ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 21-ին
«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-167 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի երրորդ պարբերությունում «չի կարող գրանցվել» բառերը փոխարինել «չի կարող հաշվառվել» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում «պետական գրանցման» և «պետական գրանցումն» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական հաշվառման» և «պետական հաշվառումն» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի վերնագիրը, առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. |
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը և նրան հաշվառումից հանելը |
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, նրան հաշվառումից հանելն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կատարվում է անժամկետ:»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում «բնակության» բառը փոխարինել «պետական հաշվառման» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Մինչև սույն oրենքի ուժի մեջ մտնելը գրանցված անհատ ձեռնարկատերերը համարվում են անժամկետ հաշվառված, նրանց վրա տարածվում են սույն oրենքի դրույթները, և նրանք պարտավոր չեն հաշվառվել:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 28 |