Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 80
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
09.07.2024
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
09.07.2024
Дата вступления в силу
08.01.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2024 թվականի

թիվ 80

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 189 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 18-ի ««Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 025/2012) գործողության մեջ դնելու կարգի մասին» թիվ 189 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի հուլիսի 9-ի

թիվ 80 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 189 որոշման մեջ կատարվող

 

1. Նշված որոշմամբ հաստատված՝ այն ստանդարտների ցանկում, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) պահանջների պահպանումը.

ա) 1-ին, 4-րդ և 29-րդ կետերը հանել.

բ) 5-րդ սյունակում՝ 8-րդ, 9-րդ, 27-րդ 28-րդ, 30-րդ և 37-րդ կետերում ավելացնել «կիրառվում է մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը» բառերը.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 81, 91, 271,281, 301 և 38-րդ կետերով՝

«

81

5-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները, 3-րդ, 7.1 և 7.2 կետերը

ԳՕՍՏ 23190-2018 5.6 կետի առաջին պարբերություն, 5.21, 5.24, 5.28 -5.31, 5.33, 6.1, 6.5, 9.1-9.3 կետեր

Կահույք գրավաճառքի. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

                
».

«

91

5-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները, 3-րդ, 7.1 և 7.2 կետերը

ԳՕՍՏ 23508-2018 4.4 կետի առաջին պարբերություն, 4.16, 4.18-4.20, 4.22, 5.1, 5.5, 8.1 -8.3 կետեր

Կահույք գրավաճառքի՝ պահեստատան համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

                  
».

«

271

               

ԳՕՍՏ 19301.1-2022 5-րդ բաժին

Կահույք մանկական, նախադպրոցական. Սեղանների գործառական չափեր

         

».

«

281

                      

ԳՕՍՏ 19301.2-2022 5-րդ բաժին

Կահույք մանկական, նախադպրոցական. Աթոռների գործառական չափեր

   
».

«

301

                

ԳՕՍՏ 19301.3-2022 5-րդ բաժին

Կահույք մանկական, նախադպրոցական. Մահճակալների գործառական չափեր

     
».

«

38

 

ԳՕՍՏ 26682-2022 4-րդ բաժին

Կահույք նախադպրոցական հիմնարկների համար. Գործառական չափեր

                    
»:

2. Նշված որոշմամբ հաստատված՝ այն ստանդարտների ցանկում, որոնք պարունակում են «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ՝

ա) 1-ին, 3-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ, 42-րդ, 44-րդ, 50-րդ և 52-րդ կետերը հանել.

բ) 5-րդ սյունակում՝ 7-րդ, 8-րդ 54-րդ և 55-րդ կետերում ավելացնել «կիրառվում է մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը» բառերը.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 71, 81, 371, 431, 541 և 551 կետերով՝

«

71

 

ԳՕՍՏ 23190-2018 7.7 կետի երկրորդ պարբերություն

Կահույք գրավաճառքի. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

 
».

«

81

 

ԳՕՍՏ 23508-2018 6.7 կետ

Կահույք գրավաճառքի՝ պահեստատան համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

 
».

«

371

 

ԳՕՍՏ EN 1022-2023

Կահույք. Կահույք նստելու համար. Կայունությունը որոշելու մեթոդ

 
».

«

431

 

ԳՕՍՏ 23381-2022 5-8-րդ բաժիններ

Աթոռներ աշակերտական և մանկական. Փորձարկման մեթոդներ

 
».

«

541

 

ԳՕՍՏ 23190-2018 8.7-8.9 կետեր

Կահույք գրավաճառքի. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

 
».

«

551

 

ԳՕՍՏ 23508-2018 կետ 7.5

Կահույք գրավաճառքի՝ պահեստատան համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

 
».

դ) I բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 101-րդ կետով՝

«

101

5-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ և հինգերորդ պարբերություններ, 2-րդ հավելված

ԳՕՍՏ 23381-2022 4-րդ բաժին

Աթոռներ աշակերտական և մանկական. Փորձարկման մեթոդներ

 
».

ե) 5-րդ սյունակում 37-րդ կետը լրացնել «կիրառվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը» բառերով.

զ) 5-րդ սյունակում 43-րդ կետը «2019 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: