ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 351-Ա |
«06» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՐԱԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 20-ին կայացրած և օրինական ուժի մեջ մտած ՎԴ/11697/05/21 վճիռը՝ Նորագավիթ թաղամասում գտնվող 3240.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ Անդրանիկ Մելքոնյանին սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու մասին։
Երևան քաղաքի ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 20-ին կայացրած և օրինական ուժի մեջ մտած ՎԴ/11697/05/21 վճռով՝ Երևանի քաղաքապետարանին պարտավորեցվել է Նորագավիթ թաղամասում գտնվող 3240.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ Անդրանիկ Մելքոնյանին տրամադրել սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք:
ՀՀ կառավարության 24.12.2009թ. հ.1517-Ն որոշման համաձայն՝ նշված հողամասի ծածկագիրն է՝ 01-011-0431-0001։ Ծածկագիրը ներառված է Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի հ.15-Ն որոշման մեջ /տող՝ 7/։
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նորագավիթ թաղամասում գտնվող՝ 3240.0քմ մակերեսով հողամասը բնակավայրերի խառը կառուցապատման գոտում է։
ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ հողամասը գտնվում է տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 12-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 2022 թվականի դեկտեմբերի 20-ին կայացած և օրինական ուժի մեջ մտած ՎԴ/11697/05/21 վճիռը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/77568-24 եզրակացությունը.
1. Նորագավիթ թաղամասում գտնվող՝ 3240.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ Անդրանիկ Մելքոնյանին տրամադրել հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք:
2. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |