ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 413-Ա |
«07» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑ Հ.41 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Կոնսեն» ՍՊԸ-ի կառավարիչ «Արմբուրգեր» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Մեջլումյանի դիմումը՝ Բագրատունյաց փողոց հ.41 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.29122022-01-0300 վկայականը և Դ-39260-24 դիմումով ներկայացված համաձայնագիրը՝ փաստացի պակաս չափերով հողամասի սահմանների ճշտման հարցը քննարկելու համար, չափագրողի /Թ.Ղարագյոզյանի/ կողմից կազմված 18.03.2024թ. հ.Դ-22161-24 տեղագրական հանույթը և ՀՀ կադաստրի կոմիտեի /համադրման վերաբերյալ տրված/ 17.05.2024թ. հ.ԱՏ-17052024-01-1029 տեղեկանքը:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 5-րդ գոտում։
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Բագրատունյաց փողոց հ.41 հասցեում գտնվող հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 2109.6քմ՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.29122022-01-0300 վկայականում ամրագրված՝ 2375.0քմ մակերեսի փոխարեն:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-64790-24, Դ-127620-24 և Ն/73109-24 եզրակացությունները.
1. Սահմանել, որ «Կոնսեն» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Բագրատունյաց փողոցի հ.41 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 2109.6քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|