Գլխավոր տեղեկություն
Номер
N 462
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
ՀՍՍՀՄԻՆՍՈՎՈԵՎԿ 1971/հուլիս
Принят
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետ
Дата принятия
27.07.1971
Подписан
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի գործերի կառավարիչ

հայկական սսհ մինիստրների սովետ

 

ո ր ո շ ու մ

 

27 հուլիսի 1971 թվականի N 462

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.

1. Հաստատել կից բերվող Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի կանոնադրությունը:

2. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1957 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայկական  ՍՍՀ Մինիստրների սովետի Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու» մասին N Պ-354 որոշումը:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ`

Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի

1971 թ. հուլիսի 27-ի N 462 որոշմամբ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ և ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեն հանդիսանում է միութենական-հանրապետական մարմին և իր գործունեությամբ ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին և ՍՍՀՄ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին:

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեն իրականացնում է հեռուստատեսության և ռադիոհաղորդումների ղեկավարությունը Հայկական ՍՍՀ-ում և պատասխանատվություն է կրում հեռուստատեսային ծրագրերի և ռադիոծրագրերի գաղափարական-քաղաքական և գեղարվեստական մակարդակի համար, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների վիճակի և հետագա զարգացման համար և հեռուստատեսային հաղորդումներ և ռադիոհաղորդումներ ստեղծելու համար օգտագործվող տեխնիկական միջոցների զարգացման համար:

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեն իրականացնում է անմիջականորեն իրեն ենթակա կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների ղեկավարությունը:

2. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հիմնական խնդիրներն են հանդիսանում.

մարքսիզմ-լենինիզմի, Սովետական միության կոմունիստական կուսակցության և Հայաստանի կոմունիստական կուսակցության համագումարների, սմկկ կառավարության և հայկական սսհ կառավարության որոշումների պրոպագանդումը.

աշխատավորների մոբիլիզացումը` կոմունիստական շինարարության խնդիրների լուծման համար, գիտատեխնիկական առաջընթացի և ժողովրդատնտեսական պլանների հաջող կատարման համար մղվող պայքարում, ինչպես նաև արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության մեջ և ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերում առաջավոր փորձի տարածման համար.

բուրժուական գաղափարախոսության, բարոյականության և ռեակցիոն պրոպագանդայի մերկացումը, հանրապետության աշխատավորների դաստիարակումը կոմունիստական գաղափարականության և բարոյականության, աշխատանքի նկատմամբ գիտակից վերաբերմունքի ոգով, հասարակական շահերի մասին հոգատարության, սոցիալիստական օրինականության և սոցիալիստական համակեցության նորմաների պահպանման, սովետական հայրենասիրության և պրոլետարական ինտերնացիոնալիզմի ոգով.

ՍմԿԿ-ի և սովետական կառավարության ներքին և արտաքին քաղաքականության, ժողովուրդների բարեկամության և սոցիալ-տնտեսական տարբեր կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության քաղաքականության լուսաբանումը, սովետական ժողովրդի կյանքի, կոմունիզմի կառուցման գործում նրա հաջողությունների լայն ցուցադրումը, կապիտալիստական սիստեմի նկատմամբ սոցիալիստականի առավելությունների բացահայտումը, իմպերիալիստական պետությունների ռեակցիոն ներքին և ագրեսիվ արտաքին քաղաքականության մերկացումը.

մարքսիզմ-լենինիզմի և պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքների հիման վրա միջազգային կոմունիստական և բանվորական շարժման միասնության համար սմկկ- ի մղած պայքարի լուսաբանումը, սոցիալիզմի համաշխարհային սիստեմի նվաճումների, խաղաղության, դեմոկրատիայի և սոցիալիզմի համար ժողովուրդների մղած պայքարի մասսայականացումը, կապիտալի երկրներում դասակարգային պայքարի և իմպերիալիստական ճնշման դեմ գաղութային և կախյալ երկրների ժողովուրդների ազգային-ազատագրական շարժման լուսաբանումը.

Սովետական Հայաստանի, սսհմ ժողովուրդների գրականության և արվեստի, ինչպես նաև արտասահմանյան առաջադիմական գրականության և արվեստի լավագույն ստեղծագործությունների, հայրենական և համաշխարհային գրականության ու արվեստի դասական երկերի մասսայականացումը.

հեռուստադիտողներին և ռադիոլսողներին օպերատիվ ինֆորմացիա տալը Սովետական միությունում, հանրապետությունում և արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին.

հեռուստատեսության և ռադիոհաղորդումների հետագա զարգացման ապահովումը.

միասնական տեխնիկական քաղաքականության կիրառումը և հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների բնագավառում գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ու առաջավոր փորձի արմատավորումը, արտադրության տեխնիկա-տնտեսական բարձր ցուցանիշների ապահովումը ենթագերատեսչական ձեռնարկություններում.

Կոմիտեին հատկացվող կապիտալ ներդրումների ռացիոնալ օգտագործումը և դրանց արդյունավետության բարձրացումը, շինարարության արժեքի իջեցումը և ժամկետների կրճատումը, օբյեկտների և հիմնական ֆոնդերի ժամանակին գործարկումը.

աշխատանքի և կառավարման գիտական կազմակերպման արմատավորումը կոմիտեի սիստեմում, ենթագերատեսչական կազմակերպությունների, ձեռնարկությունների ու հիմնարկությունների ապահովումը որակյալ կադրերով, կադրերի պատրաստման և նրանց որակավորման բարձրացման կազմակերպումը, կադրերի ուսումնասիրումը և պրոֆեսիոնալ տեսակետից պատրաստված ու քաղաքականապես հասուն մասնագետների առաջքաշումը ղեկավար աշխատանքի, մրցույթների սիստեմի օգտագործումը հեռուստատեսության և ռադիոհաղորդումների բնագավառում ստեղծագործական աշխատողների պաշտոնների զբաղեցման համար.

Կոմիտեի սիստեմի կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների բանվորների ու ծառայողների բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, նրանց համար աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծումը:

3. հայկական սսհ մինիստրների սովետի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեն իր գործունեությամբ ղեկավարվում է ՍՍՀՄ-ի և Հայկական ՍՍհ-ի օրենքներով, ՍՍՀՄ գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍհ գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ կառավարության և հայկական սսհ կառավարության որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ մինիստրների սովետի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հրամաններով ու հրահանգներով և այլ նորմատիվ ակտերով, ինչպես նաև ներկա Կանոնադրությամբ և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը Պետական կոմիտեի սիստեմի կազմակերպություններում, հիմնարկություններում և ձեռնարկություններում:

4. հայկական սսհ մինիստրների սովետի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեն իր վրա դրված խնդիրներին համապատասխան.

ա) կազմակերպում է հեռուստատեսային հաղորդումներ և ռադիոհաղորդումներ հանրապետության բնակչության և արտասահմանյան երկրների համար.

բ) ապահովում է աշխատանքը հեռուստատեսային ֆիլմեր, գրական և երաժշտական ստեղծագործություններ, հեռուստատեսության և ռադիոյի համար ներկայացումներ ու հաղորդումներ ստեղծելու ուղղությամբ.

գ) սահմանված կարգով հեռուստատեսության և ռադիոյի համար կազմակերպում է լավագույն հեռուստատեսային հաղորդումների և ռադիոհաղորդումների, գրական և երաժշտական ստեղծագործությունների մրցույթներ, անց է կացնում հեռուստատեսային և ռադիոփառատոներ.

դ) մյուս մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ կազմակերպում է ուսումնա-կրթական հաղորդումներ հեռուստատեսությամբ և ռադիոյով.

ե) կազմակերպում է հանրապետության կարևորագույն իրադարձությունների, քաղաքական, պետական, հասարակական ու տնտեսական գործիչների, արդյունաբերության, շինարարության առաջավորների, գիտության և կուլտուրայի ներկայացուցիչների ելույթների, ինչպես նաև գրական, երաժշտական և այլ ստեղծագործությունների նկարահանումներ ու ձայնագրություններ` հեռուստատեսության և ռադիոյի ծրագրերում օգտագործելու համար.

զ) մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում հեռուստատեսային հաղորդումների, ռադիոհաղորդումների և ֆիլմերի արտադրության ծավալների հեռանկարային ու տարեկան պլանները, ինչպես նաև` հեռուստատեսային ֆիլմերի արտադրության թեմատիկ պլանները: Հաստատում է ենթագերատեսչական կազմակերպությունների ու ձեռնարկությունների արտադրական-ֆինանսական պլանները, ինչպես նաև խմբագրական և գեղարվեստական-արտադրական անձնակազմի, վարչա-կառավարչական ապարատի կառուցվածքն ու թվաքանակը.

է) ապահովում է ենթագերատեսչական հիմնարկությունների, կազմակերպությունների և ձեռնարկությունների նյութատեխնիկական մատակարարումը, սահմանված կարգով բաշխում է սարքավորումների, մեքենաների և նյութատեխնիկական այլ ռեսուրսների հատկացված ֆոնդերը, վերահսկողություն է իրականացնում նշված ֆոնդերի իրացման և ըստ նշանակության օգտագործման նկատմամբ.

ը) կազմակերպում է պլանա-ֆինանսական աշխատանքը Կոմիտեի հիմնարկություններում, կազմակերպություններում և ձեռնարկություններում, մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում հեռուստատեսային հաղորդումների և ռադիոհաղորդումների նախապատրաստման ու անցկացման, կառավարման օրգանները պահելու և այլ միջոցառումների համար ծախսերի նախագծերը, ինչպես նաև կազմում է աշխատանքի պլանների նախագծերը և վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ, հաստատում է ծախսերի նախահաշիվները, կազմում է ֆինանսավորման ամփոփիչ պլաններ: Իրականացնում է ենթագերատեսչական հիմնարկությունների, կազմակերպությունների և ձեռնարկությունների ֆինանսավորումը, կազմակերպում է վիճակագրական ու հաշվապահական հաշվառումն ու հաշվետվությունը և վերահսկողություն է իրականացնում դրանց վարելու նկատմամբ, կազմակերպում է վերահսկողության-ստուգման աշխատանքը` գերատեսչական վերահսկողության վերաբերյալ գործող օրենսդրության համապատասխան.

 թ) ապահովում է կոմիտեի սիստեմում հեռուստատեսային հաղորդումներ և ռադիոհաղորդումներ ստեղծելու և հեռուստատեսային ֆիլմեր արտադրելու համար օգտագործվող տեխնիկական միջոցների ճիշտ բաշխումն ու արդյունավետ զարգացումը, ինչպես նաև մասնակցում է հայկական սսհ կապի մինիստրության սիստեմի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների տեխնիկական միջոցների տեղաբաշխումը որոշելու գործին.

ժ) պայմանագրեր է կնքում հայկական սսհ կապի մինիստրության սիստեմի կազմակերպությունների հետ` միջազգային կանալները, կաբելային ու ռադիոռելեային գծերն ու տեխնիկական այլ միջոցները վարձակալելու մասին` հեռուստատեսային ծրագրերն ու ռադիոծրագրերը հաղորդելու համար.

ի) իրականացնում է վերահսկողություն հեռուստատեսային հաղորդումների և ռադիոհաղորդումների ծրագրերի ընդունման որակի նկատմամբ, ինչպես նաև հայկական սսհ կապի մինիստրության սիստեմի ձեռնարկություններից ու կազմակերպություններից վարձակալվող հեռուստատեսության և ռադիոյի տեխնիկական միջոցների ճիշտ օգտագործման նկատմամբ.

լ) սահմանված կարգով հրատարակում է հեռուստատեսային ծրագրեր և ռադիոծրագրեր, հանդեսներ, մասնագիտական գրականություն, ինչպես նաև կազմակերպում է ցուցահանդեսներ հեռուստատեսության, ռադիոհաղորդումների և ձայնագրության հարցերի վերաբերյալ.

խ) սահմանված կարգով ապահովում է հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում արտասահմանյան երկրների հետ կապերի իրականացման միջոցառումների կատարումը.

ծ) սահմանված կարգով հեռուստատեսության և ռադիոհաղորդումների առաջավոր աշխատողներին պարգևատրում է կրծքանշաններով, պատվոգրերով, դիպլոմներով և կիրառում է խրախուսման այլ տեսակներ:

5. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեն գլխավորում է նախագահը, որը Հայկական ՍՍՀ Սահմանադրության համաձայն նշանակվում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից, իսկ նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջանում` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատմանը:

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահն ունի տեղակալներ, որոնք նշանակվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:

6. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահը անձնական պատասխանատվություն է կրում Կոմիտեի վրա դրված խնդիրների ու պարտականությունների կատարման համար, սահմանում է կոմիտեի նախագահի տեղակալների, վարչությունների, խմբագրությունների, բաժինների և մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը Կոմիտեի գործունեության առանձին բնագավառների ղեկավարման համար, ինչպես նաև Կոմիտեի սիստեմի կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների աշխատանքի համար:

7. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահը իր իրավասության սահմաններում հրատարակում է գործող օրենքների վերաբերյալ հրամաններ ու հրահանգներ, ինչպես նաև ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հրամանների ու հրահանգների հիման վրա և ի կատարումն դրանց, տալիս է ցուցումներ, որոնք պարտադիր կերպով պետք է կատարվեն Կոմիտեի կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների կողմից, և ստուգում է դրանց կատարումը:

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահը անհրաժեշտ դեպքերում Հայկական ՍՍՀ մյուս մինիստրությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ հրատարակում է համատեղ հրամաններ ու հրահանգներ:

8. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում կազմվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են կոմիտեի նախագահը (կոլեգիայի նախագահ) և կոմիտեի նախագահի տեղակալները` ըստ պաշտոնի, ինչպես նաև կոմիտեի այլ ղեկավար աշխատողներ:

Կոմիտեի կոլեգիայի անդամները հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:

9. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի կոլեգիան կանոնավոր կերպով անցկացվող իր նիստերում քննարկում է ծրագրերի բովանդակության, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների կազմակերպման ու զարգացման հիմնական հարցերը և Կոմիտեի գործունեության այլ հարցեր, Կոմիտեի սիստեմի կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների պրակտիկ ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում է Կոմիտեի վարչությունների, խմբագրությունների և բաժինների ղեկավարների, ինչպես նաև Կոմիտեի սիստեմի կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների ղեկավարների զեկուցումները:

 Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են կոմիտեի նախագահի հրամաններով: Կոմիտեի նախագահի և կոլեգիայի միջև տարաձայնություն ծագելու դեպքում կոմիտեի նախագահը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին:

10. Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների զարգացման հիմնական հարցերը քննարկելու համար Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում ստեղծվում են խմբագրական, գեղարվեստական և տեխնիկական խորհուրդներ` բարձրորակ մասնագետներից, ստեղծագործական աշխատողներից, ստեղծագործական միությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից: Նշված խորհուրդների կազմը և նրանց մասին կանոնադրությունները հաստատվում են կոմիտեի նախագահի կողմից:

11. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքն ու աշխատողների թվաքանակը հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից` ՍՍՀՄ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հետ համաձայնեցնելուց հետո:

Կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը, ինչպես նաև Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների մասին դրույթները հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի կողմից:

12. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեն ունի Հայկական ՍՍՀ Պետական գերբի պատկերով և իր անվանումով կնիք:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.1996, N 236 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան