Գլխավոր տեղեկություն
Номер
N 116-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.02.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
10.02.2025
Дата вступления в силу
11.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 116-Ա

 

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2025 թվականի փետրվարի 11-15-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի)՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից նախատեսվող Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի երկրների հարկային մարմինների ղեկավարների համաժողովի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Էդուարդ Հակոբյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

10.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ