Գլխավոր տեղեկություն
Номер
N 119-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.02.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
06.02.2025
Дата вступления в силу
07.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2025 թվականի N 119-Ա

 

ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՔՎՈՏԱՆԵՐԻ 16-ՐԴ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԻՄՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՎՈՏԱՅԻ ԱՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Համաձայնություն տալ Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունված «Քվոտաների 16-րդ ընդհանուր վերանայման» թիվ 79-1 որոշման N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության համար առաջարկված քվոտային:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

06.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ