Գլխավոր տեղեկություն
Номер
N 301-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 05.02.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
03.02.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
03.02.2025
Дата вступления в силу
06.02.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 301-Ա

«03» փետրվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի Հ.3279-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով քաղաքացի Կարինե Համբարձումյանի 29.10.2024թ. հ.Դ-137516-24 դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի օգոստոսի 28-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.3279-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 4-րդ կետում «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով,

2) Որոշման 4-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել 30-օրյա, սույն որոշման ընդունման պահից։

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան