Գլխավոր տեղեկություն
Номер
N 44-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.01.2025
Дата вступления в силу
17.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2025 թվականի N 44-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1818-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԱՆԿԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1818-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) աղյուսակի 4-րդ կետի «Անվանումը» սյունակում «Խաղալիք տիկնիկի ձայներ արտաբերող և լուսարձակող պլաստմասե մասեր» բառերը փոխարինել «Խաղալիք տիկնիկի ձայներ արտաբերող և լուսարձակող պլաստմասե մարտկոցով» բառերով․

2) 4-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Ինտերակտիվ փափուկ խաղալիքների համար» բառերը փոխարինել «Ինտերակտիվ տիկնիկների արտադրության համար» բառերով․

3) 8-րդ կետի «Անվանումը» սյունակում «Սինթետիկ գործվածքի տես. մինչև 85% սինթետիկ թելերի պարունակությամբ, բամբակյա թելերի խառնուրդով» բառերը փոխարինել «Սինթետիկ գործվածքի տես. մինչև 85 % սինթետիկ թելերի պարունակությամբ ներկված բամբակյա թելերի խառնուրդով» բառերով․

4) 14-րդ կետի «Անվանումը» սյունակում «Սինթետիկ գործվածք, մինչև 85% սինթետիկ թելերի պարունակությամբ ներկված բամբակյա թելերի խառնուրդով» բառերը փոխարինել «Սինթետիկ գործվածք, մինչև 85% սինթետիկ թելերի պարունակությամբ տպված բամբակյա թելերի խառնուրդով» բառերով․

5) 19-րդ կետի «Անվանումը» սյունակում «Կայծակաճարմանդ» բառը փոխարինել «Կայծակաճարմանդ պլաստմասե ատամիկներով» բառերով․

6) 19-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Պլաստիլիներով խաղալիքների արտադրության համար» բառերը փոխարինել «Խաղալիքների արտադրության համար» բառերով․

7) 20-րդ կետի «Անվանումը» սյունակում «Կայծակաճարմանդ» բառը փոխարինել «Կայծակաճարմանդի մասեր՝ պլաստմասե գլխիկներ» բառերով․

8) 20-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Պլաստիլիներով խաղալիքների արտադրության համար» բառերը փոխարինել «Խաղալիքների արտադրության համար» բառերով․

9) 21-րդ կետի «Անվանումը» սյունակում «Կայծակաճարմանդ» բառը փոխարինել «Կայծակաճարմանդի մասեր՝ պլաստմասե գլխիկներ ոչ թանկարժեք մետաղից» բառերով․

10) 21-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Պլաստիլիներով խաղալիքների արտադրության համար» բառերը փոխարինել «Խաղալիքների արտադրության համար» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ