-րդ կիլոմետր:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն` ք. Երևան, Իսակովի 10, 10ա, 10/16:

5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչություն` ք. Երևան, Իսակովի 10:

6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն` ք. Երևան, Իսակովի 10, ք. Երևան, Հյուսիսային 6:

7. Անկախ սույն հավելվածի 1-6-րդ կետերում նշված վայրերից` մաքսային մարմինների տեղակայման վայրեր են հանդիսանում նաև՝

1) Հայաստանի Հանրապետության օդանավակայանները.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ժամանակավոր պահպանման պահեստները, մաքսային և ազատ պահեստները, ազատ տնտեսական գոտիները.

3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ցամաքային (ավտոմոբիլային և երկաթուղային) անցման կետերը.

4) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջազգային փոստափոխանակման վայրերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

20.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2025 թվական: