Գլխավոր տեղեկություն
Номер
N 131-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 11.12.2024
Принят
Արմավիր համայնքի ավագանի
Дата принятия
29.11.2024
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
29.11.2024
Дата вступления в силу
12.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024թվականի N 131-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արդարադատության նախարարության 2024 թվականի նոյեմբերի 26-ի N 01/27.2/47899 պետական փորձագիտական եզրակացությունը՝

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի վարչական տարածքում 2025 թվականի համար տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի և տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Կողմ -17

 

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

2024 թ. նոյեմբերի 29

ք. Արմավիր

Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ N 1-2

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ

 ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 14 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ

ԹԻՎ 131-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան