Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 32
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
01.04.2024
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
01.04.2024
Дата вступления в силу
02.05.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2024 թվականի

թիվ 32

քաղ. Մոսկվա

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ օդապարիկների (օդապարիկների հավաքածուների) դասակարգման մասին

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Տարբեր ձևերի (օրինակ՝ կլորավուն, ձևավոր) և չափերի օդապարիկներ (օդապարիկների հավաքածուներ)՝ պատրաստված տարբեր նյութերից (օրինակ՝ լատեքսից, վինիլից, լավսանաթաղանթից), գրաֆիկական ձևավորմամբ (օրինակ՝ նկարներով, նախշերով, գրություններով) կամ առանց դրա, ներսում մանր առարկաներ (օրինակ՝ կոնֆետտի, օձերիզ) պարունակող կամ չպարունակող, ներսից կամ դրսից լուսադիոդային ժապավեններով լուսավորվող կամ չլուսավորվող՝ նախատեսված երեխաներին և մեծահասակներին զվարճացնելու համար, ինչպես նաև՝ որպես ձևավորման տարրեր, տարբեր տարածքների, օբյեկտների զարդարանք և գովազդային նպատակներով օգտագործվող, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9503 00 ապրանքային դիրքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: