Գլխավոր տեղեկություն
Номер
N 349-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 07.02.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
06.02.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
06.02.2025
Дата вступления в силу
08.02.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 349-Ա

«06» փետրվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «ՎԻԱՍՖԵՐ ՏԵԽՆՈՊԱՐԿ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Վարուժան Գևորգի Մասարաջյանի դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 264-Ն որոշման հավելվածի 17-րդ կետով.

1․ «ՎԻԱՍՖԵՐ ՏԵԽՆՈՊԱՐԿ» փակ բաժնետիրական ընկերությանը` 2025 թվականի (ընթացիկ տարվա) համար թույլատրել «ՏԵԽ ՊԱՐԿ ԵՐԵՎԱՆ» (TECH PARK YEREVAN) ապրանքային նշանում օգտագործել Երևանի անվանումը։

2. Ընդունել ի գիտություն, որ Երևանի անվանումը ապրանքային նշանում օգտագործելու թույլտվության համար ընթացիկ տարվա տեղական տուրքը վճարված է:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան