Գլխավոր տեղեկություն
Номер
N 46-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
04.02.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
04.02.2025
Дата вступления в силу
05.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 46-Ա

 

«ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ֆրանսիայից՝ Ռոնի մասնագիտական կրթության կենտրոնի (SEPR ասոցիացիա) կողմից աջակցության նպատակով «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի հասցեով ուղարկված ուսումնական նյութատեխնիկական համալիր պարագաների՝ լվացարանների ծորակների, վարդակների, դարակի ֆիքսման մետաղյա հենակների (17.90 կգ ընդհանուր քաշով, 2,180.57 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

04.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 46-Ա որոշման

 

«ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ

(Նոր ապրանքներ)

 

NN

ը/կ

Ապրանքի անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ընդհանուր գումարը (եվրո)

1.

ԾՈՐԱԿ ԱՌԱՆՑ ՄԱԿՆՇՄԱՆ (նոր)

հատ

1

415.56

2.

ԾՈՐԱԿ ԱՌԱՆՑ ՄԱԿՆՇՄԱՆ (նոր)

հատ

2

294.67

3.

ՎԱՐԴԱԿ 2P+T 16A (նոր)

հատ

24

1,387.30

4.

ՎԱՐԴԱԿԻ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ՏՈՒՓ ԱՌԱՆՑ ՄԱԿՆՇՄԱՆ (նոր)

հատ

24

80.64

5.

ԴԱՐԱԿԻ ՖԻՔՍՄԱՆ ՄԵՏԱՂՅԱ ՀԵՆԱԿ ԱՌԱՆՑ ՄԱԿՆՇՄԱՆ (նոր)

հատ

2

2.40

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

04.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ