Գլխավոր տեղեկություն
Номер
N 13-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
08.01.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.01.2025
Дата вступления в силу
09.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 13-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝

1. Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանին և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանին 2025 թվականի հունվարի 9-11-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Պետրոս Մարտիրոսյանինը՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արմեն Դանիելյանինը՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Գործուղվողներին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան