ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի 10-րդ հոդվածում`
1) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դիմումի ձևը հաստատում է վերադաս հարկային մարմինը:».
2) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դիմումի ձևը հաստատում է վերադաս հարկային մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն,» բառերը.
2) 2-րդ մասից հանել «շահութահարկի և» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-194-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|