Գլխավոր տեղեկություն
Номер
N 356-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 07.02.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
07.02.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
07.02.2025
Дата вступления в силу
08.02.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 356-Ա

«07» փետրվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հաշվի առնելով «ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սուրեն Լևոնի Հարությունյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4․1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 264-Ն որոշման հավելվածի 17-րդ կետով.

 1. «ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2025 թվականի (ընթացիկ տարվա) համար թույլատրել «ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային անվանման մեջ օգտագործել Երևանի անվանումը։

 2. Ընդունել ի գիտություն, որ Երևանի անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվության համար ընթացիկ տարվա տեղական տուրքը վճարված է:

 3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան