ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 թվականի N 02-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 79-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 79-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված «Հավելվածը» շարադրել նոր խմբագրությամբ համաձայն «Հավելվածի»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Համայնքի ավագանու անդամներ
Կողմ -8 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԱՐՋԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱՔՍԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՌՈՒԲԵՆՅԱՆ ՀՈՒՆԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավար |
Հ. ՌՈՒԲԵՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2025 թվական: