ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 388-Ա |
«07» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող կամ նրանց փոխադրող անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2026 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2025թ. դեկտեմբերի 15-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի07.02.2025 թ. հ. 388-Ա որոշման |
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
հ/հ |
Հաշմանդամի անուն, ազգանունը |
Փոխադրող մեքենայի համարանիշը |
Փոխադրող անձը |
Արտոնության տրամադրման ժամկետը |
1 |
Ապետնակ Գագիկի Գրիգորյան |
77 NT 776 |
Նարինե Գրիգորյան |
31.12.2025թ. |
2 |
Հովհաննես Ռոբերտի Ղազարյան |
36 PX 744 |
փոխադրվում է ինքնուրույն |
01.06.2025թ. |
3 |
Տիգրան Վահեի Աթաբեկյան |
37 BI 295 |
Վահե Աթաբեկյան |
31.12.2025թ. |
4 |
Ալեքսանդր Զավենի Ֆրունջյան |
07 SU 776 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
5 |
Սարգիս Սերգեյի Դանիելյան |
35 TU 740 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
6 |
Արմեն Գրիգորի Մկրտչյան |
10 MA 001 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
7 |
Էդիտա Մինասի Մարգարյան |
33 MM 123 |
Մինաս Մարգարյան |
31.12.2025թ. |
8 |
Վլադիմիր Ալեքսանդրի Բագիյան |
34 UQ 541 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
9 |
Մարի Վիկտորի Ջուլհակյան |
61 SS 777 |
Արտակ Հովհաննիսյան |
31.12.2025թ. |
10 |
Քնարիկ Սենեքերիմի Քոլոյան |
40 DO 001 |
Վահե Մխոյան |
31.12.2025թ. |
11 |
Սամվել Գևորգի Պետրոսյան |
33 CC 335 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
12 |
Աբգար Ավթանդիլի Ավետիսյան |
70 DL 070 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
13 |
Սուսաննա Սաշայի Ասատրյան |
47 SG 007 |
Ասատուր Ասատրյան |
31.12.2025թ. |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |