Գլխավոր տեղեկություն
Номер
N 92
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.1996-24.10.1996)
Первоисточник
ՀՀԿՈ 1996/5, մայիս 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.04.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.04.1996
Дата вступления в силу
02.04.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
2 ապրիլի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 1996 թ. N 92

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել նշված միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվություն:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել միջոցառումների կատարման կիսամյակային և տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1996 թ.

ապրիլի 2-ի N 92 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Խնդիրները

Միջոցառումները

Մշակվող փաստաթուղթը

Ժամկետը

Կատարողները

1

2

3

4

5

Ֆինանսական քաղաքականություն        

1. Հարկաբյուջետային քաղաքականություն

       

1.1. Ֆինանսական ռեսուրսների համախմբում և համախմբված բյուջետային օրենսդրության

ստեղծում

«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ հարկային տեսչություն

1.2. Գանձապետարանի

համակարգի ստեղծում և հետագա

կատարելագործում

1. «ՀՀ գանձապետարանի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

 

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն
 

2. Բյուջետային և գանձապետական գործառույթների տարանջատում ՀՀ ֆինանսների նախարարության սահմաններում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն
 

3. ՀՀ կառավարության բանկային հաշիվների միավորումը գանձապետական միասնական հաշվում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

 

ՀՀ ֆինանսների նախարարություն
1.3. Բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման կառավարման կատարելագործում 1. Գանձապետական պարտատոմսերի թողարկմանը վերաբերող ենթաօրենսդրական դաշտի ստեղծում և հետագա կատարելագործում 

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

տարվա ընթացքում

ՀՀ ֆինանսների նախարարություն
  2. Կարճաժամկետ գանձապետական արժեթղթերի թողարկում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

տարվա ընթացքում

ՀՀ ֆինանսների նախարարություն
  3. Երկարաժամկետ պետական պարտատոմսերի թողարկում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

տարվա ընթացքում

ՀՀ ֆինանսների նախարարություն
1.4. Արտաքին պարտքի կառավարման կատարելագործում 1. ՀՀ ֆինանսների նախարարությունում պետական պարտքի սպասարկման առանձին ստորաբաժանման ստեղծում 

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

տարվա ընթացքում

ՀՀ ֆինանսների նախարարություն
  2. Արտաքին պարտքի սպասարկման կարգ

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն
1.5. Բյուջետային ծախսերի կառավարման կատարելագործում 1. Բյուջետային հատկացումների նորմաների ու նորմատիվների վերանայում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

տարվա ընթացքում

ՀՀ ֆինանսների նախարարություն
  2. Բյուջետային ծախսերի և եկամուտների հաշվառում ու հաշվետվության համապատասխանեցում միջազգային դասակարգմանը (նոր դասակարգման մշակում)

 ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

տարվա ընթացքում

ՀՀ ֆինանսների նախարարություն
  3. «Պետական նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն
1.6. Պետական պատվերի ձևավորում ՀՀ 1996 թ. պետական պատվերի սահմանում

 ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

1.7. ՀՀ տարածքում գործող հաշվապահական հաշվառման դրույթների համապատասխանեցումը միջազգային նորմերին և ստանդարտներին 1. ՀՀ հաշվառման ստանդարտների (դրույթների) մշակում և ընդունում

 ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

տարվա ընթացքում

ՀՀ ֆինանսների նախարարություն
  2. «ՀՀ հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

տարվա ընթացքում

ՀՀ ֆինանսների նախարարություն
1.8. Հարկային օրենսդրական դաշտի կատարելագործում և հարկման բազայի ընդլայնում 1. ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի մշակում

ՀՀ օրենսգրքի նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ հարկային տեսչություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2. «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն
  3. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ հարկային տեսչություն

  4. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ հարկային տեսչություն

  5. «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն
 

6. «Գույքահարկի մասին»

ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում փոփոխությունների և լրացումների կատարում

ՀՀ օրենքի նախագիծ

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ հարկային տեսչություն

  7. «ՀՀ տուրքերի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

  8. Առանձին հարկատեսակների մասին ՀՀ օրենքներում, քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի մշակում` ուղղված օրենսդրական դաշտերի միջև ներդաշնակության ապահովմանը

ՀՀ օրենքի նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ հարկային տեսչություն

1.9. Հարկատուների իրազեկման և հարկերի վճարման կամավորության սկզբունքի ամրապնդում 1. Հարկ վճարողներին հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների հրատապ իրազեկման միջոցառումների ծրագրի մշակում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ հարկային տեսչություն

  2. Բրոշյուրների, տեղեկատուների բազմատիրաժ հրատարակում, այդ թվում` ռուսերենով և անգլերենով, մամուլի և զանգվածային լրատվության միջոցներով հաղորդագրությունների, սեմինարների և խորհրդակցությունների կազմակերպում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

տարվա ընթացքում

ՀՀ հարկային տեսչություն

1.10. Արտերկրների հարկային համակարգերի հետ ներդաշնակ համագործակցության ընդլայնում 1. Կրկնակի հարկումը բացառող միջպետական համաձայնագրերի և դրանց կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում (Թուրքմենիա, Բելառուս, Չինաստան, Վրաստան)

միջազգային պայմանա-գրերի(համաձայ-նագրերի) նախագծեր

տարվա ընթացքում

ՀՀ հարկային տեսչություն

  2. Հարկային հարցերում համագործակցության վերաբերյալ այլ պետությունների հարկային տեսչությունների հետ միջգերատեսչական պայմանագրերի կնքում (Վրաստան, Բուլղարիա, Ուկրաինա, Բելառուս և այլն)

միջգերա-տեսչական պայմանագրեր

տարվա ընթացքում

ՀՀ հարկային տեսչություն

1.11. Հարկատուների պատասխանատվության բարձրացում 1. «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ հարկային տեսչություն

  2. Հարկ վճարող իրավաբանական անձի ապառքների բռնագանձումը նրա գույքի վրա տարածելու կարգի նախագծի լրամշակում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ հարկային տեսչություն

  3. Ստվերային էկոնոմիկայի դեմ պայքարի միջոցառումներ

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն

ՀՀ հարկային տեսչություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

2. Դրամավարկային քաղաքականություն        
2.1. Բանկային համակարգի կարգավորում ՀՀ խնայբանկի վերակառուցման ծրագրի մշակում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն
2.2. Բանկային օրենսդրության կատարելագործում 1. «Բանկերի սնանկացման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսագիտական վարչություն

  2. «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսագիտական վարչություն

  3. «Ավանդների ապահովագրման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսագիտական վարչություն

2.3. Արժեթղթերի և արժութային շուկայի կարգավորում 1. «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

  2. «Ֆինանսավարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսագիտական վարչություն

  3. ՀՀ կառավարության 10.04.95 թ. N 187 որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

  4. Արժեթղթերով կատարվող գործարքների կարգի մշակում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

  5. Արժեթղթերի շուկայի մասնակիցների լիցենզավորման կարգի մշակում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

  6. «ՀՀ-ում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի տնտեսական շրջանառության պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

  7. ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերին առնչվող գործարքների կատարման կարգի մշակում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

  8. ՀՀ-ում թանկարժեք մետաղյա իրերի հարգորոշման և հարգադրոշմման կարգի մշակում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

  9. Ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից ՀՀ-ից թանկարժեք մետաղների, բնական թանկարժեք քարերի փոխադրման, առաքման, արտահանման և ներմուծման կարգի մշակում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

  10. ՀՀ ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի վերակազմավորումը հատուկ նշանակության պետական ձեռնարկության

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Սոցիալական քաղաքականություն      
1. Աշխատավարձի համակարգի բարեփոխում 1. Բյուջետային ոլորտում աշխատավարձերի դրույքաչափերի վերանայում բյուջետային ոլորտի աշխատողների իրական միջին աշխատավարձի բարձրացում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

տարվա ընթացքում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

  2. Շահութահարկի հաշվարկման նպատակով ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի (անկախ սեփականության ձևից) կողմից թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքի կազմում ներառվող սպառմանն ուղղված միջոցների չհարկվող չափի վերանայում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

տարվա ընթացքում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

  3. Բյուջետային ոլորտի աշխատողների թվաքանակի կրճատում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

տարվա ընթացքում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

2. Կենսաթոշակային ապահովման բնագավառի կարգավորում 1. Բազային կենսաթոշակի չափի, ինչպես նաև աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար տրվող հավելման չափի սահմանում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն

  2. «Երկարամյա ծառայության աշխատանքային գործունեության տեսակների ցանկը, մասնագիտական աշխատանքային ստաժի տևողությունը և տարիքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն

  3. Սոցիալական ապահովության տարածքային մարմինների կարգավիճակի հստակեցում 

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն

3. Բնակչության սոցիալական պաշտպանության բնագավառի կարգավորում 1. «Երեխաների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  2. «Բարեգործության և բարեգործական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

  3. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն
  4. Ընտանեկան նպաստների համակարգի ներդրում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն
4. Զբաղվածության բնագավառի կարգավորում 1. «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն
  2. Գործազուրկների մասնագիտացման, վերամասնագիտացման տարածքային ուսումնական կենտրոնների ստեղծում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

տարվա ընթացքում

ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն
  3. Զբաղվածության ծառայությունների վերակառուցում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն
5. Աշխատանքի պաշտպանության բնագավառի կարգավորում 1. «Կոլեկտիվ աշխատանքային վեճերի կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

  2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագծի մշակում

ՀՀ օրենսգրքի նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ արդարադատության

նախարարություն

ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն

Ձեռնարկությունների սեփականաշնորհում և վերակազմավորում 1. «ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996 թվականի ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսագիտական վարչություն

  2. 1996 թ. սեփականաշնորհման նոր սերտիֆիկատների բաշխման համակարգի ներդրում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
  3. Սեփականաշնորհման ընթացքի կարգավորումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակում

ՀՀ կառավա-րության և վարչապետի  որոշումների նախագծեր

տարվա ընթացքում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
  4. Խոշոր և բարդ կառուցվածք ունեցող ձեռնարկությունների կորպորացում

ՀՀ կառավա-րության որոշումների նախագծեր

տարվա ընթացքում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
  5. 2400, այդ թվում` 2000 «փոքր» ձեռնարկություն-ների սեփականաշնորհ-ման ավարտում

ՀՀ կառավա-րության որոշումների նախագծեր

1-ին եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
  6. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման ավարտում

ՀՀ կառավա-րության որոշումների նախագծեր

տարվա ընթացքում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
  7. Վերակազմավորման ենթակա ձեռնարկություն-ների վերաբերյալ որոշումների ընդունում, դրանց վերակազմավորման պլանների մշակում

ՀՀ կառավա-րության որոշումների նախագծեր

1-ին եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

  8. 1997 թ. սեփականա-շնորհման ծրագրի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
  9. Բաժնետոմսերի գրանցման համակարգի ներդրում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկատիրական գործունեության կարգավորում և ոչ պետական ոլորտի զարգացում 1. Ձեռնարկատիրական գործունեության զարգացման պետական ծրագրի մշակում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
  2. Ձեռնարկատիրական գործունեության զարգացման պետական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների մշակում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
  3. «Գովազդի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տեղեկատվության նախարարություն

Շուկայի պետական կարգավորում        
1. Մենաշնորհ գործունեության կարգավորում Հակամենաշնորհային քաղաքականության և մրցակցության խթանման ոլորտում օրենսդրական դաշտի ստեղծում 1. «Տնտեսա-կան մրցակցու-թյան պաշտ-պանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
    2. «Բնական մենաշնորհ-ների մասին» ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
   

3. «Բնական մենաշնորհների մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքներից

բխող ենթաօրենս-դրական ակտեր

տարվա ընթացքում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

    4. Ապամենա-շնորհման համալիր ծրագիր

2-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
2. Սպառողական շուկայի պետական կարգավորում 1. Սպառողների իրավունքների պաշտպանության, մանրածախ առևտրի և բնակչության սպասարկման ոլորտներում պետական կարգավորման օրենսդրական դաշտի ստեղծում 1. «Սպառող-ների իրավունք-ների պաշտպա-նության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն
    2. «Սպառող-ների իրավունք-ների պաշտպա-նության մասին» ՀՀ օրենքից բխող ենթա-օրենսդրական նորմատիվ ակտեր

տարվա ընթացքում

ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն

ՀՀ արդարադատության

նախարարություն

    3. «Առևտրա-արդյունաբե-րական պալատի մասին» ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն
    4. «Առևտրի մասին» ՀՀ օրենքի նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն
    5. Մանրածախ առևտրի և բնակչության սպասարկման կազմակերպման կանոններ

տարվա ընթացքում

ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն
    6. ՀՀ առևտրի, սպասարկում-ների և զբոսա-շրջիկության նախարարու-թյունում սպառողների իրավունքների պաշտպանու-թյան ստորաբա-ժանման կանո-նադրություն

1-ին եռամսյակ

ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն
    7. «Ապրանքա-յին և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ արդարադատության

նախարարություն

ՀՀ արտոնագրային վարչություն

    8. «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ արդարադատության

նախարարություն

ՀՀ արտոնագրային վարչություն

Պետական կառավարման համակարգի բարեփոխում 1. Օրենսդրական դաշտի ստեղծում «Պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ արդարադատության

նախարարություն

  2. Պետական ծառայությունների համակարգի ընդհանուր վերանայում և մի շարք նախարարությունների գործառույթների ուսումնասիրություն ամփոփ վերլուծական տեղեկանք

2-րդ եռամսյակ

ՀՀ կառավարության քարտուղարություն
Արտաքին տնտեսական քաղաքականություն        
1. Համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրացման խորացում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ՀՀ անդամակցության ապահովում ԱՀԿ (WTO)-ին ՀՀ-ի անդա-մակցելու ուղղությամբ աշխատանք-ների իրագոր-ծում և նյութերի մշակում

տարվա ընթացքում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
2. Արտաքին առևտրի կարգավորում 1. «Մաքսային սակագնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն
  2. Ներմուծվող և արտահանվող ապրանքների հայտարարագրման և մաքսատուրքերի, մաքսային վճարների և համապատասխան հարկերի գանձման աշխատանքների բարելավում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

3. Արտահանման-ներմուծման ապահովագրության գործակալության ստեղծման նախապատրաստական աշխատանքներ Արտահանման-ներմուծման ապահովա-գրության գործա-կալության ստեղծման փաստաթղթեր

տարվա ընթացքում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

3. Արտերկրների հետ ՀՀ առևտրատնտեսական հարաբերությունների խորացում 1. Երկկողմանի և բազմակողմանի առևտրատնտեսական համաձայնագրերի կնքման գործընթացի հսկողություն և տեքստերի նորացում միջազգային օրենսդրական ակտերում կատարված փոփոխություններին համապատասխան, նոր համաձայնագրերի կնքում համաձայնա-գրերի նախագծեր

տարվա ընթացքում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

  2. Եվրոպական միության հետ «Համագործակցու-թյան և ընկերակցության մասին պայմանագրի» ստորագրում և իրակա-նացման միջոցառումների մշակում «Համագործակ-ցության և ընկե-րակցության մասին պայմանագիր»

տարվա ընթացքում

ԱՊՀ-ի, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային քաղաքականություն        
1. Տարածքային նոր համակարգի ձևավորում 1. Հանրապետական, մարզային, համայնքային ենթակայության ձեռնարկությունների, կազմակերպությունների տարանջատում 2. ՀՀ կառավա-րության որոշումների նախագծեր

1-ին և

4-րդ եռամսյակ-ներ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ նախարարություններ

և տեղական կառավարման մարմիններ

ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար

  2. ՀՀ 1997-2001 թթ. տարածքային քաղաքականության հիմնադրույթների մշակում հիմնադրույթ-ների նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար

  3. ՀՀ մարզային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման մեթոդիկայի կազմում մեթոդիկայի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

  4. ՀՀ մարզերի 1997 թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի նախագծերի նախապատրաստում ՀՀ կառավա-րության որոշումների նախագծեր

3-րդ եռամսյակ

ՀՀ մարզպետարաններ

Երևանի քաղաքապետարան

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2. Օրենսդրական դաշտի ձևավորում 1. «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար

  2. «Տեղական ինքնակա-ռավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար

  3. Երևան քաղաքի բնակավայրերի և թաղամասերի ցանկի նախագծի կազմում և սահմանների նկարագրում «ՀՀ վարչատա-րածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի N 3 հավելվածի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար

Երևանի քաղաքապետարան

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալ շինարարություն        
1. Քաղաքաշինության ոլորտում շուկայական մրցակցության խրախուսում Անավարտ բնակելի տների սեփականաշնորհման կարգի մշակում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

տեղական կառավարման մարմիններ

2. Շինարարության ոլորտի նորմատիվա-տեխնիկական բազայի կատարելագործում 1. Նախագծանախահաշ-վային փաստաթղթերի փորձաքննության և հաստատման նոր կարգի մշակում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

շահագրգիռ կազմակերպություններ

  2. Քաղաքաշինության վերաբերյալ օրենքների, ենթաօրենսդրական ակտերի և նորմատիվ փաստաթղթերի մշակում, քաղաքաշինության սուբյեկտների և օբյեկտների իրավասությունների սահմանում

1. «Քաղաքաշի-նության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 

2. «Քաղաքաշի-նության բնագավառում իրավախախ-տումների համար պատասխա-նատվության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

1-ին եռամսյակ

 

 

 

4-րդ եռամսյակ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

 

 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Էներգետիկա        
1. Կառուցվածքային քաղաքականություն 1. Էներգիա արտադրողի, մեծածախ գնորդի, տեղա-փոխողի և վաճառողի գործառույթների տարան-ջատման գործընթացի իրականացում

ՀՀ կառավա-րության որոշումների նախագծեր

տարվա ընթացքում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

  2. «Հայէներգո» ՊՁ-ի վերակազմավորում

սեփականաշ-նորհման ծրագիր, ՀՀ կառավա-րության որոշումների նախագծեր

տարվա ընթացքում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

  3. «Հայգազարդ» ՊՁ-ի համակարգի բարեփոխում սեփականաշ-նորհման ծրագիր, ՀՀ կառավա-րության որոշումների նախագծեր

տարվա ընթացքում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2. Էլեկտրաէներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացում 1. Էլեկտրաէներգիայի իրական կորուստների հաշվարկման համակարգի մշակում ծրագիր

2-րդ եռամսյակ

ՀՀ էներգետիկայի նախարարություն
  2. Էլեկտրաէներգիայի խնայողության և վճարումների հաշվեկշռի բարելավում, վճարային կարգապահությունը խրախուսող մեխանիզմների կիրառում համապատաս-խան կարգ

4-րդ եռամսյակ

ՀՀ էներգետիկայի նախարարություն
  3. Բնակչության կողմից ծախսված էլեկտրաէներգիայի համար կանխավճարների հավաքման և չվճարումների կրճատման նպատակով տնտհաշվարկային տեղամասերի կազմակերպում ՀՀ էներգետի-կայի նախարա-րության հրաման

2-րդ եռամսյակ

ՀՀ էներգետիկայի նախարարություն
3. Էներգետիկ համակարգի տեխն. վերազինում և վերականգնում Բնակչության գազամատակարարման նախապատրաստման նպատակով աշխատանքների իրագործում, գազատրանսպորտային ցանցերի վերականգնման նախապատրաստական աշխատանքների իրագործում ծրագիր

տարվա ընթացքում

ՀՀ էներգետիկայի նախարարություն
4. Սակագների բարեփոխում 1. Էներգահամակարգում էներգիա արտադրող, տեղափոխող, բաշխող միավորների համար սակագների սահմանում` հաշվի առնելով ամբողջ շահագործման ծախսերը

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ էներգետիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

  2. Ծառայությունների մատուցման պայմաններից ելնելով սպառողների տարբեր խմբերի համար տարբերակված սակագների հաստատում

ՀՀ կառավա-րության որոշման նախագիծ

4-րդ եռամսյակ

էներգահամակարգում սակագներ մշակող և հաստատող միջգերատեսչական հանձնաժողով
5. Էներգետիկայի բնագավառում իրավական դաշտի զարգացում 1. «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ էներգետիկայի նախարարություն
  2. «Էներգախնայողության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ էներգետիկայի նախարարություն
  3. «Նավթի և գազի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ էներգետիկայի նախարարություն
  4. «Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

4-րդ եռամսյակ

Հայատոմպետհսկո-ղություն

ՀՀ էներգետիկայի նախարարություն

  5. «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում թույլ տրված խախտումների համար պատասխանատ-վության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

Հայատոմպետհսկո-ղություն

ՀՀ էներգետիկայի նախարարություն

Գյուղատնտեսություն        
1. Օրենսդրական դաշտի ընդլայնում և կատարելագործում 1. Ոռոգման համակարգի գործունեության կանոնակարգում «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն-ներ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, ՀՀ կառավարու-թյան որոշում-ների նախագծեր

1-ին եռամսյակ

ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն
  2. Բույսերի պաշտպանության և ագրոքիմիական սպասարկման վիճակի բարելավում 1. «Բույսերի գենոֆոնդի և սելեկցիոն նվաճումների պահպանու-թյան և սերմնաբու-ծության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն
   

2. «Ագրոքիմիա-կան ծառայու-թյան մասին»

ՀՀ օրենքի նախագիծ

  3. Տնտեսություններում անասնաբուժական ծառայության բարելավում, վճարովի անասնաբուժական ծառայության կանոնակարգում «Անասնաբու-ժական ծառա-յությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն
2. Արտադրական և շուկայական ենթակառուցվածքների զարգացում 1. Տեսչական օղակների գործունեության կանոնակարգում, ագրարային տեսչությունների ձևավորում  ՀՀ կառավա-րության որոշումների նախագծեր

տարվա ընթացքում

ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն
  2. Հանրապետությունում հակակարկտային ծառայության վերագործարկումն ապահովող գործունեություն «Հանրապե-տությունում հակակարկ-տային ծառա-յության վերա-գործարկման ծրագիր»

1-ին եռամսյակ

ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

3. Գյուղատնտեսության ճյուղերի զարգացումը խթանող հարկային քաղաքականության կիրառում և գնումների համակարգի կատարելագործում 1. Խաղողագործության զարգացումը խթանող հարկային քաղաքականության իրականացում «Խաղողի այգիների 1996 թ. հողի հարկի դրույքաչափի փոփոխման մասին» ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

  2. «Մեծածախ շուկայի» ծրագրին համապատաս-խան գյուղատնտեսական մթերքներ գնող և իրացնող կառույցների ստեղծում Վերակառուց-ման և զար-գացման եվրո-պական բանկի և ՀՀ կառավարու-թյան միջև պայմանագիր

1-ին եռամսյակ

ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն
Տրանսպորտ    

 

 
1. Օրենսդրական դաշտի կատարելագործում 1. «Ճանապարհների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն
  2. «Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ հարկային տեսչություն

  3. «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն
2. Օդային երթևեկության անվտանգության բարձրացում 1. «Օդային տարածքից օգտվելու և օդային երթևեկության սպասարկման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն
  2. «Աերոնավիգացիա» պետական ձեռնարկության ստեղծում ՀՀ վարչապետի որոշում

1-ին եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն
3. Օդանավակայանների օգտագործման արդյունավետության բարձրացում Տեղական նշանակության օդանավակայանները տեղական իշխանությունների տնօրինությանը հանձնելու վերաբերյալ միջոցառումների ծրագիր ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

Կապ 1. «ՀՀ կապի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ կապի նախարարություն

2. «ՀՀ փոստային կապի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ կապի նախարարություն

  3. «ՀՀ պետական սուրհանդակային կապի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ կապի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

  4. Գերատեսչական և առանձնացված կապի ցանցերն ընդհանուր օգտագործման ցանցին լծորդելու կարգի մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ կապի նախարարություն

  5. Պետական սեփականության մաս կազմող կապի ցանցերի և միջոցների ցանկի սահմանում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ կապի նախարարություն

  6. Կապի միջոցների, կառույցների և ռադիոհաճախականության տիրույթի պահպանման կարգի մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ կապի նախարարություն

  7. Փոստով առաքվող արգելված առարկաների ցանկի սահմանում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության նախարարություն

  8. Փոստային առաքանու զննման, ներդրանքի հանման և ոչնչացման կարգի մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

  9. Գրանցվող փոստային առաքանու կորստի, վնասման, ներդրանքի պակասորդի, հեռագրի ուշացման, տեքստի աղավաղման հետևանքով հասցեատիրոջը հասցված վնասի հատուցման կարգի մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ կապի նախարարություն

  10. Էլեկտրակապից օգտվելու կարգի մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ կապի նախարարություն

  11. Փոփոխություններ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ կապի նախարարություն

Բնակարանային կոմու-նալ տնտեսություն        
1. Ջրամատակարարման բարելավում 1. Հանրապետության բնակավայրերում ջրամատակարարման համակարգերի ընդլայնման ծրագրի մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Երևանի քաղաքապետարան

  2. Կառուցվածքային բարեփոխումներ ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2. Աղբահանության և սանմաքրման աշխատանքների բարելավում 1. Հանրապետության բնակավայրերից կենցաղային թափոնների հավաքման և հեռացման, սանմաքրման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ կարգի և կենցաղային աղբի տեղափոխման նոր տիպային պայմանագրի մշակում կարգի պայմանագիր

2-րդ եռամսյակ

Երևանի քաղաքապետարան

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

3. Ձմռան նախապատրաստական աշխատանքների կազմակերպում «Ձմեռ 1996/97» ծրագրի մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

Երևանի քաղաքապետարան

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ էներգետիկայի նախարարություն

4. Պետական և հանրային բնակարանային ֆոնդի պահպանում և շահագործում 1. Բնակարանային նոր օրենսգրքի նախագծի մշակում ՀՀ բնակա-րանային օրենսգրքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

  2. Հայաստանի Հանրապե-տությունում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքա-ցիների հաշվառման և բնակտարածություն տրամադրելու կարգի մասին կանոնադրության մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն

  3. Բնակարանային ֆոնդի շահագործման և պահպանման համար նախատեսված առաջնահերթ միջոցառումների ցանկի ճշտում և ժամանակավոր նորմերի մշակում

գերատեսչական ժամանակավոր նորմեր

4-րդ եռամսյակ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Բնապահպանություն և բնօգտագործում        
Բնագավառի գործունեության կարգավորում 1. Սևանա լճում արդյունագործական ձկնորսության կարգի մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

  2. Խախտված հողերի վերամշակման կարգի մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության և պարենի

նախարարություն

  3. «Շրջակա միջավայրի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Գիտություն        
1. Գիտության զարգացման գերակա ուղղությունների ընտրություն Գիտության գերակա ուղղությունների ընտրության աշխատանքների շարունակում և այդ ուղղությունների զարգացմանը նպաստող միջոցառումների մշակում ՀՀ գիտության և առաջավոր տեխնոլոգիա-ների խորհրդի որոշում

4-րդ եռամսյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ ԳԱԱ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2. Գիտական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացում 1. Հիմնարար կիրառական և ճյուղային նշանակության պատվերների ձևավորման, տեղադրման սկզբունքների և ֆինանսավորման մեխանիզմների մշակում ՀՀ գիտության և առաջավոր տեխնոլոգիա-ների խորհրդի որոշում

2-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  2. Հանրապետությունում գիտությունն սպասարկող ենթակառույցների նպատակահարմարության և գնահատման չափանիշների մշակում ՀՀ գիտության և առաջավոր տեխնոլոգիա-ների խորհրդի որոշում

2-րդ եռամսյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ԳԱԱ

  3. ՀՀ ԳԱԱ համակարգում եզակի սարքավորումների հավաքագրում և դրանց շահագործման գործընթացի իրականացում ՀՀ գիտության և առաջավոր տեխնոլոգիա-ների խորհրդի որոշում

4-րդ եռամսյակ

ՀՀ ԳԱԱ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

  4. ՀՀ ԳԱԱ մի շարք օղակների միավորում ՀՀ գիտության և առաջավոր տեխնոլոգիա-ների խորհրդի որոշում

3-րդ եռամսյակ

ՀՀ ԳԱԱ
3. Միջազգային գիտատեխնիկական կապերի ընդլայնում Հայաստանի և այլ երկրների միջև գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ առաջարկությունների փաթեթների ձևավորում համաձայ-նագրեր

4-րդ եռամսյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ ԳԱԱ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

4. Ինտելեկտուալ սեփականության պաշտպանության օրենսդրական դաշտի ձևավորում «Ինտելեկտուալ սեփականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Կրթություն        
Բնագավառի գործունեության կարգավորում 1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
  2. Ուսումնական հաստատությունների ռացիոնալ տեղաբաշխում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

  3. Պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների լիցենզավորման և հավաստագրման կարգի մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության և պարենի

նախարարություն

  4. Մասնագիտությունների հավաստագրման կարգի մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

  5. Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում 8-րդ դասարանի հիմքի վրա ընդունելության ընդլայնում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

  6. Պետական Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման սկզբունքների և կարգի մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

  7. Նախադպրոցական հիմնարկների կարգավիճակի հստակեցում, պետպատվերից դուրս պետական նախադպրոցական հիմնարկներում վճարովի խմբերի կազմակերպում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

  8. Ոչ պետական նախադպրոցական հիմնարկների ցանցի զարգացման նախադրյալների ստեղծում, դրանց լիցենզավորման կարգի մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Առողջապահություն        
Օրենսդրական դաշտի ձևավորում և գործունեության կարգավորում 1. «Դեղորայքների ապահովության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ առողջապահության նախարարություն
  2. «Մարդու օրգանների (կամ հյուսվածքների) փոխպատվաստման, արյան փոխներարկման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ առողջապահության նախարարություն
  3. «Ներմուծվող ապրանքների սանիտարական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ առողջապահության նախարարություն
  4. Համակարգի ֆինանսավորման սկզբունքների և ձևերի բարեփոխում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

Մշակույթ և այլ ոլորտներ        
1. Մշակույթի բնագավառի գործունեության կարգավորում 1. Ճյուղի օբյեկտների կարգավիճակի հստակեցում, պետական հովանավորության տակ մնացող ազգային նշանակության մշակութային օբյեկտների ցանկի մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

  2. Մշակութային և մարզական կյանքի մոնիտորինգային համակարգի ստեղծում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն

2. Հուշարձանների պահպանության բնագավառի գործունեության կարգավորում «Պատմության և մշակույթի հուշարձանների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
3. Տեղեկատվություն        
1. Բնագավառի գործունեության կարգավորում 1. «Հայաստանի հեռուստաընկերություն» և «Հայաստանի ռադիոընկերություն» պետական ձեռնարկությունների ստեղծում նախկին հեռուստառադիոպետ-վարչության բազայի վրա ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ տեղեկատվության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

  2. Հեռուստատեսային ցանցի միջոցով Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների վերաբերյալ հաղորդումների հեռարձակում սփյուռք միջպետական համաձայ-նագրեր

տարվա ընթացքում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ տեղեկատվության նախարարություն

  3. Հեռուստառադիոհամա-կարգում կոմերցիոն ծրագրերի ստեղծում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ տեղեկատվության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

  4. Ռուսաստանի Դաշնության հետ գրահրատարակչության բնագավառում գործնական կապերի վերականգնման վերաբերյալ համաձայնա-գրի նախագծի մշակում միջպետական համաձայնագիր

1-ին եռամսյակ

ՀՀ տեղեկատվության նախարարություն

2. Օրենսդրական դաշտում կատարելագործում «Մամուլի և զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն-ներ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ արդարադատության նախարարություն
4. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի գործունեության կարգավորում 1. Սպորտի ղեկավարման և համակարգման աշխատանքների հանձնումն ազգային օլիմպիական կոմիտեին և ազգային ֆեդերացիաներին ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

մարզաձևերի ազգային ֆեդերացիաներ

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

  2. ԱՄՆ-ում անցկացվելիք 26-րդ օլիմպիական խաղերին ՀՀ պատվիրակության մասնակցության ապահովումը ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
  3. Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ՀՀ հավաքական թիմերի մասնակցության ապահովում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

տարվա ընթացքում

մարզաձևերի ազգային ֆեդերացիաներ

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

  4. Երևանում անցկացվելիք շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադայի կազմակերպում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադայի կազմկոմիտե
Զբոսաշրջիկության բնագավառի կարգավորում «Զբոսաշրջիկության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ՀՀ օրենքի նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Արտակարգ իրավիճակներում երկրի պատրաստականության բարձրացում 1. Արտակարգ իրավիճակների կանխման և վերացման ՀՀ միասնական համակարգի զարգացման վերաբերյալ անհրաժեշտ օրենսդրական և նորմատիվ ակտերի մշակում 1. «Պայթյու-նավտանգ և թունավոր նյութերի պահպանման և տեղափոխման մասին» ՀՀ օրենքի նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն
    2. Բնական և տեխնոլոգիա-կան աղետներից ապահովա-գրման համակարգի հիմնադրույթներ

3-րդ եռամսյակ

ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն
  2. Բնակչության ինժեներական պաշտպանության ապահովում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն
  3. ՀԱԷԿ-ի ընդհանուր ճառագայթային վթարի դեպքում բնակչության պաշտպանության պլանի հետագա կատարելագոր-ծում և միջոցառումների իրականացման ապահովում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն

ՔՊՀՇ

  4. Քաղաքացիական պաշտպանության ոչ ռազմականացված կազմավորումների ստեղծում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն
  5. ՀՀ տարածքում երկրաշարժերի վտանգի նվազեցման համալիր ծրագրի հիմնադրույթների մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն
  6. Արտակարգ իրավիճակների կանխման և վերացման ավտոմատացված տեղեկատվական կառավարման համակարգի ստեղծում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

4-րդ եռամսյակ

ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն
Արխիվային գործի բարեփոխումների շարունակում «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի առանձին հիմնադրույթների վերանայում «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխու-թյուններ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն 

Վիճակագրություն      
1. Վիճակագրական համակարգի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին 1. Վիճակագրական տվյալների հավաքման համար օրենսդրական դաշտի ստեղծում «Վիճակագ-րության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

1-ին եռամսյակ

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
  2. Վիճակագրական տվյալների հավաքագրման որակի բարձրացում, համատարած վիճակագ-րական մեթոդներից անցում ընտրանքային մեթոդների և դրանց ներդրումն առևտրի ծառայությունների ոլորտում, արդյունաբերու-թյան մեջ  

տարվա ընթացքում

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
2. Ազգային հաշիվների ներդրում Տարեկան և եռամսյակային ազգային հաշիվների կազմում արտադրական և վերջնական սպառման մեթոդներով, համախառն ներքին արդյունքի հաշվարկում` հաշվի առնելով տարադրամի իրական գնողունակության համարժեքությունը  

տարվա ընթացքում

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն

3. Սպառողական, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսների հաշվարկների կատարելագործում, նոր ինդեքսների ներդրում 1. Արտաքին առևտրի բնագավառում գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության մշակում և ներդրում, ազգային արտարժույթի գնողունակության համարժեքության հաշվարկում, կապիտալ շինարարության, գյուղատնտեսական մթերքների գների ինդեքսների մշակում մեթոդիկա

4-րդ եռամսյակ

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն

  2. Մասնակցություն համախառն ներքին արդյունքի և տարադրամի գնողունակության համարժեքության միջազգային համադրումների ծրագրին  

4-րդ եռամսյակ

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն

4. Արտաքին առևտրի վիճակագրության կատարելագործում Միջազգային արժութային հիմնադրամի կողմից ընդունված նիշավորման ներդրում, օտարերկրյա ինվեստիցիաներին վերաբերող տվյալների հավաքագրում, ՀՀ վճարային հաշվեկշռի կազմում` ըստ ԱԱՀ-ի կողմից մշակված նոր ծրագրի «ՀՀ արտաքին առևտուրը» տարեգրքի լույսընծայում

4-րդ եռամսյակ

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

5. Վիճակագրական համակարգի կատարելագործում 1. Տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանք-ների շարունակում  

տարվա ընթացքում

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն

  2. Զբոսաշրջիկության զարգացման վիճակագրական բազայի ստեղծման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացում  

1-ին եռամսյակ

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն

ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

  3. Տարածքային վիճակագրության նոր կարգի մշակում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

  4. Վիճակագրության համակարգի տարածքային ծառայությունների կարգավիճակի ճշգրտում ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

3-րդ եռամսյակ

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.1996, N 339 24.10.1996, N 92
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան