Գլխավոր տեղեկություն
Номер
N 197-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 29.01.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
22.01.2025
Подписан
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Дата подписания
22.01.2025
Дата вступления в силу
30.01.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 197-Ա

«22» հունվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ Հ.78 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ֆեյշըն Սթար» ՍՊ ընկերության տնօրեն Մարատ Դուրգարյանի դիմումը՝ Բաղրամյան պողոտա հ.78 հասցեում գտնվող շենքի նկուղի և 1-ին հարկի համապատասխանաբար` 31.4քմ և 108.86քմ մակերեսներով տարածքների /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15052013-01-0181 և 15052013-01-0078 վկայականներ/ համար կնքված վարձակալության պայմանագրերում փոփոխություն կատարելու մասին:

Բաղրամյան պողոտա հ.78 հասցեում գտնվող շենքը՝ սեփականության իրավունքով պատկանում է Երևան համայնքին /անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 05.03.2010թ. հ.2756249 վկայական/:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով 2013 թվականի մայիսի 3-ի ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.2000 և հ.2001 պայմանագրերը, «ԱԲԻՏ» ՍՊԸ-ի կողմից 11.11.2024թ. ներկայացված h.119 անշարժ գույքի վարձակալության արժեքի գնահատման հաշվետվությունը.

1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Ֆեյշըն Սթար» ՍՊ ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ Բաղրամյան պողոտա հ.78 հասցեում գտնվող շենքի նկուղի և 1-ին հարկի համապատասխանաբար` 31.4քմ և 108.86քմ մակերեսներով տարածքների համար 2013 թվականի մայիսի 3-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.2000 և հ.2001 պայմանագրերում փոփոխություն կատարելու մասին, ներառելով հետևյալ փոփոխությունը.

1) պայմանագրերի 3.1 ենթակետերում՝ համապատասխանաբար «50000 (հիսուն հազար)» բառերը փոխարինել «201480» (երկու հարյուր մեկ հազար չորս հարյուր ութսուն)» և «164000 (հարյուր վաթսունչորս հազար)» բառերը` «698520» (վեց հարյուր իննսունութ հազար հինգ հարյուր քսան)» բառերով:

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) սույն որոշման 1-ին կետով նշված համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.

2) պետական գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են «Ֆեյշըն Սթար» ՍՊ ընկերության կողմից:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ