Գլխավոր տեղեկություն
Номер
N 35-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.01.2025
Принят
Շամիրամ համայնքի ավագանի
Дата принятия
30.12.2024
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
30.12.2024
Дата вступления в силу
10.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2024 թվականի դեկտեմբերի 30 N 35-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով Շամիրամ համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի 2025 թվականի համախմբված բյուջեն՝

1) եկամուտների գծով 60 653 400 դրամ:

2) ծախսերի գծով 88 494 800 դրամ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամի համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասը՝

1) եկամուտների գծով՝ 60 653 400 դրամ:

2) ծախսերի գծով՝ 60 653 400 դրամ, նույն թվում բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը՝ 18 196 000 դրամ, որից հատկացում բյուջեի ֆոնդային մասի ծախսերին 18 196 000 դրամ:

3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի 2025 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝

1) մուտքերի գծով՝ 18 196 000 դրամ:

2) ծախսերի գծով 18 196 000 դրամ:

4. Հաստատել հատված 1-ով նախատեսված 2025 թվականի համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1-ի:

5. Հաստատել հատված 2-ով նախատեսված 2025 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման համաձայն հավելված 2-ի:

6. Հաստատել հատված 3-ով նախատեսված 2025 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3-ի:

7. Հաստատել հատված 6-ով նախատեսված 2025 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 4-ի:

8. Թույլատրել համայնքի ղեկավարին կատարել փոփոխություն տարվա ընթացքում հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի միջև մինչև 15 % -ի չափով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Համայնքի ղեկավար`

Մ. ԲՐՈՅԱՆ

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի

Ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 30

թիվ 35-Ն որոշում

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի

Ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 30

թիվ 35-Ն որոշում

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի

Ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 30

թիվ 35-Ն որոշում

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի

Ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 30

թիվ 35-Ն որոշում

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան