ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մայիսի 2024 թվականի |
թիվ 61 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիան, Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր) 10-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հարցը՝ անասնաբուժական դեղապատրաստուկների և կերային հավելումների մեծածախ իրացման անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործով (այսուհետ՝ գործ)։
Գործի նյութերի քննության արդյունքներով, հիմնվելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող՝ մրցակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների վրա, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և գործի քննության վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները, որոնք ներկայացված են սույն որոշման նկարագրական և պատճառաբանական մասերում՝ հավելվածի համաձայն, ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայով և նշանակման կարգով (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ), Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ճանաչել՝
ա) Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման առկայությունը, որն արտահայտվել է վաճառքի տարածքի սահմանափակման մասին դրույթներ պարունակող պայմանագրերի կնքման և անասնաբուժական պատրաստուկների ու կերային հավելումների մեծածախ իրացման շուկայում այդ դրույթներն իրացման մեջ, որոնք, ըստ տարածքային սկզբունքի, հանգեցրել են ապրանքային շուկայի բաժանմանը՝
«Բելֆարմակոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (Ռուսաստանի Դաշնություն, Բելգորոդի մարզ, քաղ. Բելգորոդ, 5 Ավգուստա փող., 2 շ., մսշ Ա, ՊԳՀՀ 1083123013489, գրանցման ամսաթիվ՝ 6 օգոստոսի 2008 թ., ՀՎՆՀ 3123184191) (այսուհետ՝ «Բելֆարմակոմ» ՍՊԸ)՝ 2016 թվականի հուլիսի 25-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
Պ.Ա. Պոդգորնովի կողմից՝ 2020 թվականի նոյեմբերի 6-ից 2021 թվականի հոկտեմբերի 19-նն ընկած ժամանակահատվածում «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձ (անձնական տվյալները չեն հրապարակվում).
Ա.Ն. Ռոդինի կողմից՝ 2021 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև գործի քննության ավարտի օրն ընկած ժամանակահատվածում «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձ (անձնական տվյալները չեն հրապարակվում).
«Բելյոդոբրոմ» պետական ձեռնարկություն կողմից (Բելառուսի Հանրապետություն, Մինսկի մարզ, Սմոլևիչի շրջան, Օզերիցկ-Սլոբոդայի գ/խ, Սլոբոդա ագրոթաղամաս, Օրշանսկայա փող., 15 շ., ԳՀ 190252937, գրանցման ամսաթիվ՝ 28 հունիսի 2001 թ., ՎՀՀ 190252937) (այսուհետ՝ «Բելյոդոբրոմ» ՈւՁ)՝ 2016 թվականի հուլիսի 25-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
Վ.Բ. Կոզլովսկու կողմից՝ 2016 թվականի հուլիսի 25-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի պաշտոնատար անձ (անձնական տվյալները չեն հրապարակվում).
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված անձանց նկատմամբ գործի քննության դադարեցման համար հիմքերի բացակայությունը.
գ) «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձ Ս.Ա. Կալուգինի կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման բացակայությունը և Գործերի քննության կարգի 46-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա՝ դադարեցնել նրա նկատմամբ գործի քննությունը.
դ) «Զավոդ Վետերինարնիյե պրեպարատի» բաժնետիրական ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, Վլադիմիրի մարզ, քաղ. Գուս-Խրուստալնի, Խիմզավոդսկայա փող., 2 շ., ՊԳՀՀ 1023300593216, գրանցման ամսաթիվ՝ 27 մայիսի 1993 թ., ՀՎՆՀ 3304001940) (այսուհետ՝ «ԶՎՊ» ԲԸ), «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի, «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի ու նրանց պաշտոնատար անձանց կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտման բացակայությունը և Գործերի քննության կարգի 46-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա՝ դադարեցնել նշված անձանց նկատմամբ գործի քննությունը։
2. Գործերի քննության կարգի 46-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա՝ դադարեցնել գործի քննությունը՝
ա) «ԶՎՊ» ԲԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի նկատմամբ, որոնք 2017 թվականի հունվարի 1-ից 2020 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կնքել են Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան արգելված համաձայնություն, ինչպես նաև այդ ժամանակահատվածում «ԶՎՊ» ԲԸ-ի պաշտոնատար անձ Մ.Լ. Յախաևի նկատմամբ ու այդ ժամանակահատվածում «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի պաշտոնատար անձ Վ.Բ. Կոզլովսկու նկատմամբ.
բ) «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձանց՝ Ա.Վ. Վերզունի և Դ.Վ. Գրիգորևի նկատմամբ։
3. Արձանագրության 16-րդ կետի 3-րդ ենթակետին ու Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգին համապատասխան՝ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված անձանց նկատմամբ նշանակել հետևյալ չափով տուգանքներ՝
«Բելֆարմակոմ» ՍՊԸ՝ 2 015 798 ռուսական ռուբլի 84 կոպեկ,
«Բելյոդոբրոմ» ՈւՁ՝ 1 154 586 ռուսական ռուբլի 78 կոպեկ,
Պ.Ա. Պոդգորնովին՝ 79 583 ռուսական ռուբլի 3 կոպեկ,
Ա.Ն. Ռոդինին՝ 82 291 ռուսական ռուբլի 6 կոպեկ,
Վ.Բ. Կոզլովսկուն՝ 82 291 ռուսական ռուբլի 6 կոպեկ։
Սույն որոշմամբ նշանակված տուգանքները ենթակա են վճարման Արձանագրության 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով՝ հետևյալ բանկային վավերապայմաններին համապատասխան՝
Բելառուսի Հանրապետության տարածքում գրանցված քաղաքացիների և իրավաբանական անձանց համար՝ Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարություն, գտնվելու վայրի հասցե՝ 220010, քաղ. Մինսկ, Սովետսկայա փող., 7 շ., ՎՀՀ 100691903, Բելառուսի Հանրապետության ազգային բանկ, ԲՆԾ NBRBBY2X, հաշվի համար՝ BY54 NBRB 3600 9000 0000 2000 0000, բյուջե կատարվող վճարման ծածկագիրը՝ 05528.
Ռուսաստանի Դաշնության տարածքում գրանցված քաղաքացիների և իրավաբանական անձանց համար՝ ստացող՝ ՀՎՆՀ 7703516539, ՀԿՊԾ 770301001, ԴԳ միջտարածաշրջանային գործառնական վարչություն (Ռուսաստանի ԴՀԾ-ի համար ա/հ 04951001610, գտնվելու վայրի հասցե՝ 125993, քաղ. Մոսկվա, Սադովայա-Կուդրինսկայա փող., 11 շ., Դ-242, ՔԾՓ-3) ՀԿՏՀՌԴ 45380000, ստացողի բանկ՝ Ռուսաստանի բանկի գործառնական բաժին//ԴԳ միջտարածաշրջանային գործառնական վարչություն, քաղ. Մոսկվա, բանկային հաշվեհամար 40102810045370000002, գանձապետական հաշվեհամար 03100643000000019500, ԲՆԾ 024501901, ԲԴԾ 16111615000010000140:
4. Պարտավորեցնել «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ին, «ԶՎՊ» ԲԸ-ին և «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ին՝ մշակել և «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում իրենց պաշտոնական կայքերում տեղադրել կոնտրագենտների ընտրության կարգը, որը ներառում է հնարավոր (գործող) կոնտրագենտի կողմից դիմումի ներկայացման միասնական պահանջները և այդ դիմումի քննության կարգը, որն ամրագրում է, մասնավորապես, կոնտրագենտներին ներկայացվող միասնական (չխտրականացնող) (այդ թվում՝ պայմանավորված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում ռեզիդենտությամբ) պահանջները, համագործակցությունը մերժելու համար հիմքերի միասնական ցանկը, ինչպես նաև գնագոյացման միասնական պահանջները՝ ներառյալ առանձնահատուկ գնագոյացման հարցերը (զեղչեր, հավելավճարներ և այլն).
սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից Հանձնաժողով ներկայացնել սույն կետի կատարման մասին տեղեկատվությունը։
5. Հանձնաժողովին՝ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված անձանց տեղեկացնել հետևյալ անհրաժեշտությունների մասին՝
ա) Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 171-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ամբողջությամբ վճարել սույն որոշման 3-րդ կետում նշված տուգանքները՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվանից ոչ ուշ։ Նշված ժամկետում տուգանքները չվճարելու դեպքում Հանձնաժողովը ձեռնարկում է սույն որոշման հարկադիր կատարմանն ուղղված միջոցներ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 18-րդ կետին համապատասխան.
բ) Գործերի քննության կարգի 45-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովին տեղեկացնել սույն որոշման 3-րդ կետում նշված տուգանքների վճարման մասին սույն կետի «ա» ենթակետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում:
6. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մայիսի 28-ի թիվ 61 որոշման |
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մայիսի 28-ի թիվ 61 որոշման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) քննել է Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության նյութերը (2022 թվականի փետրվարի 28-ի մտից թիվ 3542) «Բելֆարմակոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, Բելգորոդի մարզ, քաղ. Բելգորոդ, 5 Ավգուստա փող., 2 շ., մսշ Ա, ՊԳՀՀ 1083123013489, գրանցման ամսաթիվ՝ 6 օգոստոսի 2008 թ., ՀՎՆՀ 3123184191) (այսուհետ՝ «Բելֆարմակոմ» ՍՊԸ), «Զավոդ Վետերինարնիյե պրեպարատի» բաժնետիրական ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, Վլադիմիրի մարզ, քաղ. Գուս-Խրուստալնի, Խիմզավոդսկայա փող., 2 շ., ՊԳՀՀ 1023300593216, գրանցման ամսաթիվ՝ 27 մայիսի 1993 թ., ՀՎՆՀ 3304001940) (այսուհետ՝ «ԶՎՊ» ԲԸ) և «Բելյոդոբրոմ» ունիտար ձեռնարկության (Բելառուսի Հանրապետություն, Մինսկի մարզ, Սմոլևիչի շրջան, Օզերիցկ-Սլոբոդայի գ/խ, Սլոբոդա ագրոթաղամաս, Օրշանսկայա փող., 15 շ., ԳՀ 190252937, գրանցման ամսաթիվ՝ 28 հունիսի 2001 թ., ՎՀՀ 190252937) (այսուհետ՝ «Բելյոդոբրոմ» ՈւՁ) կողմից (այսուհետ՝ պատասխանողներ) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 76-րդ հոդվածի 3-6-րդ կետերի դրույթների խախտման հնարավոր հատկանիշների առկայության մասին։
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 132-րդ կետով նախատեսված դեպքերի առկայությամբ պայմանավորված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ պարունակող գործողությունները (անգործությունը) դադարեցնելու անհրաժեշտության և (կամ) այդպիսի խախտման հատկանիշների առաջացմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու և այդ գործողությունների (անգործության) հետևանքների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու մասին նախազգուշացում չի տրվել։
Արձանագրության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) քննության կարգի 1312-րդ կետին, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ՝ Մեթոդիկա) համապատասխան, կատարվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի գնահատում, որի կապակցությամբ նյութերի քննությունը կասեցվել է, ինչի մասին կայացվել է 2022 թվականի մարտի 14-ի թիվ 12/որոշ. համապատասխան որոշումը (նյութերի քննությունը վերսկսվել է 2022 թվականի օգոստոսի 23-ի թիվ 44/որոշ. որոշմամբ)։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննություն անցկացնելու կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետին, Արձանագրության 10-րդ կետի 4-րդ ենթակետին և 12-րդ կետին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան, Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության ներկայացրած նյութերի քննության արդյունքներով Հանձնաժողովը կայացրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննության (այսուհետ՝ հետաքննություն) անցկացման մասին 2022 թվականի օգոստոսի 23-ի թիվ 43/որոշ որոշումը և պատասխանողների նկատմամբ անցկացրել է համապատասխան հետաքննությունը ։
2022 թվականի դեկտեմբերի 21-ին թիվ 77/որոշ. որոշմամբ Հանձնաժողովն հետաքննության արդյունքներով հարուցել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտման հատկանիշով անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործը (այսուհետ՝ գործ), և ստեղծել է դրա քննման հարցերով հանձնաժողով հետևյալ կազմով՝
գործի քննման հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ա.Գ. Սուշկևիչ,
գործի քննման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա.Ա. Կալիև,
գործի քննման հարցերով հանձնաժողովի անդամներ՝ Ա.Բ. Աբդիլդաևա, Օ.Ս. Կորոլկովա և Ս.Ս. Սումենկով։
Գործի քննությանը մասնակցած այլ անձինք՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչներ (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ), որոնց իրավասության մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) կատարումը՝ Ա.Վ. Վոյնո, Ե.Օ. Գանինա, Ի.Ա. Գովզիչ, Յա. Ա. Դիբա, Տ.Գ. Մետելսկայա, Օ.Ա. Սավինովա, Ժ.Բ. Սագդատ, Ու.Ա. Տաշմատով, Մ.Ա. Ֆոկինա, Կ.Ա. Խասանովա, Օ.Ն. Յազվինսկայա.
պատասխանողների՝ լիազորագրերով ներկայացուցիչներ՝ Մ.Գ. Մեդվեդևա, Օ.Ա. Միտինա, Գ.Վ. Նազարով և Վ.Ե. Պետուխովա։
Նաև գործի քննման հանձնաժողովը 2023 թվականի փետրվարի 27-ի թիվ 23/որոշ. և 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ 35/որոշ. որոշումներով՝ որպես գործով պատասխանող, ներգրավել է պատասխանողների հետևյալ պաշտոնատար անձանց՝ Ա.Վ. Վերզուն, Դ.Վ. Գրիգորև, Ս.Ա. Կալուգին, Վ.Բ. Կոզլովսկի, Պ.Ա. Պոդգորնով, Ա.Ն. Ռոդին և Մ.Լ. Յախաև։
Որոշում ընդունելու համար լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործի քննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի հունիսի 20-ը, որի մասին կայացվել է 2023 թվականի մարտի 16-ի թիվ 31/որոշ. որոշումը։ Նույն որոշմամբ՝ որպես գործի հանգամանքների մասին տեղեկություններին տիրապետող անձ, ներգրավվել է «Մերկուրի Ունիվերսալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (Բելառուսի Հանրապետություն, Մինսկի մարզ, Ջերժինսկի շրջան, քաղ. Ջերժինսկ, Ստադիոնայա փող., 11 շ., ԳՀ 190203921, գրանցման ամսաթիվ՝ 14 փետրվարի 2001 թ., ՎՀՀ 190203921) (այսուհետ՝ «Մերկուրի Ունիվերսալ» ՍՊԸ)։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 23-րդ կետին համապատասխան՝ 2023 թվականի հունիսի 16-ին գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի քննությունն ավարտելու և պատասխանողների կողմից կատարված տևող իրավախախտում հայտնաբերելու մասին։
Գործի նյութերի քննության արդյունքներով պարզվել է հետևյալը՝
Արձանագրության 11-րդ կետին և Մեթոդիկայի 61-63-րդ կետերին համապատասխան՝ մրցակցության վիճակի գնահատման հիմնական արդյունքները շարադրված են այն մասով, որով չեն խախտվում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները։
Մեթոդիկայի II բաժնին համապատասխան՝ ապրանքային շուկայի ուսումնասիրման ժամանակային միջակայքը սահմանվել է որպես 2019 թվականից մինչև 2022 թվականի հունիսն ընկած ժամանակահատված։
Մեթոդիկայի III բաժնին համապատասխան՝ ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանները սահմանվել են որպես անասնաբուժական պատրաստուկների և կերային հավելումների մեծածախ իրացում (այսուհետ համապատասխանաբար՝ ապրանքային շուկա, ապրանք)։
Մեթոդիկայի IV բաժնին համապատասխան՝ սահմանվել է, որ ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանների մեջ են մտնում Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները։
Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում ապրանքներն իրացվում են դրա գրանցման պայմանով։
Հաշվի առնելով Մեթոդիկայի V և VI բաժինների դրույթները՝ պարզվել են ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտները (շուկայում գործող սուբյեկտները) և կատարվել է ապրանքային շուկայի ծավալի և ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) բաժինների հաշվարկ։ Տվյալ տեղեկատվությունը սույն փաստաթղթի մեջ չի ներկայացվում, քանի որ դա գաղտնի է։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչների 2-րդ կետի հիման վրա, պայմանավորված նրանով, որ ապրանքը շրջանառվում է 2 և ավելի անդամ պետությունների տարածքներում, ապրանքային շուկան անդրսահմանային է և նշված ապրանքային շուկայի վրա տարածվում են Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված արգելքներն ու սահմանափակումները։
Հաշվի առնելով շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչների 4-րդ կետը՝ տնտեսավարող սուբյեկտների կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-5-րդ կետերով սահմանված արգելքների խախտումները կանխում է Հանձնաժողովը, քանի որ պատասխանողները՝ որպես իրավաբանական անձ, գրանցված են Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։
Ուսումնասիրության նյութերի, ինչպես նաև գործի քննության շրջանակներում ներկայացված տեղեկատվության քննության արդյունքներով, այդ թվում՝ գործի քննությանը մասնակցող անձանց լսելու, ապացույցները հետազոտելու, գործին մասնակցող մյուս անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ գործի քննությանը մասնակցող անձանց կարծիքները և պարզաբանումները լսելու, քննվող գործի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններին տիրապետող անձանց լսելու արդյունքներով պարզվել է հետևյալը։
Ներկայացված նյութերի բովանդակությունը մատնանշում է «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի և «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի միջև ու «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի և «ԶՎՊ» ԲԸ-ի միջև երկու անկախ ինքնուրույն պայմանագրերի առկայությունը։
«Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի միջև պայմանագրում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշները
«Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի միջև 2016 թվականի հուլիսի 25-ի թիվ 61 պայմանագրին համապատասխան՝ սահմանվել է ապրանքի վաճառքի տարածքը։ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի կողմից «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի վրա պարտականություն է դրվում ձեռնպահ մնալ «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ին չամրակցված վերջնական սպառողներին ապրանքը վաճառելուն ուղղված ցանկացած գործողությունից, ինչպես նաև բանակցություններ չվարել նրանց հետ, և չիրականացնել այլ գործողություններ, որոնք կարող են հանգեցնել կամ հանգեցրել են այդ վերջնական սպառողին ամրակցված այլ մատակարարից ապրանքի գնումից հրաժարվելուն։
Ըստ 2018 թվականի մայիսի 3-ի ա/հ պայմանագրի պայմանների՝ «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ն պարտավոր է իրացնել ապրանքը միայն ենթակայության տակ գտնվող տարածքում և իրավունք չունի առանց արտադրողի, այսինքն «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի, գրավոր համաձայնության բանակցություններ վարել և ապրանք իրացնել ենթակայության տակ գտնվող տարածքից դուրս, ապրանքն արտահանել ԱՊՀ երկրներ (բացի ենթակայության տակ գտնվող տարածքից) և հեռավոր արտասահմանի երկրներ, ինչպես նաև ենթակայության տակ գտնվող տարածքից դուրս ստեղծել մասնաճյուղեր։
«Բելֆարմակոմ» ՍՊԸ-ն իր պարզաբանումներում (2022 թվականի օգոստոսի 5-ի ելից թիվ 32) հայտնել է, որ 2018 թվականի մայիսի 3-ի ա/հ դիլերային պայմանագրում գործածվող «ենթակայության տակ գտնվող տարածք» ձևակերպումը ենթադրում է այն տարածքը, որտեղ դիլերն իրացնում է արտադրանքը։ Այդ տարածքը Բելառուսի Հանրապետությունն է։
«Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի պարզաբանումներից հետևում է, որ պայմանագրի համաձայն, կողմի ենթակայության տակ գտնվող տարածք ասելով կողմերը հասկանում էին Բելառուսի Հանրապետության տարածքը։ «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ն ապրանք իրացնում է բացառապես Բելառուսի Հանրապետության տարածքում։ Ուստի այլ տարածքում ապրանքի իրացման վերաբերյալ որևէ բանակցություն նա չի վարել։
Գործի նյութերի համաձայն, «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի և «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի միջև կնքվել է 2023 թվականի հունվարի 1-ի թիվ 1/23 պայմանագիրը, որում բացակայում են մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ պարունակող դրույթները, միևնույն ժամանակ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին դադարեցվել է 2016 թվականի հուլիսի 25-ի թիվ 61 և 2018 թվականի մայիսի 3-ի պայմանագրերի գործողությունը։
Այսպիսով, «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի կողմից մրցակցության ընդհանուր կանոնների խախտման ժամանակահատված է սահմանվել պայմանագրերի գործողության ժամանակահատվածը, մասնավորապես՝ 2016 թվականի հունիսի 25-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։
Նշված պայմանագրերի գործողության ժամանակահատվածը, դրանց ամենամյա երկարաձգումը, «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի կողմից «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ին կանոնավոր վաճառքների ձևով վաճառքի տարածքի սահմանափակման մասին պայմանի կատարումը և որպես հետևանք՝ «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի կողմից Բելառուսի Հանրապետության սահմաններից դուրս վաճառքների բացակայությունը վկայում են մրցակցության ընդհանուր կանոնների տևող խախտման մասին։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ մրցակցության ընդհանուր կանոնների տևող խախտում է «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի և «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի միջև ապրանքի վաճառքի տարածքի սահմանափակման մասին դրույթներ պարունակող պայմանագրերի կնքման առնչությամբ գործողության կատարումը և այդ դրույթների իրացումը, որն արտահայտվել է Պայմանագրով նախատեսված՝ մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների կատարման պարտականությունները երկարատև անընդհատ չկատարմամբ։ Այդ պարտականությունները նրանք ստանձնել են Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից։
«Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձանց պարզաբանումները
Մրցակցության ընդհանուր կանոնների խախտման ժամանակահատվածում (2016 թվականի հունիսի 25-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը) միանձնյա գործադիր մարմինների լիազորություններն իրականացնող՝ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի ղեկավարներն էին Ա.Վ. Վերզունը (2009 թվականի փետրվարի 9-ից մինչև 2020 թվականի օգոստոս ամիսը կոմերցիոն տնօրենի գործառույթները կատարող), Դ.Վ. Գրիգորևը (2008 թվականի հուլիսի 29-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը գլխավոր տնօրենի գործառույթները կատարող), Պ.Ա. Պոդգորնովը (2020 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 19-ը գլխավոր տնօրենի գործառույթները կատարող), Ս.Ա. Կալուգինը (2021 թվականի հոկտեմբերի 20-ից և գործի քննության ավարտի օրվա դրությամբ՝ գլխավոր տնօրեն) և Ա.Ն. Ռոդինը (2021 թվականի հոկտեմբերի 6-ից և գործի քննության ավարտի օրվա դրությամբ՝ գործադիր տնօրեն)։
Գործով որպես պատասխանող ներգրավված Ա.Վ. Վերզունը և Դ.Վ. Գրիգորևն իրենց գործողություններում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում չեն ներկայացրել։
Պ.Ա. Պոդգորնովն իր պարզաբանումներում (2023 թվականի մայիսի 18-ի մտից թիվ 9051) հայտնել է, որ 2020 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 19-ը եղել է «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը։ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի միջև կնքված պայմանագրերը եղել են գործող, այդ պայմանագրերով ապրանք է մատակարարվել։ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարելիս ինքն անդամ պետությունների օրենսդրության որևէ խախտում թույլ չի տվել, ուստի ինքը համարում է, որ գործով պատասխանատվություն չպետք է կրի։
Ս.Ա. Կալուգինի պարզաբանումների (2023 թվականի ապրիլի 6-ի մտից թիվ 6161) համաձայն, իմանալով այն մասին, որ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի պայմանագրերի որոշ կետեր պարունակում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ, ինքը որոշում է կայացրել՝ տվյալ պայմանագրերը լուծելու և «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի հետ նոր պայմանագիր կնքելու մասին, որում վիճելի կետերը բացակայում են։
Ներկայումս «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ում հիմնադիրների նախաձեռնությամբ ղեկավարների միջև գոյություն ունի լիազորությունների սահմանազատում։ Գլխավոր տնօրենը զբաղվում է վարչական գործառույթների իրականացմամբ և ընդհանուր ղեկավարմամբ, «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն է ցանկացած կազմակերպությունում, հիմնարկում և կանոնադրության հիման վրա ստորագրում է ընկերության փաստաթղթերը ։ Գործադիր տնօրենը ղեկավարում է կոմերցիոն ծառայության գործունեությունը և համապատասխան լիազորագրի հիման վրա ստորագրում է տվյալ գործունեության հետ կապված փաստաթղթերը։ Կոմերցիոն բնույթի պայմանագրեր կնքելու մասին որոշումը կայացնում է գործադիր տնօրենը, մնացյալ դեպքերում՝ գլխավոր տնօրենը։
Նույնանման փաստարկներ ներկայացրել է «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ա.Ն. Ռոդինը (2023 թվականի ապրիլի 25-ի մտից թիվ 7623)։
Այսպիսով, Ս.Ա. Կալուգինը մատնանշում է, իսկ Ա.Ն. Ռոդինը հաստատում է, որ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի կանոնադրական փաստաթղթերին համապատասխան՝ ապրանքի իրացման տարածքի սահմանափակման մասին դրույթներ պարունակող պայմանագրերի իրագործման համար պատասխանատու պաշտոնատար անձը Ա.Ն. Ռոդինն է։
Հաշվի առնելով, որ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ն կատարել է մրցակցության ընդհանուր կանոնների խախտում և բացահայտվել են պաշտոնատար անձինք (Ա.Վ. Վերզունը, Դ.Վ. Գրիգորևը, Պ.Ա. Պոդգորնովը և Ա.Ն. Ռոդինը), որոնց մեղքով դա կատարվել է, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ), թույլատրվում է պատասխանատվության ենթարկել «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ին և նշված պաշտոնատար անձանց՝ միևնույն նորմին համապատասխան։
Նշված պաշտոնատար անձինք մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների դադարեցմանը և (կամ) վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկումը հաստատող փաստաթղթերը չեն ներկայացրել Հանձնաժողով, բացառությամբ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ա.Ն. Ռոդինի, որն այդ հատկանիշների վերացմանն ուղղված միջոցները ձեռնարկել է համապատասխան պաշտոնում իր նշանակումից հետո ավելի քան 1 տարին լրանալուց հետո, ինչը տուգանային սանկցիաները հաշվարկելիս մեղմացնող հանգամանք է և հիմք չէ՝ պատասխանատվությունից ազատելու համար։
«Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի և «ԶՎՊ» ԲԸ-ի միջև պայմանագրում պարունակվող՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշները
«Բելյոդոբրոմ» ՈւՁ-ն հայտնել է, որ իր և «ԶՎՊ» ԲԸ-ի միջև պայմանագրին համապատասխան, որում նաև նախատեսված է վաճառքի տարածքային սահմանափակումը, «ԶՎՊ» ԲԸ-ից ձեռք բերված արտադրանքն իրացրել է բացառապես Բելառուսի Հանրապետության տարածքում։ «ԶՎՊ» ԲԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի միջև կնքված 2017 թվականի հունվարի 1-ի պայմանագրին համապատասխան, «ԶՎՊ» ԲԸ-ի՝ ապրանքի իրացման գործունեությունը սահմանափակված է Բելառուսի Հանրապետության տարածքով, ընդ որում՝ «ԶՎՊ» ԲԸ-ի պարտավորությունների շարքին է դասվում«Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի հետ մրցակցությունից հրաժարումը։
2019 թվականի նոյեմբերի 26-ին «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ն «Ռուժանի Ագրո» բաց բաժնետիրական ընկերություն (Բելառուսի Հանրապետություն) ուղարկված գրությունով հայտնել է, որ «ԶՎՊ» ԲԸ-ի պաշտոնական ներկայացուցիչն է Բելառուսի Հանրապետության տարածքում։
2020 թվականի մարտի 16-ին «ԶՎՊ» ԲԸ-ն «Մերկուրի Ունիվերսալ» ՍՊԸ-ի հասցեով ուղարկել է գրություն-պահանջ, որում հայտնել է իր մտահոգությունը «ԶՎՊ» ԲԸ-ի ապրանքանիշի ներքո Բելառուսի Հանրապետության շուկա «Մերկուրի Ունիվերսալ» ՍՊԸ-ի կողմից ապրանքի մատակարարման հաճախակի դեպքերի առնչությամբ։ Բելառուսի Հանրապետության տարածքում «ԶՎՊ» ԲԸ-ի ներկայացուցիչը «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ն է և ապրանքի իրացման բոլոր իրավունքները պատկանում են նրան։
2020 թվականի մարտի 17-ին «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ն «Մերկուրի Ունիվերսալ» ՍՊԸ-ին նույնպես ուղարկել է ծանուցում, որում հայտնել է այն մասին, որ «ԶՎՊ» ԲԸ-ի պաշտոնական ներկայացուցիչն է Բելառուսի Հանրապետության տարածքում և Բելառուսի Հանրապետության տարածքում նրա ապրանքի իրացման գործունեությունն է իրականացնում։
2020 թվականի մայիսի 6-ին «Սկիդելսկի» Ագրոկոմբինատ» բաց բաժնետիրական ընկերությունը (Բելառուսի Հանրապետություն, Գրոդնոյի մարզ, Գրոդնոյի շրջան, քաղ. Սկիդել, Պրոմիշլենայա փող., 1 շ, ԳՀ 500030539, գրանցման ամսաթիվ՝ 26 փետրվարի 1997 թ., ՎՀՀ 500030539) «Մերկուրի Ունիվերսալ» ՍՊԸ-ի հասցեով ուղարկել է գրություն, որում հայտնել է այն մասին, որ առաջարկվող ապրանքի առնչությամբ առաջարկը մերժվել է, քանի որ «ԶՎՊ» ԲԸ-ի պաշտոնական առևտրային ներկայացուցչությունը հաստատող փաստաթղթերը չեն ներկայացվել։
2020 թվականի մայիսի 8-ին «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ն Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությանն ուղղված գրության մեջ հայտնում է այն մասին, որ «ԶՎՊ» ԲԸ-ի պաշտոնական ներկայացուցիչն է Բելառուսի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այն մասին, որ լինելով ռուսական գործարանների դիլեր (մշտական ներկայացուցիչ) ինքը դիլերային զեղչ ունի, ինչն իրեն թույլ է տալիս գյուղատնտեսական կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելիս համագործակցության ավելի շահավետ պայմաններ առաջարկել նրանց։
«ԶՎՊ» ԲԸ-ն պարզաբանում է (2022 թվականի հուլիսի 25-ի մտից թիվ 13891 գրություն), որ Բելառուսի Հանրապետությունում իր միակ ներկայացուցիչը «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ն է։
2018 թվականից 2022 թվականն ընկած ժամանակահատվածում «ԶՎՊ» ԲԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի միջև կնքված պայմանագրերի համաձայն, «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ն «ԶՎՊ» ԲԸ-ի պաշտոնական դիստրիբյուտորն է Բելառուսի Հանրապետության տարածքում։
Միևնույն ժամանակ, 2017 թվականից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում, «ԶՎՊ» ԲԸ-ն Բելառուսի Հանրապետության տարածքում ապրանքը վաճառել է բացառապես «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ին, որն այդ ապրանքը չի իրացրել նշված տարածքի սահմաններից դուրս։
«Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի՝ Բելառուսի Հանրապետության տարածքում ապրանք իրացնելու իրավունքի առկայության վերաբերյալ «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի և «ԶՎՊ» ԲԸ-ի կողմից՝ նշված ծանուցումների ուղարկումը, ինչպես նաև գործի ընթացքում ձեռք բերված նյութերի ամբողջությունը վկայում է շուկան, ըստ տարածքային սկզբունքի, բաժանելու մասին «ԶՎՊ» ԲԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի միջև համաձայնության առկայության մասին, քանի որ դա սահմանվել է 2017 թվականի հունվարի 1-ի պայմանագրում, որը գործել է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը։
«ԶՎՊ» ԲԸ-ի պարզաբանումներից հետևում է, որ 2017 թվականից ապրանքն իրացվել է միայն «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի հասցեով, որն ապրանքը մատակարարել է բացառապես Բելառուսի Հանրապետության սահմաններում։
Ընդ որում, «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ն գործի քննության շրջանակներում Հանձնաժողովին ուղղված 2023 թվականի մարտի 9-ի ելից թիվ 173 գրությամբ (2023 թվականի մարտի 29-ի մտից թիվ 5564) ներկայացրել է տեղեկատվություն 2020 թվականի հոկտեմբերի 1-ից «ԶՎՊ» ԲԸ-ի հետ 2017 թվականի հունվարի 1-ի պայմանագիրը լուծելու մասին։
Այսպիսով, «ԶՎՊ» ԲԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի կողմից մրցակցության ընդհանուր կանոնների խախտման ժամանակահատվածը սահմանվել է 2017 թվականի հունվարի 1-ից 2020 թվականի հոկտեմբերի 1-ը։
Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները վերացնելու համար ձեռնարկված միջոցների առնչությամբ «ԶՎՊ» ԲԸ-ն հայտնել է, որ ապրանքի տարածման գործունեություն վարելու տարածքը սահմանափակվել է Բելառուսի Հանրապետության տարածքով։ «ԶՎՊ» ԲԸ-ն Բելառուսի Հանրապետության գործընկերոջ հետ միջոցներ են համատեղ ձեռնարկել ներկայացուցչության մասին պայմանագիրը լուծելու և մատակարարումների սովորական պայմանագրերով գործընկերային հարաբերությունները վերականգնելու ձևով։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի և «ԶՎՊ» ԲԸ-ի միջև ապրանքի վաճառքի տարածքի սահմանափակման մասին դրույթներ պարունակող պայմանագրերի կնքման առնչությամբ գործողությունների իրականացումը և այդ դրույթների իրացումն անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների տևող խախտում է, որն արտահայտվել է Պայմանագրով նախատեսված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների կատարման պարտականությունները երկարատև անընդհատ չկատարմամբ։ Այդ պարտականությունները Պայմանագրի դրույթներն ուժի մեջ մտնելու օրվանից դրվել են «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի և «ԶՎՊ» ԲԸ-ի վրա ։
«ԶՎՊ» ԲԸ-ի պաշտոնատար անձի պարզաբանումները
«ԶՎՊ» ԲԸ-ի ներկայացրած պարզաբանումների համաձայն (2023 թվականի մայիսի 23-ի մտից թիվ 9317 գրություն)՝ «ԶՎՊ» ԲԸ-ում 2016 թվականից և գործի քննությունն ավարտելու օրվա դրությամբ պայմանագրեր կնքելու մասին որոշումներ կայացնող պաշտոնատար անձը գլխավոր տնօրեն Մ.Լ. Յախաևն է։
Հաշվի առնելով, որ «ԶՎՊ» ԲԸ-ն անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտում է կատարել և բացահայտվել է պաշտոնատար անձը (Մ.Լ. Յախաև), որի պատճառով դա կատարվել է, Տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան՝ թույլատրվում է պատասխանատվության ենթարկել «ԶՎՊ» ԲԸ-ին և նշված պաշտոնատար անձին՝ միևնույն նորմին համապատասխան։
Նշված պաշտոնատար անձը մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների դադարեցմանը և (կամ) վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկումը հաստատող փաստաթղթերը ներկայացրել է Հանձնաժողով, ինչը տուգանային սանկցիաները հաշվարկելիս և նշանակելիս մեղմացնող հանգամանք է։
«ԶՎՊ» ԲԸ-ի հետ պայմանագրի առնչությամբ
«Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի պարզաբանումները
2023 թվականի փետրվարի 16-ի մտից թիվ 2764 գրության համաձայն՝ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն չի վիճարկում՝ «ԶՎՊ» ԲԸ-ի կողմից արտադրված ապրանքը Բելառուսի Հանրապետության տարածքում գրանցված տնտեսավարող սուբյեկտների կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռք բերելու տնտեսական նպատակահարմարության բացահայտման սահմանված փաստը։ Ելնելով ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանների որոշման չափորոշիչներից՝ բացահայտվել է, որ ապրանքային շուկան, որտեղ իրենց գործունեություն են իրականացնում «ԶՎՊ» ԲԸ-ն և «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ն, անդրսահմանային է։
«Բելյոդոբրոմ» ՈւՁ-ն օբյեկտիվ հնարավորություն է ունեցել իրացնելու «ԶՎՊ» ԲԸ-ի ապրանքը Բելառուսի Հանրապետության սահմաններից դուրս, բայց դրանում տնտեսական շահ չի եղել։ Բացի այդ՝ սահմանված սահմանափակումները խախտելու համար որևէ պատասխանատվություն նշված չէ նշված պայմանագրերում։
«Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի պաշտոնատար անձի պարզաբանումը
2023 թվականի փետրվարի 16-ին մտից թիվ 2763 գրությամբ «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ն հայտնել է, որ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի, այդ թվում՝ «ԶՎՊ» ԲԸ-ի հետ պայմանագրեր կնքելու վերաբերյալ որոշում կայացնող պաշտոնատար անձը Վ.Բ. Կոզլովսկին է՝ «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի սեփականատերը, որը դրա գործադիր մարմինն է և գործում է 2002 թվականի հունվարի 16-ի թիվ 01-OK [ОК] հրամանի հիման վրա։ Տնօրենի լիազորությունները սահմանված են «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի կանոնադրության 5.2-րդ կետով և պաշտոնական հրահանգով։
Վ.Բ. Կոզլովսկին հայտնել է, որ «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ն առևտրային գործունեությամբ է զբաղվում Բելառուսի Հանրապետության տարածքում և նպատակ չի դնում որևէ ապրանք իրացնել երկրի սահմաններից դուրս. «Եթե մեզ դիմեն ոչ Բելառուսի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող սուբյեկտները, ապա հայտնում ենք, որ նման գործունեություն չենք իրականացնում, և եթե նրանք հետաքրքրված են «ԶՎՊ» ԲԸ-ի կամ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի արտադրության ապրանքի գնումով, ապա պետք է իրենց դիմեն»։
Հաշվի առնելով, որ «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ն անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտում է կատարել և բացահայտվել է պաշտոնատար անձը (Վ.Բ. Կոզլովսկի), որի պատճառով դա կատարվել է, Տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան՝ թույլատրվում է պատասխանատվության ենթարկել «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ին և նշված պաշտոնատար անձին՝ միևնույն նորմին համապատասխան։
Նշված պաշտոնատար անձն անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների դադարեցմանը և (կամ) վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկումը հաստատող փաստաթղթերը ներկայացրել է Հանձնաժողով, ինչը տուգանային սանկցիաները հաշվարկելիս և նշանակելիս մեղմացնող հանգամանք է։
Գործի քննության հարցերով հանձնաժողովի եզրահանգումները
Գործի քննության հարցերով հանձնաժողովը լսել է գործի քննության մասնակցող անձանց, քննել և քննարկել է ստացված միջնորդությունները, որոնց համաձայն, կայացվել են համապատասխան որոշումները, ինչն արտացոլվել է գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստերի արձանագրություններում, հետազոտել է ապացույցները, լսել է գործի քննությանը մասնակցող անձանց կարծիքները և պարզաբանումները գործի քննությանը մասնակցող մյուս անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, մեկ ապրանքային շուկայում գործող, մրցակից հանդիսացող անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) միջև արգելվում են այնպիսի համաձայնությունների կնքումը, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել այդ թվում՝ ըստ տարածքային սկզբունքի ապրանքային շուկայի բաժանմանը։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ արգելվում են տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) միջև այլ համաձայնություններ՝ բացառությամբ այնպիսի «ուղղահայաց» համաձայնությունների, որոնք ճանաչվում են թույլատրելի՝ Պայմանագրի թիվ 19 հավելվածով սահմանված թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան այն դեպքում, երբ պարզվել է, որ այդ համաձայնությունները հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը պարզել է, որ «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի և «ԶՎՊ» ԲԸ-ի միջև, ինչպես նաև «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի և «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի միջև պայմանագրերը դասվում են այլ համաձայնությունների շարքին, քանի որ «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ն «ԶՎՊ» ԲԸ-ի և «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի հետ մեկ ապրանքային շուկայում մրցակից չհանդիսանալով, ձեռք է բերում ապրանք, իսկ «ԶՎՊ» ԲԸ-ն և «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ն, լինելով արտադրող, մատակարարում են ապրանք, և նրանց գործողությունները հանգեցրել են ապրանքային շուկան, ըստ տարածքային սկզբունքի, բաժանման հետևանքների։
Այսպիսով, պատասխանողների գործողությունները պարունակում են այլ տեսակի համաձայնության խախտման հատկանիշներ, որը հանգեցրել է ապրանքային շուկան, ըստ տարածքային սկզբունքի, բաժանման հետևանքների, ինչը բացառում է պատասխանողների գործողություններում Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտման հատկանիշների առկայությունը։
Արձանագրության 5-րդ կետին համապատասխան՝ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի, ինչպես նաև «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի և «ԶՎՊ» ԲԸ-ի միջև այլ համաձայնություններ, որոնք կարող են հանգեցնել կամ հանգեցրել են ապրանքային շուկան, ըստ տարածքային սկզբունքի, բաժանման, կարող են թույլատրելի ճանաչվել, եթե դրանցով տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) նկատմամբ չեն սահմանվում այնպիսի սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ չեն այդ համաձայնությունների նպատակներն իրականացնելու համար և չեն ստեղծում համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության վերացման հնարավորություն, և եթե տնտեսավարող սուբյեկտները (շուկայում գործող սուբյեկտները) ապացուցում են, որ նման համաձայնությունների կիրառման արդյունքում իրականացնում են՝
ապրանքների արտադրության (իրացման) կատարելագործումը կամ տեխնիկական (տնտեսական) առաջընթացի խթանումը կամ համաշխարհային ապրանքային շուկայում անդամ պետությունների տարածքում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացումը.
ապահովել համապատասխան անձանց կողմից՝ այդպիսի գործողությունների իրականացման արդյունքում ձեռք բերվող առավելությունների (օգուտների) համապատասխան մասի ստացումն սպառողների կողմից։
Պատասխանողների միջև պայմանագրերի վերլուծությունը մատնանշում է, որ պայմանագրի առարկան ապրանքի իրացման գործունեության սահմանափակումն է, այսինքն՝ վաճառքի տարածքի սահմանափակումը։ Միևնույն ժամանակ պատասխանողները չեն ներկայացրել ապացույցներ, ինչպես նաև գործի քննության հարցերով հանձնաժողովը՝ ըստ նյութերի վերլուծության արդյունքների, չի պարզել, որ պատասխանողների կողմից կնքված պայմանագրերի նպատակը եղել է ապրանքների արտադրության (իրացման) կատարելագործումը կամ տեխնիկական (տնտեսական) առաջընթացի խթանումը, կամ համաշխարհային ապրանքային շուկայում անդամ պետությունների տարածքում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացումը։ Նաև չի պարզվել այն, որ պատասխանողների համաձայնությունները սպառողներին թույլ են տվել ստանալ առավելությունների (օգուտների) համապատասխան մասն այդ համաձայնություններից։
Այսպիսով, գործի քննության հարցերով հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ պայմանավորված նրանով, որ պատասխանողների գործողություններում պարզվել են այլ համաձայնություններ կնքելու հատկանիշներ, որոնք հանգեցրել են շուկայի, ըստ տարածքային հատկանիշի, բաժանման, պատասխանողների վրա դրվում են այդ համաձայնությունների նպատակներին հասնելու համար ոչ անհրաժեշտ սահմանափակումներ և առաջանում է հնարավորություն համապատասխան ապրանքային շուկայում մրցակցությունը վերացնելու համար։ Պատասխանողները նաև չեն ներկայացրել ապացույցներ, որ նրանց՝ այլ համաձայնություններ կնքելու գործողությունների արդյունքը Արձանագրության 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նկարագրված դրույթների իրագործումն է։
Պատասխանողների գործողություններում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հատկանիշների բացակայության վերաբերյալ նրանք բերում են հետևյալ փաստարկները՝
ապրանքային շուկան, ըստ տարածքային հատկանիշի, բաժանելու մասին պայմանագրերի փաստացի իրագործման բացակայություն.
գործի նյութերում բելառուսական գնորդներին իրենց արտադրանքը գնելու մերժումների ապացույցների, ինչպես նաև արտադրողին ուղղված համագործակցության խնդրանքով «Մերկուրի Ունիվերսալ» ՍՊԸ-ի կամ Բելառուսի Հանրապետությունում գրանցված այլ կազմակերպությունների դիմումների բացակայություն։
Գործով որոշում կայացնելիս պատասխանողների նշված փաստարկները չեն կարող հաշվի առնվել որպես չհիմնավորված և գործի փաստական հանգամանքների վրա չհիմնված՝ հետևյալ հիմքերով։
Պատասխանողներին մեղսագրվող՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի դիսպոզիցիան նախատեսում է պատասխանատվություն ոչ միայն արգելված համաձայնությունների հետևանքների համար, այլև այնպիսի համաձայնություններ կնքելու համար, որոնք կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակման։
Գործի քննության ընթացքում պարզվել են այնպիսի հանգամանքներ, որոնք հաստատում են, որ պատասխանողները փաստացի հետևում են՝ շուկան, ըստ տարածքային հատկանիշի, բաժանելու մասին համաձայնությանը։
Այսպես, գործում մասնակցությանը ներգրավվել է «Մերկուրի Ունիվերսալ» ՍՊԸ-ն՝ որպես անձ, որը տիրապետում է գործի վերաբերյալ տեղեկություններին։ Սույն գործով որոշման մեջ ներկայացված է ինչպես պատասխանողների, այնպես էլ շուկայում գործող մյուս սուբյեկտների հետ «Մերկուրի Ունիվերսալ» ՍՊԸ-ի նամակագրության բովանդակությունը, որից պարզ հետևում է դեպի Բելառուսի Հանրապետության շուկա մատակարարումների համար առաջացած խոչընդոտների մասին, հետևաբար շուկայում, ըստ տարածքային սկզբունքի, մրցակցային սահմանափակումների առկայության մասին եզրակացությունը։
Պատասխանողների կողմից կնքված արգելված համաձայնության հետևանքը «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «ԶՎՊ» ԲԸ-ի կողմից արտադրված ապրանքի Բելառուսի Հանրապետության տարածքում շրջանառության անհնարինությունն է, պայմանով, որ դրանք, բացի «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ից, հնարավոր է ձեռք բերել մեկ ուրիշից, և նշված ապրանքը Բելառուսի Հանրապետության տարածքից դուրս բերելու առնչությամբ «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի համար սահմանափակումների առկայությունն է։ Պատասխանողների կողմից ստեղծված շուկայի իրողությունների պայմաններում սպառողն ստիպված է համաձայնել իրեն առաջարկվող պայմաններին և կորցնել ապրանքների մրցակցային ընտրության հնարավորությունը, որի հետևանքով պատասխանողների՝ նշված գործողությունները հանգեցնում են Միության իրավունքով արգելված այլ համաձայնությունների կնքման, որոնք հանգեցրել են շուկան, ըստ տարածքային սկզբունքի, բաժանման։
Պատասխանողները, անդամ պետությունների պետական իշխանությունների մարմինները, որոնց իրավասության մեջ մտնում է մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումը, և այլ անձինք գրավոր ներկայացրել են դիրքորոշումները, որոնք կցվել են գործի նյութերին և հաշվի են առնվել։ Պատասխանողները մրցակցության ընդհանուր կանոնների խախտման փաստը չեն ճանաչել, որի մասին նրանք գրավոր ներկայացրել են դիրքորոշումները, որոնք կցվել են գործի նյութերին։ Միևնույն ժամանակ պատասխանողները միջոցներ են ձեռնարկել՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշները վերացնելու ուղղությամբ։
Գործի քննության շրջանակներում պատասխանողների պաշտոնատար անձանց համար ապահովվել է Գործի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ՝ նրանցից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև մրցակցության ընդհանուր կանոնների խախտման փաստին համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։
Ս.Ա. Կալուգինը, Վ.Բ. Կոզլովսկին, Պ.Ա. Պոդգորնովը, Ա.Ն. Ռոդինը և Մ.Լ. Յախաևը ներկայացրել են դիրքորուշումներ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտում կատարելու մեջ մեղավորության առկայությանը համաձայն չլինելու վերաբերյալ։
Ընդ որում, Ա.Վ. Վերզունը և Դ.Վ. Գրիգորևը անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտում կատարելու մեջ մեղավորության առկայությանը համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում չեն ներկայացրել։
Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման ժամանակահատվածում, տվյալ գործով պատասխանատվության ենթարկված պատասխանողների պաշտոնատար անձինք, լինելով պատասխանատվության ենթարկված տնտեսավարող սուբյեկտների ղեկավարներ և կատարելով կազմակերպչակարգադրական և վարչատնտեսական գործառույթներ, վաճառքների տարածքի սահմանափակման մասին դրույթներ պարունակող պայմանագրեր կնքելու, ինչպես նաև ապրանքային շուկայում այդ դրույթներն իրագործելու միջոցով կնքել են Միության իրավունքով արգելված այլ համաձայնություններ, ինչն արգելված է Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետով։
Գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ պատասխանողների պաշտոնատար անձանց մեղավորությունը հաստատվել է, իսկ նրանց խախտումը Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան ճիշտ է որակվել։
Միևնույն ժամանակ, հիմնվելով գործի նյութերի վրա, գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձ Ս.Ա. Կալուգինի մեղավորությունը չի հաստատվել, քանի որ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման ժամանակահատվածում, կանոնադրական փաստաթղթերին համապատասխան՝ ապրանքի մատակարարման այն պայմանագրերի կնքման և իրացման հարցերը, որոնցում պարունակվել են ապրանքի վաճառքների տարածքի սահմանափակման մասին դրույթները, վերապահված էին Ա.Ն. Ռոդինի իրավասությանը, որը հաստատում է տվյալ հիմնավորումը։
Պատասխանողները Հանձնաժողովին ուղարկել են մրցակցության ընդհանուր կանոնների ենթադրյալ խախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները հաշվի առնելու մասին միջնորդությունները, այդ թվում՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման դադարեցումը հաստատող փաստաթղթերը, որոնք հանձնաժողովը գործի քննության հարցերով տուգանքի չափը հաշվարկելիս հաշվի է առել։
Գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի, «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի, «ԶՎՊ» ԲԸ-ի և նրանց պաշտոնատար անձանց կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման փաստը հաստատվել է գործի քննության ընթացքում։
Միևնույն ժամանակ, Եվրասիական տնտեսական խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի թիվ 16 որոշմամբ փոփոխություններ են կատարվել Գործերի քննության կարգի 46-րդ կետի 4-րդ ենթակետում, որոնք նախատեսում են տևող խախտումներով գործի քննության դադարեցում՝ այդ խախտումը հայտնաբերելու օրվանից կամ խախտումն ավարտելու օրվանից 3 տարին լրանալուց հետո, եթե այդ խախտումն ավարտվել է՝ մինչև դրա հայտնաբերումը, ինչպես նաև Գործերի քննության կարգի 461-րդ կետի երկրորդ պարբերության մեջ, որին համապատասխան՝ տևող խախտման հայտնաբերման ամսաթիվը քննությունն սկսելու ամսաթիվն է։
Եռամյա ժամկետը հաշվարկելիս գործի քննության հարցերով հանձնաժողովը հաշվի է առել այն, որ «ԶՎՊ» ԲԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի կողմից մրցակցության ընդհանուր կանոնների տևող խախտումն ավարտվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ հայտնաբերվել է քննությունն սկսելիս՝ 2022 թվականի հուլիսի 25-ին։
Այսպիսով, «ԶՎՊ» ԲԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի կողմից մրցակցության ընդհանուր կանոնների խախտումն ավարտվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին, այսինքն՝ մինչև քննությունն սկսելը՝ 2022 թվականի հուլիսի 25-ին։
Շարադրվածի հիման վրա, 2017 թվականի հունվարի 1-ից 2020 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման փաստի առթիվ, որը հանգեցրել է ապրանքային շուկայի՝ ըստ տարածքային սկզբունքի բաժանման հետևանքների, «ԶՎՊ» ԲԸ-ի, «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի և նրանց պաշտոնատար անձանց նկատմամբ գործի քննությունը ենթակա է կարճման։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը պարզել է, որ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձինք, կոմերցիոն տնօրեն Ա.Վ. Վերզունը և գլխավոր տնօրեն Դ.Վ. Գրիգորևը, մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը դադարեցրել են որպես «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձ նրանց լիազորությունները դադարելու պահին, մասնավորապես՝ 2020 թվականի օգոստոս և նոյեմբեր ամիսներին համապատասխանաբար, այսինքն՝ քննություն անցկացնելիս մինչև այն հայտնաբերելը՝ 2022 թվականի հուլիսի 25-ին։
Այսպիսով, Ա.Վ. Վերզունի կողմից խախտումն ավարտվելու օրվանից եռամյա ժամկետը լրացել է 2023 թվականի օգոստոսին, իսկ Դ.Վ. Գրիգորևի կողմից խախտումն ավարտվելու օրվանից եռամյա ժամկետը լրացել է 2023 թվականի նոյեմբերին, ինչը հիմք է՝ Գործերի քննության կարգի 46-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան, գործի քննությունը կարճելու համար։
Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգին համապատասխան՝ սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետի «ա» ենթակետում նշված պատասխանողներին տուգանքները նշանակել՝ հաշվի առնելով հետևյալը՝
Պ.Ա. Պոդգորնովի նկատմամբ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների ցանկով նախատեսված՝ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների, և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայություն, որոնք հաշվի են առնվում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքի չափը հաշվարկելիս (նշված Մեթոդիկայի թիվ 1 հավելված).
«Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի, «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի, Վ.Բ. Կոզլովսկու և Ա.Ն. Ռոդինի նկատմամբ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների ցանկով նախատեսված՝ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների, և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների առկայություն, որոնք հաշվի են առնվում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքի չափը հաշվարկելիս (նշված Մեթոդիկայի թիվ 1 հավելված), որոնք արտահայտվել են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը կամովի դադարեցնելու և գործը քննելիս Հանձնաժողովին աջակցություն ցուցաբերելու մեջ, ինչպես նաև նշված ցանկով նախատեսված՝ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների առկայություն, որոնք արտահայտվել են «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի, «Բելյոդոբրոմ» ՈւՁ-ի, Վ.Բ. Կոզլովսկու և Ա.Ն. Ռոդինի կողմից մրցակցության կանոնների տևող (1 և ավելի տարվա ընթացքում) խախտման մեջ։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման փաստը պարզելու առնչությամբ, ղեկավարվելով Գործերի քննության կարգի 45-րդ կետով, Հանձնաժողովի կոլեգիան համարում է, որ կոնտրագենտների ընտրության կարգի մշակումը, որը ներառում է հնարավոր (գործող) կոնտրագենտի կողմից դիմումի ներկայացման միասնական պահանջները, կբացառի անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) հնարավոր խտրականությունը, այդ թվում՝ ռեզիդենտության հատկանիշով։ Նշված միջոցների կատարումը կնպաստի անդրսահմանային շուկաներում մրցակցության վերականգնմանը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|