Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 84
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
16.07.2024
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
16.07.2024
Дата вступления в силу
18.08.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2024 թվականի

թիվ 84

քաղ. Մոսկվա

 

ԿՈԼՊՈՍԿՈՊՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կոլպոսկոպ, որը հատակի ամրակալանով, կանգնակով թվային օպտիկական սարք է՝ բաղկացած մեկ պատյանում տեղադրված թվային տեսախցիկից, տարածադիտական (ստերեոսկոպիկ) բինօկուլյարից, լույսի աղբյուրից, նախատեսված է կանանց վերարտադրողական համակարգի օրգանների զննման և գինեկոլոգիական հետազոտությունների անցկացման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9018 ապրանքային դիրքում։

2. Կոլպոսկոպ, որը հատակի ամրակալանով, կանգնակով թվային օպտիկական սարք է՝ բաղկացած մեկ պատյանում տեղադրված թվային տեսախցիկից, լույսի աղբյուրից, ցուցասարքից [դիսփլեյ] , նախատեսված է կանանց վերարտադրողական համակարգի օրգանների զննման և գինեկոլոգիական հետազոտությունների անցկացման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9018 ապրանքային դիրքում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Բ. Սուլթանով

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: