Գլխավոր տեղեկություն
Номер
N 1142-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.10.31/54(289) Հոդ.1073
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.07.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.08.2005
Дата вступления в силу
01.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2005 թվականի N 1142-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 («Անվտանգություն») հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) այն կազմակերպությունների և օբյեկտների ցանկը, որոնցում պետք է իրականացվի անցագրային և ներօբյեկտային վերահսկողություն՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կիրառվող անցագրերի ձևանմուշների, դրանց առանձնահատկությունների նկարագիրը և անցագրեր տալու մասին հայտի ձևերը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 5
Երևան



Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1142-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 («Անվտանգություն») և N 9 («Ընթացակարգերի պարզեցում») հավելվածների հիման վրա:

(1-ին կետը փոփ. 04.06.09 N 635-Ն)

2. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության սահմանումը նպատակ է հետապնդում կանոնակարգելու օդանավակայանների վերահսկելի գոտիներ օդանավակայանների աշխատողների, օդանավերի անձնակազմերի անդամների, այցելուների և տրանսպորտային միջոցների մուտքը, շարժը և ելքը:

(2-րդ կետը փոփ. 04.06.09 N 635-Ն)

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

3. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով սահմանվում են օդանավակայանների վերահսկելի, հատուկ վերահսկելի և արտաքին վերահսկելի գոտիներ: Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում վերահսկողությունն իրականացնում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները, իսկ արտաքին վերահսկելի գոտում` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունը սահմանվում է օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների անցագրեր կրող անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ ավիացիոն անվտանգության պահանջների ապահովման նպատակով։

(3-րդ կետը փոփ. 28.11.13 N 1312-Ն, խմբ. 06.02.25 N 117-Ն)

4. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության ապահովման նպատակով իրականացվում են հետևյալ կազմակերպչական միջոցառումները`

ա) օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանների որոշում ու դրանց պարսպապատում,

բ) հսկիչ-անցագրային կետերի կառուցում, կահավորում և գործունեության ապահովում,

գ) անցագրերի տեսակների, այդ թվում` օդանավերի անձնակազմերի անդամների թռիչքային անցագրերի ձևանմուշների և հատկացման պայմանների սահմանում ու ներդրում,

դ) վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության իրականացում:

(4-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)


III. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

5. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանները որոշում են օդանավակայանների գործադիր մարմինները և ներկայացնում Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ կոմիտե)` հաստատման: Դրանք հաստատվում են կոմիտեի նախագահի հրամանով` ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում:

(5-րդ կետը փոփ. 06.02.25 N 117-Ն)

6. Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանների հաստատումից հետո օդանավակայանների գործադիր մարմինները ձեռնամուխ են լինում օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների պարսպապատմանը:

7. Հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների պարսպապատման համար կարող են օգտագործվել`

ա) երկաթբետոնե պատեր,

բ) ուղղահայաց մետաղյա ձողեր,

գ) մետաղյա ցանց,

դ) փշալար,

ե) ոչ մետաղական նյութեր,

զ) թվարկված նյութերից կոմբինացված համակարգ:

8. Պարսպապատը տեղադրվում է այնպես, որպեսզի այն հնարավորություն չտա օդանավակայանի վերահսկելի գոտիներ նետելու այնպիսի նյութեր ու հարմարանքներ, որոնք կարող են օգտագործվել քաղաքացիական ավիացիայի գործունեությանն անօրինական միջամտության համար:

9. Լրացուցիչ արգելքներ ստեղծելու նպատակով պարսպապատը վերևից պետք է ունենա պարսպապատի երկայնքով 3-5 շարքով ձգվող փշալարերից պաշտպանիչ վահանակ, որն ամրացվում է անկյունային բարձակով: Պարսպապատի ընդհանուր բարձրությունը, ներառյալ փշալարերը, պետք է լինի 2,44 մետր:

10. Պարսպապատի երկարությամբ օդանավակայանի պարիսպներին դրսից հարող տարածքներում առնվազն երեք մետրի չափով պետք է վերացվեն այն բոլոր պատնեշները, որոնք կդժվարացնեն ցանկապատին հարակից գոտիների դիտարկումը:

(10-րդ կետը լրաց. 28.11.13 N 1312-Ն)

11. Օդանավակայանների տարածքներում առկա ստորգետնյա ծառայողական անցումները, թունելներն ու կոյուղին, որոնք հատում են վերահսկվող ու չվերահսկվող գոտիները և կարող են մարդկանց հնարավորություն տալ վերահսկվող գոտիներ թափանցելու, պետք է ունենան մշտապես փակ դռներ և կափարիչներ: Դրանք պետք է հսկվեն օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պարեկային ծառայության իրականացման միջոցով, իսկ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում պետք է պաշտպանվեն ազդանշանային համակարգի միջոցով:

12. Օդանավակայանի տարածքը շրջափակող պարիսպները պետք է գտնվեն շուրջօրյա հսկողության ներքո` մշտական կամ ժամանակավոր պահակակետերի միջոցով պահպանության իրականացման, ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պարեկային խմբի կամ տրանսպորտային միջոցներով շրջագայության կատարման, տեսահսկման և պահպանության ազդանշանային համակարգերով մշտական հսկողության իրականացման միջոցով:

(12-րդ կետը խմբ. 06.02.25 N 117-Ն)

13. Պարսպապատի ամբողջ երկարությամբ ներսի կողմից պետք է պատրաստել պինդ ծածկույթով ճանապարհ:

14. Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում պետք է տեղակայվեն արգելող ու նախազգուշացնող նշաններ՝ դրանց մուտքից այնպիսի հեռավորության վրա, որպեսզի ազատ ընթերցվեն:

 14.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում առանձնացվում են ավիացիոն անվտանգության տեսանկյունից առավել ռիսկային տեղամասերը, որտեղ բացի մուտքի վերահսկողությունից կիրառվում են նաև ավիացիոն անվտանգության ապահովման այլ միջոցառումներ։

(14.1-ին կետը լրաց. 06.02.25 N 117-Ն)


IV. ՀՍԿԻՉ-ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

15. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում հսկիչ-անցագրային կետերը նախատեսված են ապահովելու համար աշխատողների, այցելուների ու տրանսպորտային միջոցների թույլատրված մուտքն օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ ու ելքն այդ գոտիներից:

16. Օդանավակայանների հսկիչ-անցագրային կետերն աշխատողների, այցելուների մուտքի ու ելքի նկատմամբ հսկողության ապահովման նպատակով կահավորվում են պտուտակադռնակով, մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգերով, տեսահսկման համակարգերով, լուսավորության, հեռախոսային և ռադիոկապի միջոցներով, հրշեջ պահպանության ազդանշանային համակարգով, ցուցատախտակով՝ գործող անցագրերի տեսակների ձևանմուշների ցուցադրմամբ, մետաղյա պահարանով՝ ծառայողական փաստաթղթերի պահպանության համար:

(16-րդ կետը փոփ. 06.02.25 N 117-Ն)

17. Օդանավակայանների տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի) հսկիչ-անցագրային կետը կահավորվում է էլեկտրամեխանիկական մեխանիզմ ունեցող շարժական դարպասով, ուղեփակոցով, տրանսպորտային միջոցների զննման համար նախատեսված հրապարակով, հատուկ վերահսկելի գոտի մուտք գործող տրանսպորտային միջոցների զննման համար նախատեսված ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումներով, հսկիչ-անցագրային կետում սպասարկող անձնակազմի անդամների` տեղումներից պաշտպանվածության համար պահակակետ՝ տանիքով, լուսավորությամբ, կապի միջոցներով, հրդեհային պահպանության ազդանշանային համակարգով, ցուցատախտակով` գործող անցագրերի տեսակների ձևանմուշների ցուցադրմամբ, մետաղյա պահարան` ծառայողական փաստաթղթերի պահպանության համար:

(17-րդ կետը լրաց. 28.11.13 N 1312-Ն, 06.02.25 N 117-Ն)

18. Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների մուտքերի հսկիչ-անցագրային կետերը և դրանց հարակից տարածքները գիշերային ժամերին պետք է լուսավորվեն: Այն հսկիչ-անցագրային կետը, որը շուրջօրյա չի աշխատում կամ ժամանակավորապես չի գործում, պետք է լինի մշտապես փակ վիճակում և հսկվի օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պարեկային խմբի կամ տրանսպորտային միջոցներով շրջագայության իրականացման, ինչպես նաև տեսահսկման համակարգերով մշտական հսկողության իրականացման միջոցով:

(18-րդ կետը խմբ. 06.02.25 N 117-Ն)

18.1. «Զվարթնոց» օդանավակայանի վերահսկելի գոտում գտնվող կոմիտեի շենքի, «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) շենքերի ու շինությունների, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտում գտնվող ընկերության շինությունների և ենթակառուցվածքների պահպանությունը, ինչպես նաև ընկերության՝ Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող շինությունների և ենթակառուցվածքների պահպանությունն իրականացվում է ընկերության անվտանգության ծառայության կողմից՝ պահակակետային ծառայության, պարեկային խմբի կողմից, տեսահսկման և պահպանության ազդանշանային համակարգերով մշտական հսկողության իրականացման միջոցով:

(18.1-ին կետը լրաց. 06.02.25 N 117-Ն)

19. Օդանավակայանների բոլոր հսկիչ-անցագրային կետերի մուտքերի դռների, դարպասների, ստորգետնյա անցումների դռների, թունելների, կոյուղու փակոցների բանալիները պետք է պահպանվեն ավիացիոն անվտանգության ծառայությունների հերթապահ մասերում:

20. Օդանավակայանների բոլոր հսկիչ-անցագրային կետերի սանիտարահիգիենիկ վիճակի, կահավորվածության, լուսավորվածության, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների ցանկապատերի, հատուկ միջոցների, դիտարկման տեխնիկական միջոցների և կապի միջոցների ապահովման համար պատասխանատու են օդանավակայանների գործադիր մարմինները:

V. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(վերնագիրը լրաց. 04.06.09 N 635-Ն)

21. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային համակարգի ներդրումը և կիրառումը նպատակ ունեն պարզեցնելու օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվությունների ձևակերպումը, ինչպես նաև անցագիրը նույնականացնելու այն ներկայացնող անձի հետ, ստուգելու անցագրերի համապատասխանությունը դրանք ներկայացնողների (անձանց և տրանսպորտային միջոցների) տվյալների հետ:

22. Օդանավակայանների վերահսկելի գոտիների մուտքի անցագրերը պարունակում են հետևյալ տվյալները`

1) անձանց մշտական և ժամանակավոր անցագրերի վրա`

ա. անցագիր հատկացնող կազմակերպության անվանումը,

բ. օդանավակայանի եռանիշ ծածկագիրը,

գ. անցագիր կրող անձի լուսանկարը,

դ. անցագիր կրող անձին թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը,

ե. անցագիր կրող անձի ազգանունը, անունը,

զ. անցագիր կրող անձի պաշտոնը և կազմակերպության անվանումը,

է. անցագրի գործողության ժամկետը,

ը. անցագրի համարը.

 2) տրանսպորտային միջոցների անցագրերի վրա`

ա. տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի տվյալները,

բ. կազմակերպության անվանումը, որին պատկանում է կամ որի կողմից շահագործվում է տրանսպորտային միջոցը,

գ. օդանավակայանի եռանիշ ծածկագիրը,

դ. տրանսպորտային միջոցի վարորդի (վարորդների) անունը, ազգանունը,

ե. թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը կամ անվանումը,

զ. անցագրի գործողության ժամկետը:

(22-րդ կետը խմբ. 28.11.13 N 1312-Ն, փոփ. 06.02.25N 117-Ն)

23. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք տվող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրերի ձևանմուշների նկարագիրը և անցագրեր տալու մասին հայտի ձևերը սահմանված են սույն որոշման N 3 հավելվածով:

(23-րդ կետը խմբ. 28.11.13 N 1312-Ն)

24. Օդանավակայանների գործադիր մարմիններն օդանավակայաններում կիրառվող անցագրերի տրամադրման և անցագրային վերահսկողության իրականացման կարգը ներկայացնում են կոմիտե` հաստատման: Այն հաստատվում է կոմիտեի նախագահի հրամանով` ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից ուսումնասիրությունների արդյունքում կազմված եզրակացության հիման վրա։

(24-րդ կետը խմբ. 06.02.25 N 117-Ն)

24.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք տվող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրերը պատրաստվում են պլաստիկ քարտերով: Պլաստիկ քարտերից պատրաստվող անցագրերը պետք է ունենան անցագրի տվյալների տեղեկատվությունը պարունակող էլեկտրոնային կրիչներ կամ մագնիսական դաշտ:

(24.1-ին կետը լրաց. 28.11.13 N 1312-Ն)

25. Անցագրերը պատրաստվում և տրվում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անցագրային բաժինների կողմից` անցագիր ստանալու համար դիմող կազմակերպության կողմից սույն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևերի հայտերի հիման վրա: Հայտերին կից ներկայացվում են անցագիր ստացող անձի մեկ լուսանկար, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Հայտին կից պետք է ներկայացվեն լաբորատոր-ախտորոշիչ` թունաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական հաստատության կողմից տրամադրված տեղեկանքը` անցագրի ստացման համար դիմած անձի օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի (մարիխուանա, մեթամֆետամին, ափիոն) առկայության կամ բացակայության մասին:

Հայտում նշված անձի կամ անձանց մոտ` սույն կետում նշված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից որևէ մեկի առկայության մասին, ինչպես նաև հոգեբուժական հաստատության կողմից հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հաշվառման վերաբերյալ տեղեկանքների առկայության դեպքում՝ անցագիր չի տրամադրվում, իսկ տրամադրված անցագիրը հետ է վերցվում: Համապատասխան բժշկական հաստատությունների կողմից տրամադրվող տեղեկանքները հայտին կից ներկայացվում են՝ առաջին անգամ անցագրի ստացման նպատակով հայտ ներկայացնելիս, ինչպես նաև յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ նոր անցագրի ստացման կամ այն փոխարինելու դեպքում։

Սույն կետի պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների աշխատակիցների վրա։

(25-րդ կետը խմբ. 28.11.13 N 1312-Ն, լրաց. 06.02.25 N 117-Ն)

25.1. Առանց ուղեկցման մուտքի անցագրերի վրա օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիները պետք է նշագրվեն թվային կարգով: Մուտք դեպի նման տարածքներ պետք է թույլատրվի միայն այն դեպքում, երբ այն անհրաժեշտ է անձին ծառայողական պարտականությունների կատարման համար:

(25.1-ին կետը լրաց. 06.02.25 N 117-Ն)

25.2. Օդանավակայանի անցագրի հայտի տրման ընթացակարգը կախված է տրամադրվող անցագրի տեսակից: Օդանավակայանի տարածքում օրենքով իրենց վերապահված գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կամ նրանց ստորաբաժանումների ղեկավարները, օդանավ շահագործողների տնօրենները, ինչպես նաև օդանավակայանների տարածքներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները (այսուհետ՝ գործատու) օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների մուտքի մշտական կամ ժամանակավոր անցագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տնօրինությանն են ներկայացնում հայտ՝ կցելով անձի/անձանց աշխատանքային պարտականությունների նկարագրությունը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, մուտքի թույլտվության անհրաժեշտության հիմնավորումը, անձի/անձանց անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, մեկ լուսանկար 3X4 չափսի, համապատասխան գոտու կամ կետի մուտք գործելու անհրաժեշտության հիմնավորումը։ Իսկ տրանսպորտային միջոցների անցագիր տրամադրելու հայտ ներկայացնելու դեպքում՝ նաև տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը:

(25.2-րդ կետը լրաց. 06.02.25 N 117-Ն)

26. Ստացված հայտերը քննարկում և անցագիր հատկացնելու մասին որոշումն ընդունում է ավիացիոն անվտանգության հարցերով օդանավակայանի գործադիր մարմնի կողմից նշանակված պատասխանատու անձը համաձայնեցնելով կոմիտեի հետ:

(26-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն, փոփ. 06.02.25 N 117-Ն)

27. Անձանց և տրանսպորտային միջոցներին տրամադրվող օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների մուտքի անցագրերը հանդիսանում են խիստ հաշվառման ենթակա փաստաթղթեր: Դրանց ձևանմուշները, պատրաստված, բայց դեռևս աշխատողներին չտրամադրված անցագրերը, պլաստիկ քարտերը, ինչպես նաև դիմող անձանց նախապատմության ստուգման արդյունքները, անձանց օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքը, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության անցագրային բաժնի կողմից պետք է հաշվառվեն և պահպանվեն մետաղյա չհրկիզվող պահարաններում:

(27-րդ կետը փոփ. 04.06.09 N 635-Ն, խմբ. 06.02.25 N 117-Ն)

27.1. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անցագրային բաժիններում պետք է ստեղծվեն բոլոր տեսակի անցագրերի և անցագիր ստացած անձանց տվյալների պաշտպանված համակարգչային բազաներ, ինչպես նաև պետք է վարեն անցագրերի տրամադրման մատյաններ:

(27.1-ին կետը լրաց. 04.06.09 N 635-Ն, խմբ. 28.11.13 N 1312-Ն)

27.2. Սույն կարգի 33-րդ և 34-րդ կետերով սահմանված անցագրերը պետք է տրամադրվեն միայն այն անձանց, որոնց համար գործատուն դիմել է հայտով: Անցագիր տրամադրող ավիացիոն անվտանգության ծառայության անցագրային բաժնի աշխատողը մինչև անցագրի տրամադրումը կատարում է՝ անցագիր ստացող անձի փաստաթղթերի (անձնագիր կամ նույնականացման քարտ) և անձի նույնականացում, հրահանգավորում անցագրի կրման և օգտագործման պայմանների վերաբերյալ, իսկ անցագիր ստացող անձը ստորագրում է հրահանգավորման թերթիկում և անցագրերի հատկացման մատյանում, որոնց ձևերը սահմանվում են օդանավակայանի կառավարչի կողմից: Անցագրերը տրամադրվում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրերի կրման պայմանների վերաբերյալ դասընթացներին մասնակցությունից հետո։

(27.2-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն, խմբ. 06.02.25 N 117-Ն)

28. Մշտական անցագրերը տրվում են մինչև երկու տարի ժամկետով: Անցագրերը ենթակա են փոփոխման դրանց ժամկետը լրանալուց հետո: Օդանավակայանի անցագրի կորստի դեպքում՝ անցագիր ստացած անձի գործատուն պետք է Հայաստանի Հանրապետության համապատասխան օդանավակայանի տնօրինությանն անհապաղ տեղեկացնի անցագրի կորստի վերաբերյալ՝ նշելով մանրամասները:

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների կամ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների մշտական անցագրեր տրվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության հայտի հիման վրա՝ փոխադարձության սկզբունքով։

(28-րդ կետը փոփ. 28.11.13 N 1312-Ն, խմբ. 06.02.25 N 117-Ն)

28.1. Կորած կամ անձին տրամադրված անցագրի վրա նշված տվյալներից որևէ մեկի անընթեռնելիության (այսուհետ՝ անընթեռնելի անցագիր) դեպքում, դրանց հաշվառման նպատակով օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության անցագրային բաժնի աշխատողի կողմից կատարվում են գրանցումներ անցագրերի համակարգչային բազայում և անցագրերի տրման մատյաններում՝ մուտքագրելով կորած կամ անընթեռնելի անցագրերի տվյալները: Անընթեռնելի անցագրերի դեպքում տրամադրվում են նոր անցագրեր միայն դրանք հետ վերադարձնելու դեպքում: Կորած կամ անընթեռնելի անցագրերի կրկնօրինակներ չեն տրամադրվում:

(28.1-ին կետը լրաց. 06.02.25 N 117-Ն)

28.2. Կորած կամ անընթեռնելի անցագրերի փոխարեն նոր անցագրեր ստանալու նպատակով՝ անցագիր կրող անձի գործատուն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 4 ձևի համաձայն ներկայացնում է հայտ: Ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավարը սույն կետով նախատեսված դեպքում նոր անցագիր հատկացնելու մասին որոշումը կայացնում է՝ օդանավակայանի տնօրինության հետ գրավոր ձևով համաձայնեցնելուց հետո:

(28.2-րդ կետը լրաց. 06.02.25 N 117-Ն)

29. Օդանավակայանների գործադիր մարմինները տարեկան մեկ անգամ կազմակերպում ու իրականացնում են աշխատողների, այցելուների, տրանսպորտային միջոցների` տրված, հետ հանձնված և չօգտագործված անցագրերի ձևանմուշների գույքագրում:

30. Հետ հանձնված և փոփոխված բոլոր տեսակի անցագրերը, ինչպես նաև դրանց ստացման հայտերի ձևաթղթերը պահպանվում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններում` մինչև 2 տարի ժամկետով, որից հետո դրանք ենթակա են ոչնչացման օրենսդրությամբ սահմանված կարգով:

(30-րդ կետը խմբ. 06.02.25 N 117-Ն)

31. Անցագրերը բաժանվում են՝

ա) ըստ գործողության ժամկետի՝ մշտական, ժամանակավոր և ուղեկցվող այցելուի.

բ) ըստ նշանակության՝ անձնական, նյութական և տրանսպորտային:

(31-րդ կետը փոփ. 06.02.25 N 117-Ն)

32. Անցագրերը ծառայողական փաստաթղթեր են, որոնք իրավունք են տալիս՝

ա) մուտք գործելու օդանավակայանների վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներ և գտնվելու այնտեղ,

բ) օդանավակայանների վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներից դուրս տանելու կամ ներս բերելու նյութական արժեքներ, բեռ, փոստային առաքումներ,

գ) ապահովելու ավտոտրանսպորտի մուտքը (ելքը) վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ:

33. Մշտական անցագրերն անձնական անցագրեր են: Դրանք մինչև երկու տարի ժամկետով տրվում են օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում մշտապես և կանոնավոր գործառույթներ իրականացնող օդանավակայանային ծառայությունների, պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողներին՝ սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 1 ձևի համաձայն:

(33-րդ կետը խմբ. 06.02.25 N 117-Ն)

34. Ժամանակավոր անցագրերը (N 3 հավելված) տրվում են այն անձանց, ովքեր ժամանակավորապես են աշխատում օդանավակայանային ծառայություններում և օդանավակայանների վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններում, այդ թվում` նաև նրանց, ովքեր գտնվում են գործուղման մեջ, սակայն ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով:

35. Ուղեկցվող այցելուի անցագրերը (N 3 հավելված) տրվում են օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ մեկ անգամ մուտք գործելու համար և գործում են ստանալու պահից մեկ օրվա ընթացքում` մինչև այդ գոտիներում գտնվելու նշված ժամկետի ավարտը: Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի մեկ անգամ մուտք գործելու համար տրվող ուղեկցվող այցելուների անցագրերը, ինչպես նաև օդանավակայանների վերահսկելի գոտիներ մեկ անգամ մուտք գործելու համար չուղեկցվող այցելուներին տրվող անցագրերը հանդիսանում են մեկանգամյա անցագրեր.

1) ուղեկցվող այցելուներն այն անձինք են, որոնց կազմակերպության կողմից սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 4 ձևի համաձայն ներկայացրած հայտի հիման վրա տրվում է օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մեկ անգամ մուտք գործելու իրավունք, որը գործում է ստանալու պահից մինչև հատուկ վերահսկելի գոտում գտնվելու նշված ժամկետի ավարտը։ Ուղեկցվող այցելուներին օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործելու պահից մինչև այդ գոտիներից դուրս գալը՝ ուղեկցում են այցելուի մուտքի թույլտվության համար հայտ ներկայացրած կազմակերպության այն աշխատողները, որոնք ունեն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի մշտական անցագիր, իսկ նրանց բացակայության դեպքում` ըստ անհրաժեշտության, այցելուների ուղեկցումը կարող է իրականացվել օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի կողմից.

2) չուղեկցվող այցելուներն օդանավակայանի վերահսկելի գոտի և բեռնային համալիրի տարածք աշխատանքային գործառույթների իրականացման նպատակով կազմակերպությունների ղեկավարների հայտի կամ մեկանգամյա չուղեկցվող այցելուի անցագիր բացելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց հեռախոսազանգի հիման վրա մուտքի իրավունք ստացած անձինք են, որոնց տրվում է օդանավակայանների անցագրային բաժնի կողմից չուղեկցվող այցելուի անցագիր՝ անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, կացության քարտ, պետական կառավարման համակարգի մարմինների աշխատողների վկայականներ, վարորդական իրավունք) հիման վրա՝ անձի նույնականացումից հետո։

Օդանավակայանների վերահսկելի գոտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները օդանավակայանների տնօրինություններին պետք է նախապես ներկայացնեն չուղեկցվող այցելուների ցուցակները՝ նշելով չուղեկցվող այցելուի տվյալները և մուտքի գոտին, ինչպես նաև ներկայացնեն հեռախոսազանգով մուտքի թույլտվություն տրամադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցուցակները՝ նշելով կազմակերպության անվանումը, անձանց պաշտոնները և հեռախոսահամարները.

3) օդանավակայանների բեռնային համալիրի հատուկ վերահսկելի գոտու պահեստային տարածքներ մուտք գործելու համար ուղեկցվող այցելուի անցագրեր տրվում են նաև բեռնային համալիրի պահեստներ բեռներ հանձնելու նպատակով, տվյալ բեռի բեռնագրի և անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) հիման վրա՝ անձի զննման ընթացակարգեր անցումից հետո, իսկ բեռնային համալիրի վերահսկելի գոտու պահեստներ չուղեկցվող այցելուի անցագիր տրվում է պահեստներից բեռներ ստանալու իրավունք վերապահող փաստաթղթի՝ տվյալ բեռի բեռնագրի և անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, կացության քարտ, պետական կառավարման համակարգի մարմինների աշխատողների վկայականներ, վարորդական իրավունք) հիման վրա։

 (35-րդ կետը լրաց. 21.05.15 N 533-Ն, խմբ. 06.02.25 N 117-Ն)

35.1. Ուղեկցվող այցելուի անցագիր ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության օդանավակայանի տնօրենի անունով գրավոր հայտ է ներկայացվում՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 4 ձևի անցագիր ստանալուց առնվազն երկու օր առաջ։

Գրավոր հայտում նշվում են այն մարդկանց տվյալները (անուն, ազգանուն), ովքեր պետք է օգտագործեն ուղեկցվող այցելուի անցագրերը, այցի նպատակը, մուտքի ժամը, նրանց անձը հաստատող փաստաթղթի տեսակը (անձնագիր, զինգրքույկ, փախստականի վկայական, կացության քարտ, պետական կառավարման համակարգի մարմինների աշխատողների վկայականներ, վարորդական իրավունք, ավիացիայի թանգարան այցելող աշակերտների դեպքերում՝ նաև ծննդյան վկայականներ) և դրանց համարները, ինչպես նաև վերջիններիս հայտ ներկայացրած կազմակերպության ուղեկցող աշխատողի տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն):

 (35.1-ին կետը լրաց. 06.02.25 N 117-Ն)

35.2. Ուղեկցվող այցելուի անցագիրը տրամադրվում է միայն սույն կարգի 35.1-ին կետում նշված անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա: Ուղեկցվող այցելուի անցագիրը տրամադրվում է հայտ ներկայացրած կազմակերպության աշխատողի ներկայությամբ, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի ներկայությամբ, ովքեր անցագրերի տրման և հանձնման ժամանակ ստորագրում են անցագրերի տրման մատյանում՝ հաստատելով անցագրերի ստացման կամ հանձնման փաստը։

 (35.2-րդ կետը լրաց. 06.02.25 N 117-Ն)

35.3. Օդանավակայաններում առաջացած արտակարգ իրավիճակների հետ կապված հրատապ (անօրինական միջամտության ակտեր, օդանավերի հետ կապված վթարներ, հրդեհներ և այլն) դեպքերում օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ ժամանող ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումների, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուժերի և փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական հաշվարկների, շտապօգնության հաշվարկների մուտքը թույլատրվում է անխոչընդոտ, իսկ անհրաժեշտության դեպքում ուղեկցվող այցելուի անցագիրը տրամադրվում է՝ առանց օդանավակայանի տնօրենի անունով գրավոր հայտի ներկայացման։

 (35.3-րդ կետը լրաց. 06.02.25 N 117-Ն)

36. Նյութական անցագրերը տրվում են օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից` այն անձանց և կազմակերպությունների աշխատողներին, որոնք իրենց ղեկավարության կողմից լիազորված են իրականացնել օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ (գոտիներից) նյութական արժեքների մուտք (ելք):

 (36-րդ կետը փոփ. 06.02.25 N 117-Ն)

37. Տրանսպորտային միջոցների անցագրերը տրվում են օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև համապատասխան մարմինների և կազմակերպությունների աշխատողներին պատկանող տրանսպորտային միջոցներին՝

1) մշտական տրանսպորտային անցագրերը տրամադրվում են մինչև մեկ տարի ժամկետով.

2) ժամանակավոր տրանսպորտային անցագրերը տրամադրվում են մինչև 3 ամիս ժամկետով.

3) մեկանգամյա տրանսպորտային անցագրերը տրամադրվում են մեկ անգամ մուտք գործելու համար: 

 (37-րդ կետը խմբ. 06.02.25 N 117-Ն)

37.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է գազով շահագործվող տրանսպորտային միջոցների մուտքը։ Նման տրանսպորտային միջոցներին արգելվում է տրամադրել օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի անցագրեր։

 (37.1-ին կետը լրաց. 06.02.25 N 117-Ն)

38. Ելնելով օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն անվտանգության ապահովման առանձնահատկություններից` օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մշտական կամ ժամանակավոր անցագիր ստացած անձանց դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տեղեկությունների ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված ծրագրի համաձայն։

 (38-րդ կետը խմբ. 06.02.25 N 117-Ն)

39. Անցագիր ստանալու համար հայտ ներկայացրած կազմակերպության ղեկավարն իր ստորագրությամբ հաստատում է հայտի հիմնավորված լինելը:

(39-րդ կետը փոփ. 10.07.18 N 765-Ն)

40. Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ աշխատողների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), այդ գոտիներում ներօբյեկտային վերահսկողության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները:

41. Օդանավերի անձնակազմի անդամների մուտքն օդանավակայանների վերահսկելի գոտիներ իրականացվում է սույն կարգի 65-րդ և 66-րդ կետերի համաձայն։

(41-րդ կետը խմբ. 06.02.25 N 117-Ն)

42. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առաջացած արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքները նվազեցնելու և վերացնելու նպատակով օդանավակայանի տարածք առանց անցագրի կարող են մուտք գործել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ստորաբաժանումները, եթե նրանց այդ նպատակով անցագրեր նախապես չեն տրամադրվել:

VI. ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏԵՍՈՒՉԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 (գլուխը լրաց. 04.06.09 N 635-Ն, խմբ. 06.02.25 N 117-Ն)

 

43. Կոմիտեի կողմից օդանավի անձնակազմի անդամի վկայականներ տրվում են՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 8 ձևի, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների թռիչքային անձնակազմերի անդամներին, օդանավերի անձնակազմի անդամներին, փոքր ավիացիայի օդանավերի օդաչուներին, ինչպես նաև հատուկ թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմի և կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող օդանավերի անձնակազմի անդամներին:

44. Կոմիտեի կողմից քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականներ տրվում են՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 10 ձևի, կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող քաղաքացիական ավիացիայի տեսուչներին, ովքեր կոմիտեի կողմից ստացել են տեսուչի վկայական և լիազորված են կոմիտեի անունից համապատասխան ստուգումներ իրականացնելու քաղաքացիական ավիացիայի գործունեության հետ կապված թռիչքների անվտանգության գործընթացների, ավիացիոն անվտանգության ապահովման ընթացակարգերի և քաղաքացիական ավիացիայի շահագործման հետ կապված այլ ասպեկտների շրջանակներում: Քաղաքացիական ավիացիայի տեսուչներ են հանդիսանում նաև քաղաքացիական ավիացիայի թռիչքային անվտանգության տեսուչները և քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչները:

45. Թռիչքային անձնակազմի անդամ է հանդիսանում թռիչքային անձնակազմի անդամի վկայական ունեցող անձը, որը թռիչք-վայրէջքի համար նախատեսված ժամանակահատվածում իրականացնում է օդանավի կառավարման հետ կապված պաշտոնական պարտականություններ՝ օդանավի հրամանատար, երկրորդ օդաչու:

46. Օդանավի անձնակազմի անդամ է հանդիսանում այն անձը, որը նշանակված է օդանավ շահագործողի կողմից թռիչք-վայրէջքի համար նախատեսված ժամանակահատվածում օդանավում որոշակի պարտականություններ կատարելու համար՝ բորտուղեկցորդներ, ինժեներներ, տեխնիկներ, շտուրմաններ, բորտռադիստներ, բորտօպերատորներ և թռիչքային մենեջերներ:

47. Օդանավի անձնակազմի անդամի վկայականը տրվում է մեքենայով ընթերցվող մագնիսական շերտ ունեցող պլաստիկ քարտերով, որի դիմային հատվածի վրա անգլերեն լեզվով նշվում են`

1) վկայականը տրամադրող երկրի անվանումը.

2) վկայականը տրամադրող կոմիտեի անվանումը.

3) աշխատանքի վայրը.

4) անձնակազմի անդամի լուսանկարը.

5) անձնակազմի անդամի սեռը, ազգանունը, անունը.

6) անձնակազմի անդամի ծննդյան տարեթիվը, քաղաքացիությունը, պաշտոնը.

7) անձնակազմի անդամի վկայականի համարը.

8) վկայականի վավերականության ժամկետը.

9) վկայականը կրող անձի ստորագրությունը:

48. Օդանավի անձնակազմի անդամի վկայականի դարձերեսին անգլերեն լեզվով նշվում են`

1) վկայականը տրամադրող երկրի անվանումը.

2) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի N 7 լրացումով սահմանված ձևի վկայական կրող անձի իրավունքները.

3) վկայականը տրամադրող մարմնի անվանումը.

4) վկայականը տրամադրող մարմնի պատասխանատու պաշտոնյայի ստորագրությունը:

49. Օդանավի անձնակազմի անդամի վկայականի մագնիսական շերտում մուտքագրվում են սույն կարգի 47-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերում նշված տվյալները:

50. Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված հայտի հիման վրա կոմիտեում աշխատող օդանավի անձնակազմի անդամի վկայականը, ինչպես նաև օդանավ շահագործողի ղեկավարի և փոքր ավիացիայի օդանավի սեփականատիրոջ ներկայացրած հայտերի հիման վրա օդանավ շահագործողների օդանավերի անձնակազմերի անդամի վկայականը տրամադրվում է մեկամսյա ժամկետում՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 8 ձևի։

51. Կարգի 50-րդ կետում նշված վկայականի տրամադրման համար ներկայացվող հայտում հայերեն և անգլերեն լեզուներով նշվում են`

1) դիմող մարմնի կամ կազմակերպության անվանումը.

2) օդանավի անձնակազմի անդամի անունը, ազգանունը, պաշտոնը.

3) հայտին կից ներկայացվում է օդանավի անձնակազմի անդամի 3 x 4 չափի մեկ լուսանկար.

4) անձնագրի պատճենը.

5) աշխատանքի ընդունման հրամանի պատճենը կամ աշխատանքային պայմանագրից քաղվածք.

6) կոմիտեի կողմից տրված կամ ճանաչված օդանավի անձնակազմի անդամի մասնագիտական վկայականի պատճենը:

52. Կարգի 50-րդ կետում նշված վկայականի տրամադրման համար ներկայացվող հայտին կից ներկայացվում են նաև`

1) հայերեն և անգլերեն լեզուներով լրացված հարցաթերթ՝ համաձայն սույն կարգի N 9 ձևի՝ օդանավի անձնակազմի անդամի վկայական ստացող յուրաքանչյուր անձի համար.

2) համապատասխան բժշկական հաստատությունների կողմից տրամադրված տեղեկանքներ՝ օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բացակայության մասին (մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն) և հոգեբուժական հաստատության կողմից հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հաշվառման վերաբերյալ:

53. Կարգի 52-րդ կետի 2-րդ ենթակետում նշված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից որևէ մեկի առկայության, ինչպես նաև հոգեբուժական հաստատության կողմից հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հաշվառման վերաբերյալ տեղեկանքների առկայության դեպքում՝ անձնակազմի անդամի վկայականներ չեն տրամադրվում:

54. Օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող անձնակազմի անդամներին սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 8 ձևով սահմանված վկայականը տրամադրվում է օդանավ շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից ներկայացված հայտի հիման վրա, կոմիտեի կողմից օտարերկրյա քաղաքացու օդաչուական վկայականի ճանաչումից և նրանց կենսագրության ու նախապատմության տվյալների ստուգումից հետո՝ մեկամսյա ժամկետում։

55. Օդանավի անձնակազմի անդամի վկայականի տրամադրման հայտը մերժվում է, եթե՝

1) ներկայացված հայտում առկա են անճշտություններ.

2) հայտում ներկայացված անձի նախապատմության ստուգման արդյունքները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման պահանջներին.

3) օդանավ շահագործող կազմակերպության կողմից չեն ներկայացվել սույն կարգի 51-րդ և 52-րդ կետերում նշված փաստաթղթերը.

4) կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից չի ճանաչվել սույն կարգի 54-րդ կետով սահմանված կարգով օտարերկրյա քաղաքացիների վկայականը։

56. Օդանավի անձնակազմի անդամի վկայականը տրամադրվում է՝ համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի N 7 լրացումով սահմանված ձևանմուշի:

57. Կոմիտեում աշխատող թռիչքային անվտանգության տեսուչներին և ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչներին՝ կոմիտեի նախագահին համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված հայտի հիման վրա, ինչպես նաև կոմիտեի կողմից նախապատմության տվյալների ստուգումից հետո՝ մեկամսյա ժամկետում տրամադրվում է քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայական՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 10 ձևի։

58. Քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականը տրվում է մեքենայով ընթերցվող մագնիսական շերտ ունեցող պլաստիկ քարտերով, որի դիմային հատվածի վրա անգլերեն լեզվով նշվում են`

1) վկայականը տրամադրող երկրի անվանումը.

2) վկայականը տրամադրող կոմիտեի անվանումը.

3) տեսուչի լուսանկարը.

4) տեսուչի սեռը, ազգանունը, անունը.

5) տեսուչի ծննդյան տարեթիվը, քաղաքացիությունը, պաշտոնը.

6) վկայականի համարը.

7) վկայականի վավերականության ժամկետը.

8) վկայականը կրող անձի ստորագրությունը:

59. Քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի դարձերեսին նշվում են`

1) վկայականը տրամադրող երկրի անվանումը.

2) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի N 8 լրացումով սահմանված ձևի վկայական կրող անձի իրավունքները.

3) վկայականը տրամադրող մարմնի անվանումը (տրման վայրը).

4) վկայականը տրամադրող մարմնի պատասխանատու պաշտոնյայի ստորագրությունը:

60. Քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի դարձերեսի մագնիսական շերտում մուտքագրվում են սույն կարգի 58-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված տվյալները:

61. Կարգի 57-րդ կետում նշված վկայականի տրամադրման համար կոմիտե են ներկայացվում սույն կարգի 51-րդ և 52-րդ կետերով նախատեսվող փաստաթղթերը։

62. Օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող քաղաքացիական ավիացիայի տեսուչներին վկայականը հատկացվում է կոմիտեի կողմից օտարերկրյա քաղաքացու քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի ճանաչումից հետո:

63. Քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայական տրամադրելու հայտը մերժվում է, եթե՝

1) հայտում ներկայացված անձը չի հանդիսանում քաղաքացիական ավիացիայի տեսուչ.

2) չեն ներկայացվել սույն կարգի 61-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.

3) կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից չի ճանաչվել սույն կարգի 62-րդ կետով սահմանված կարգով օտարերկրյա քաղաքացու քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականը։

64. Քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականը տրամադրվում է՝ համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի N 8 լրացումով սահմանված ձևանմուշի։

65. Օդանավի անձնակազմերի անդամների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ իրականացվում է տվյալ չվերթն իրականացնող օդանավի անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագրի, անձնագրի և անձնակազմի անդամի վկայականի հիման վրա: Օդանավի անձնակազմի անդամի և քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայական ունեցող, սակայն չվերթի գլխավոր հայտարարագրում չնշված անձանց մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր արգելվում է:

Օդանավակայանների մշտական անցագրեր ունեցող օդանավի անձնակազմի անդամների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի իրականացվում է հսկիչ անցագրային կետերով։

66. Օտարերկրյա օդանավ շահագործող կազմակերպությունների օդանավերի անձնակազմերի անդամների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների մուտքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ թույլատրվում է օդանավերի անձնակազմերի անդամների գլխավոր հայտարարագրի, անձնագրի, անձնակազմի անդամի վկայականի կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի ներկայացումից հետո:

67. Օդանավերի անձնակազմերի անդամները և քաղաքացիական ավիացիայի տեսուչներն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում և օդանավերում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում պետք է կրեն իրենց վերնահագուստի վրա վկայականները և պահպանեն օդանավակայաններում սահմանված անցագրային վերահսկողության կանոնները:

68. Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման կողմից պետք է ստեղծվի օդանավի անձնակազմի անդամի վկայականների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականների էլեկտրոնային բազա, որը չպետք է միացված լինի համացանցին և պետք է պաշտպանված լինի անօրինական մուտքերից:

69. Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանումը վարում է օդանավի անձնակազմի անդամի վկայականների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականների գրանցամատյան, որը հանդիսանում է խիստ հաշվառման ենթակա փաստաթուղթ: Գրանցամատյանի բոլոր էջերը պետք է համարակալվեն, մատյանը կարվի և կնքվի կոմիտեի կնիքով:

70. Գրանցամատյանում լրացվում են՝

1) 1-ին սյունակում՝ վկայականի հերթական համարը.

2) 2-րդ սյունակում՝ վկայական ստացողի ազգանունը և անունը.

3) 3-րդ սյունակում՝ վկայական ստացողի պաշտոնը.

4) 4-րդ սյունակում՝ վկայականի գործողության ժամկետը.

5) 5-րդ սյունակում՝ վկայական ստացողի ստորագրությունը.

6) 6-րդ սյունակում՝ վկայական ստանալու օրը, ամիսը և տարեթիվը.

7) 7-րդ սյունակում՝ այլ նշումներ:

71. Օդանավի անձնակազմի անդամի վկայական և քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայական ստացող անձինք կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման ղեկավարի կողմից պետք է հրահանգավորվեն վկայականի կրման և օգտագործման կարգի վերաբերյալ և ստորագրեն համապատասխան գրանցամատյանում:

72. Օդանավի անձնակազմի անդամի վկայականները և քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականները տրամադրվում են երկու տարի ժամկետով, որոնք ժամկետը լրանալուց հետո պետք է վերադարձվեն կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանմանը:

73. Օդանավի անձնակազմի անդամի և քաղաքացիական ավիացիայի տեսուչների կողմից վկայականների կորստի դեպքում վկայականը կորցրած անձը պետք է անհապաղ վկայականի կորստի մասին հայտնի կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման ղեկավարին, որն իր հերթին պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի կոմիտեի նախագահին և/կամ կոմիտեի նախագահի տեղակալին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկի անցագրի պատկերով ձևաթղթերի (stop-list) տրամադրումն օդանավակայանների տնօրինությանը՝ օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների հսկիչ անցագրային կետերում տեղադրելու համար, նպատակ ունենալով օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողներին տեղեկացնել այն մասին, որ նշված վկայականներն այլևս չեն գործում և ենթակա են առգրավման։

74. Վկայականի կորստի մասին տեղեկատվության ստացումից հետո, կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանումը կոմիտեի նախագահի հանձնարարականով անցկացնում է ծառայողական քննություն, որի ընթացքում իրականացվում է ռիսկերի գնահատում։ Իրականացված ծառայողական քննության և ռիսկերի գնահատման արդյունքները ներկայացվում են կոմիտեի նախագահին, որոնց հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է որոշում նոր վկայականի տրամադրման կամ մերժման մասին։

75. Կորած կամ անընթեռնելի օդանավի անձնակազմի անդամի կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականների փոխարեն տրամադրվում են նոր վկայականներ: Կորած կամ անընթեռնելի վկայականների կրկնօրինակներ չեն տրամադրվում:

76. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների թռիչքային անձնակազմերի անդամները, օդանավերի անձնակազմի անդամները, փոքր ավիացիայի օդանավերի օդաչուները, ինչպես նաև հատուկ թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմի և կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող օդանավերի անձնակազմի անդամները կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչները՝ աշխատանքից ազատման դեպքում օդանավի անձնակազմի անդամի կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականը 3-օրյա ժամկետում հանձնում են կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանմանը:

(հավելվածը փոփ., լրաց. 04.06.09 N 635-Ն, փոփ., լրաց., խմբ. 28.11.13 N 1312-Ն, 21.05.15 N 533-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն, խմբ., լրաց., փոփ. 06.02.25 N 117-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1142-Ն որոշման

Ց Ա Ն Կ
 
ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Կոմիտեի շենք, կազմակերպությունների (օդանավակայան, օբյեկտ),
շահագործողների վարչական շենքեր,

 

Վառելիքաքսուքային նյութերի պահեստներ,

 

Ավիատեխնիկական ստորաբաժանումների օբյեկտներ (բազաներ, արտադրամասեր),

 

Բեռնային պահեստներ, բեռնային համալիրներ (տերմինալներ),

 

Նյութատեխնիկական ապահովման պահեստներ,

 

Ջրամատակարարման օբյեկտներ,

 

Էներգաապահովման օբյեկտներ,

 

Շահագործման-վերանորոգման արհեստանոցներ,

 

Հատուկ տրանսպորտի կանգառներ և բազաներ,

 

Օդանավակայանների և տերմինալների ծառայողական շենքեր,

 

Աերոդրոմային կարգավարական ծառայությունների շենքեր,

 

Տարբեր տեսակի բազաներ,

 

Օդանավային պահեստամասերի պահեստներ,

 

Բորտսննդի արտադրամասեր:

(հավելվածը փոփ. 06.02.25 N 117-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2005 թվականի

 հուլիսի 21-ի N 1142-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՆՑԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ

 

Ձև N 1

ՄՇՏԱԿԱՆ ԱՆՑԱԳԻՐ N ________________

Կազմակերպության անվանումը ___________________________

 

Օդանավակայանի եռանիշ ծածկագիրը _____________________

 

Անցագիրը կրող անձի

ազգանունը, անունը ____________________________________

 

Անցագիր կրող անձի պաշտոնը

և կազմակերպության անվանումը __________________________

 

Անցագիր կրող անձին

թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը __________________

 

Անցագրի գործողության ժամկետը__________________________

 

Անցագրի համարը _______

 

 

1. Անցագրի չափսերը՝ 85 մմ x 55 մմ,
2. Լուսանկարի չափսերը՝ 3 x 4 սմ:

 

Անցագիր
կրող անձի
լուսանկարը

(ձևը փոփ. 06.02.25 N 117-Ն)

 

Ձև N 2

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՑԱԳԻՐ N _______

 

Կազմակերպության անվանումը ___________________________

 

Օդանավակայանի եռանիշ ծածկագիրը _____________________

 

Անցագիրը կրող անձի

ազգանունը, անունը ____________________________________

 

Անցագիր կրող անձի պաշտոնը

և կազմակերպության անվանումը __________________________

 

Անցագիր կրող անձին

թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը __________________

 

Անցագրի գործողության ժամկետը__________________________

 

Անցագրի համարը _______

 

 

1. Անցագրի չափսերը՝ 85 մմ x 55 մմ,
2. Լուսանկարի չափսերը՝ 3 x 4 սմ:

 

Անցագիր
կրող անձի
լուսանկարը

(ձևը փոփ. 06.02.25 N 117-Ն)

 

 

Ձև N 3

ՈՒՂԵԿՑՎՈՂ ԱՅՑԵԼՈՒԻ ԱՆՑԱԳԻՐ N __________________

 

_____ __________________ 20 թ. ժամը` ___________

 

 _______________________________________________________

(այցելուի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը կամ անվանումը

 

 __________________________________________________________________

 (ծառայությունը, հարկը, սենյակը)

Ում մոտ _________________________________________________________________

(ծառայությունը/կազմակերպությունը, պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

Հիմք ________________________________________________________

(անձը հաստատող փաստաթուղթը)

__ _____________ 20 թ. ________________________________________

 

Անցագիրը հատկացնող կազմակերպության կնիքը.

Պաշտպանիչ հոլոգրաֆիկ նշանը:

(ձևը փոփ. 06.02.25 N 117-Ն)

 

Ձև N 4

 

Հ Ա Յ Տ

 

ԱՆՑԱԳԻՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

____________________________________________________________

(օդանավակայանի տնօրենի տվյալները՝ անունը, ազգանունը)

 

Խնդրում եմ տրամադրել_____________________________________ անցագիր

(այցի նպատակը և անցագրի տեսակը)

_____________________________________________հետևյալ աշխատողներին

(դիմող կազմակերպության անվանումը, անցագիրն ստացող անձի անունը, ազգանունը, ծառայությունը (բաժինը), անհրաժեշտ մուտքի գոտին, անցագրի ժամկետը)

 

 

1.

2.

3.

4.

5.

 

Ուղեկցող անձ _______________________________________________________________________________:

(անունը, ազգանունը, պաշտոնը)

Դիմող _____________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը)

___________________________________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ ___________________20   թ.

(ձևը խմբ. 06.02.25 N 117-Ն)

 Ձև N 5

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՑԱԳԻՐ N __________

Տրանսպորտային միջոցը ______________________________________________________________

(հաշվառման համարանիշի տվյալները)

 

Կազմակերպության անվանումը, որին պատկանում է կամ որի կողմից շահագործվում է

 տրանսպորտային միջոցը_______________________________________________________________

 

Օդանավակայանի եռանիշ ծածկագիրը _____________________________________________________

 

Տրանսպորտային միջոցի վարորդի անունը, ազգանունը_________________________

 

___________________________________________________________________________________

 

Թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը կամ անվանումը_________________________________

 

Անցագրի գործողության ժամկետը` _____ __________________ 20 թ

(ձևը փոփ. 06.02.25 N 117-Ն).

 

Ձև N 6

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԱՆՑԱԳԻՐ N __________

 

 

Տրանսպորտային միջոցը ________________________________________________________

(հաշվառման համարանիշի տվյալները)

Օդանավակայանի եռանիշ ծածկագիրը ____________________________________________

 

 

Տրանսպորտային միջոցի վարորդի անունը, ազգանունը _____________________

 

___________________________________________________________________________

 

Թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը կամ անվանումը ____________________________

 

Անցագրի գործողության ժամկետը` _____ __________________ 20 թ.

(ձևը փոփ. 06.02.25 N 117-Ն)

 

Ձև N 7

 

ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՆՑԱԳԻՐ N ________

 

Տրանսպորտային միջոցը __________________________________________________________

(հաշվառման համարանիշի տվյալները)

Նյութական արժեքի անվանումը _____________________________________________________

 (քաշը, քանակը, տեսակը)

Նյութական արժեքը բաց թողնող անձը _______________________________________________

 (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Անցագրի գործողության ժամկետը` _____ __________________ 20 թ.

 

Ձև N 8

 

 

Issuing State

 

Competent issuing authority

 

CREW MEMBER CERTIFICATE

 

Photograph of holder of Certificate

 

 

 

Surname   Name
Sex  Nationality Date of Birth
Employed by   Occupation
Doc No   Date of Expiry

 

 

 

                                   (Signature of holder) 

 

Issuing State

The holder may, at all times, re-enter upon production of this certificate, within the period of validity.

 

Issued at

(Signature)

(Place of issue)

Issuing Authority

 

Machine Readable Zone

 

(ձևը խմբ. 06.02.25 N 117-Ն)

 

  

 

Ձև N 9

 

 ՀԱՐՑԱԹԵՐԹ

 QUESTIONNAIRE

 

Լուսանկար
3x4 չափսի

1.

Կազմակերպության անվանումը
Organization

   

2.

Ծառայությունը
Type of service

   

3.

Ա.Ա.Հ.
/հայերեն/
Name, Last name,
/English/

   

4.

Պաշտոնը /հայերեն/
Position /English/

   

5.

Աշխատանքային
պայմանագիր
Work contract

Աշխատանքային պայմանագրի
համարը
Work Contract No

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամկետը/ավարտման ժամկետը
Date of signing/Expiry date

   

6.

Անձնագրի տվյալները /սերիա, համար, ում կողմից է տրված/
Passport Data
/serial number, issuing authority/

   

7.

Ծննդյան վայրը
/ամիս, ամսաթիվ, տարի/
Place and Date of birth
/day, month, year/

   

8.

Քաղաքացիությունը
Citizenship

   

9.

Հասցեն
Address

   

10.

Հեռախոս/բջջային
Telephon/Mobile

   

Տվյալների հավաստիության համար պատասխանատու եմ, փոփոխության դեպքում պարտավորվում եմ հայտնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե:

 I am responsibele for thr authenticity of data above and I must inform the Civil Aviation Committee in case of any changes.

 

 Լրացրեց
 Applicant:

  ___________________________
Ա.Ա.Հ. Name, Last name

  _______________ «_____»_____________ 20…թ.
                /ստորագրություն/ signature/

 

 Կազմակերպության ղեկավար
 Head of organization

  ___________________________
Ա.Ա.Հ. Name, Last name

  _______________ «_____»_____________ 20…թ. 
            /ստորագրություն/ signature/

  

 Կ.Տ.

Stamp

(ձևը լրաց. 21.05.15 N 533-Ն, փոփ. 06.02.25 N 117-Ն)

 

Ձև N 10

 

Issuing State

Competent issuing authority

 

CIVIL AVIATION INSPECTOR CERTIFICATE

 

Photograph of holder of Certificate

 

 

 

Surname  

Given name

Sex  Nationality

Date of Birth

 

Employed by

 

 

Occupation

   

 CIVIL AVIATION INSPECTOR

 Doc No

Date of Expiry

       (Signature of holder) 

 

 

Issuing State

The holder may, at all times, re-enter upon production of this certificate, within the period of validity.

 

Issued at

(Signature)

(Place of issue)

Issuing Authority

 

 

Machine Readable Zone

 

(ձևը լրաց. 06.02.25 N 117-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 04.06.09 N 635-Ն, խմբ. 28.11.13 N 1312-Ն, լրաց. 21.05.15 N 533-Ն, փոփ., լրաց., խմբ. 06.02.25 N 117-Ն)


 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան