ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2025 թվականի N 02-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25–Ի N 77-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի` ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 77-Ն որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«1.Հաստատել.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, որից՝
ա․ եկամուտների գծով` 982194,5 հազար դրամ,
բ․ ծախսերի գծով՝ 1245436,7 հազար դրամ,
գ․ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 263242,2 հազար դրամ։»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ - 8 | |
ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ
|
|
Դեմ - 0
|
|
Ձեռնպահ - 7
ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԱԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԱՂԻՅԱՆ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՍՈՍ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ |
Հավելված |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2025 թվական: