Գլխավոր տեղեկություն
Номер
N 417
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.02.1995-01.08.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
Հայաստանի ազգային արխիվ
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.07.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 1992 թվականի N 417

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 2506,1 հազ.ռուբլի (ներառյալ 65 տոկոսով բարձրացումը):

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանն ունենալ նախարարի չորս տեղակալ, որից` մեկ առաջին տեղակալ, և 13 հոգուց բաղկացած կոլեգիա:

(2-րդ կետը խմբ. 27.02.95 N 108)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքի մասին» N 616 որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ