Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 31
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
12.04.2024
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
12.04.2024
Дата вступления в силу
13.06.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2024 թվականի

թիվ 31

քաղ. Երևան

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 27-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 526 որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի միասնական ցանկը, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ, լրացնել հետևյալ բովանդակությամբ 68-րդ կետով՝

«68. «Սպորտային, ֆիզկուլտուրային-առողջարարական սարքավորումներ և գույք (ֆուտբոլի, մինի-ֆուտբոլի, հանդբոլի, հոկեյի դարպասներ, ստենդային հրաձգության և սպորտինգի թիրախներ, մարմնամարզական գույք և սարքավորումներ (զուգակցված ասիմետրիկ(զուգահեռ) զուգափայտեր, զուգահեռ զուգափայտեր, մարզաձողեր, մարմնամարզական սարքեր` հենացատկերի համար, գերաններ, բատուտներ, օղակներ, շվեդական պատեր, վանդակավոր սանդուղքներ, կարկասային կառուցվածքներ` մագլցելու համար, ձիագերաններ, իշոտնուկներ, ճոպաններ, մարմնամարզական սեղաններ, մարմնամարզական նստարաններ, մարմնամարզական ներքնակներ, ակրոբատական ուղեգորգեր))»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝


Մ. Գրիգորյան


Ի. Պետրիշենկո


Ս. Ժումանգարին


Ա. Կասիմալիև


Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: