Գլխավոր տեղեկություն
Номер
N 67
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-01.08.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՍՍՀՄԻՆՍՈՎՈԵՎԿ 1977/փետրվար
Принят
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետ
Дата принятия
09.02.1977
Подписан
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9  փետրվարի 1977 թվականի N 67

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.

1. Հաստատել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի կառուցվածքը, համաձայն հավելվածի:

2. Հաստատել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի կոլեգիան` կազմում 11 մարդ:

3. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թվականի հունվարի 7-ի N 2 որոշման հավելվածը:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

Սովետի նախագահ

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի

1977 թվականի փետրվարի 9

N 67 որոշման

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. Արտադրական-վարչական և վարչակառավարչական ապարատ

Նախագահ

Նախագահի առաջին տեղակալ

Նախագահի տեղակալ` երեք միավոր

Պլանաֆինանսային վարչություն

Կենտրոնական հաշվապահություն

Կադրերի բաժին

Տնտեսական և գրասենյակային սպասարկման բաժին

 

2. Հանրապետական հեռուստատեսություն և ռադիոհաղորդումներ

Հեռուստատեսության ծրագրերի գլխավոր դիրեկցիա

Ռադիոհաղորդումների ծրագրերի գլխավոր դիրեկցիա

Գլխավոր խմբագրություններ`

պրոպագանդայի

ինֆորմացիայի

երիտասարդական ծրագրերի

մանկական ծրագրերի

գրական-դրամատիկական ծրագրերի

երաժշտական ծրագրերի

հեռուստա-ռադիոներկայացումների

գիտահանրամատչելի և ուսումնական ծրագրերի

ռուսերեն և ադրբեջաներեն հաղորդումների

 

3. Հանրապետական ռադիոհաղորդումներ արտասահմանյան երկրների համար

 

Գլխավոր խմբագրություններ`

ռադիոհաղորդումներ արտասահմանյան երկրների համար

ռադիոհաղորդումներ սփյուռքահայության համար

4. Տեխնիկական վերահսկողության բաժին

5. Նամակների և սոցիոլոգիական հետազոտությունների բաժին

6. Քաղաքային ռադիոխմբագրություններ

 

7. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին առընթեր ձեռնարկություններ և կազմակերպություններ`

 

Հանրապետական ռադիոկենտրոն

«Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիա

 

Ծանոթություն: Սույն կառուցվածքով չնախատեսված ինքնուրույն բաժինները արտադրական անձնակազմում ստեղծվում են Պետական կոմիտեի նախագահի կողմից, առանձնացված լիմիտների և հատկացումների սահմաններում:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ