Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 39
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
16.04.2024
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
16.04.2024
Дата вступления в силу
19.05.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2024 թվականի

թիվ 39

քաղ. Մոսկվա

 

«ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 024/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼԻՍ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին արձանագրության 8-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 9 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի իրագործման նպատակով և հաշվի առնելով 3-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Հաստատել «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի կցվող ցանկը, որի առնչությամբ մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը։

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված ցանկը կիրառվում է միայն այն ներմուծվող (ներմուծված) արտադրանքի մասով, որի առնչությամբ «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 024/2011) նախատեսված է համապատասխանության գնահատման անցկացումը համապատասխանության հայտարարագրման ձևով։

3. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մարտի 6-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) վերաբերյալ փաստաթղթի ներկայացմամբ» թիվ 39 որոշումը,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների 1-ին կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 159 որոշման հավելված)։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի ապրիլի 16-ի

թիվ 39 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

«ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 024/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ, ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼԻՍ, ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

Արտադրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը

Ծանոթագրությունը

1

2

3

4

 

I. սննդային ճարպայուղային արտադրանք

 

1. Բուսական յուղեր ու դրանց թորամասերը՝

 

համապատասխանության հայտարարագիր

 

1) սոյայի յուղ և դրա զտամասերը՝

     

չզտված

1507 10 900 1

   
 

1507 10 900 9

   

զտված

1507 90 900 1

   
 

1507 90 900 9

   

2) գետնընկույզի յուղ և դրա զտամասերը՝

     

չզտված

1508 10 900 0

   

զտված

1508 90 900 0

   

3) ձիթապտղի յուղ և դրա զտամասերը՝

     

չզտված

1509 20 000 0

1509 30 000 0

1509 40 000 0

1510 10 000 0

   

զտված

1509 90 000 0

1510 90 000 0

   

4) արմավենու յուղ և դրա զտամասերը՝

     

չզտված

1511 10 900 2

1511 10 900 8

   

զտված՝

     

արմավենու յուղի

պինդ զտամասեր

1511 90 1100

1511 90 190 2

1511 90 190 8

   

արմավենու յուղ և դրա զտամասերը՝ բացի պինդ զտամասերից

1511 90 990 2

1511 90 990 8

   

5) արևածաղկի յուղ և դրա զտամասերը՝

     

չզտված

1512 11 910 1

1512 11 9109

   

զտված

1512 19 900 2

1512 19 900 9

   

6) սաֆլորի յուղ և դրա զտամասերը՝

     

չզտված

1512 11 990 1

1512 11 990 9

   

զտված

1512 199003

1512 19 900 9

   

7) բամբակի յուղ և դրա զտամասերը՝

     

չզտված

151221 900 0

   

զտված

1512 29 900 0

   

8) կոկոսի (միջուկի) յուղ և դրա զտամասերը՝

     

չզտված

1513 11 9100

1513 1 1 990 2

1513 11 990 8

   

զտված՝

     

Կոկոսի յուղի պինդ զտամասեր

1513 19 1100

1513 19 1902

1513 19 190 8

   

կոկոսի յուղ և դրա զտամասերը՝ բացի պինդ զտամասերից

1513 199100

1513 19 9902

1513 19 990 8

   

9) արմավամիջուկի յուղ և դրա զտամասերը՝

     

չզտված

1513 21 300 0

1513 21 9002

1513 21 900 8

   

զտված՝

     

արմավամիջուկի յուղի պինդ զտամասեր

1513 29 110 0

1513 29 190 2

1513 29 190 8

   

արմավամիջուկի յուղ և դրա զտամասերը՝ բացի պինդ զտամասերից

1513 29 500 0

1513 29 900 2

1513 29 900 8

   

10) բաբասուի յուղ և դրա զտամասերը՝

     

չզտված

1513 21 300 0

1513 21 9002

1513 21 900 8

   

զտված՝

     

բաբասուի յուղի պինդ զտամասեր

1513 29 110 0

1513 29 1902

1513 29 190 8

   

բաբասուի յուղ և դրա զտամասերը՝ բացի պինդ զտամասերից

1513 29 500 0

1513 29 9002

1513 29 900 8

   

11) կանճրակի յուղ և դրա զտամասերը՝

     

չզտված

1514 11 900 1

1514 11 900 9

151491 900 1

1514 91 900 9

 

կանճրակի յուղ՝ 3 %-ից ոչ ավելի էրուկաթթվի պարունակությամբ

զտված

1514 19900 1

1514 19 900 9

1514 99 900 1

1514 99 900 9

 

կանճրակի յուղ՝ 3 %-ից ոչ ավելի էրուկաթթվի պարունակությամբ

12) մանանեխի յուղ և դրա զտամասերը՝

     

չզտված

1514 91 900 1

1514 91 900 9

   

զտված

1514 99 900 1

1514 99 900 9

   

13) կտավատի յուղ և դրա զտամասերը՝

     

չզտված

1515 1 1 000 0

   

զտված

1515 19 900 0

   

14) եգիպտացորենի յուղ և դրա զտամասերը՝

     

չզտված

1515 21 900 0

   

զտված

1515 29 900 0

   

15) գերչակի յուղ և դրա զտամասերը՝ չզտված և զտված

1515 30 900 0

   

16) քունջութի յուղ և դրա զտամասերը՝

     

չզտված

1515 50 190 0

   

զտված

1515 50 990 0

   

17) ժոժոբայի յուղ և դրա զտամասերը՝ չզտված և զտված

1515 90 110 0

   

18) տունգի յուղ և դրա զտամասերը՝ չզտված և զտված

1515 90 110 0

   

19) այլ բուսական յուղեր և դրանց զտամասերը՝

չզտված

զտված

1515 90 610 0

1515 90 690 0

1515 90 810 0

1515 90 890 0

 

այլ բուսական յուղերի և դրանց զտամասերի թվին են դասվում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) 4-րդ հավելվածով նախատեսված և սույն ցանկի այլ կետերում չնշված բուսական յուղերն ու դրանց զտամասերը

20) բուսական յուղ՝ խառնուրդ

1517 90 910 0

1517 90 990 0

 

պատրաստված չվերափոխված բուսական յուղերից և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից

2. Յուղեր(ճարպեր)՝ վերաեթերացված, զտված, հոտազերծված՝

 

համապատասխանության հայտարարագիր

 

1) առաջնային փաթեթավորմամբ, 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգվածով

151620 810 0

 

վերաեթերացման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը

2) 1 կգ-ից ավելի զուտ զանգվածով տարայում

     

վերաեթերացված, զտված, հոտազերծված յուղ՝ խաղողի կորիզներից

1516 20 960 2

 

վերաեթերացման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը

վերաեթերացված, զտված, հոտազերծված յուղ՝գետնընկույզի, բամբակի, սոյայի, արևածաղկի, այլ յուղեր՝ բացառությամբ արմավամիջուկի, կոկոսի, կանճրակի յուղի

1516 20 960 8

 

վերաեթերացման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը։

Այլ յուղերի թվին են դասվում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) 4-րդ հավելվածով նախատեսված և սույն ցանկի այլ կետերում չնշված բուսական յուղերն ու դրանց զտամասերը

վերաեթերացված, զտված, հոտազերծված յուղ

1516 20 980 8

 

վերաեթերացման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի

արմավամիջուկի, կոկոսի, կանճրակի

   

բուսական յուղ և դրա զտամասերը

3) վերաեթերացված, զտված, հոտազերծված բուսական յուղեր

151790 1000

1517 90 990 0

 

վերաեթերացման գործընթացի են ենթարկվել երկու կամ ավելի տեսակի բուսական յուղեր և դրանց զտամասերը

3. Յուղեր (ճարպեր)՝ ջրածնավորված, զտված, հոտազերծված՝

 

համապատասխանության հայտարարագիր

 

1) առաջնային փաթեթավորմամբ,

1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգվածով

1516 20 810 0

 

ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը

2) 1 կգ-ից ավելի զուտ զանգվածով տարայում՝

     

բաբակի յուղ՝ ջրածնավորված, զտված, հոտազերծված

1516 20 960 1

 

ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը

ջրածնավորված, զտված, հոտազերծված յուղ՝ խաղողի կորիզներից

1516 20 960 2

 

ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը

ջրածնավորված, զտված, հոտազերծված յուղ՝գետնընկույզի, սոյայի կամ արևածաղկի, այլ յուղեր՝ բացառությամբ արմավամիջուկի, կոկոսի, կանճրակի յուղերի

1516 20 960 8

 

ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը։

Այլ յուղերի թվին են դասվում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) 4-րդ հավելվածով նախատեսված և սույն ցանկի այլ կետերում չնշված բուսական յուղերն ու դրանց զտամասերը

ջրածնավորված, զտված, հոտազերծված յուղ՝ արմավամիջուկի, կոկոսի, կանճրակի

1516 20 980 8

 

ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը

3) ջրածնավորված, զտված, հոտազերծված բուսական յուղեր

1517 90 100 0

1517 90 990 0

 

ջրածնավորման գործընթացի են ենթարկվել երկու կամ ավելի տեսակի բուսական յուղեր և դրանց զտամասերը

4. Մարգարիններ

1517 10 1000

1517 10 900 0

1517 90 100 0

1517 90 930 0

1517 90 990 0

համապատասխանության հայտարարագիր

 

5. սփրեդներ բուսաճարպային և խառնուրդներ`հալած, բուսաճարպային

1517 90 100 0

1517 90 990 0

համապատասխանության հայտարարագիր

 

6. սփրեդներ բուսասերուցքային և խառնուրդներ`հալած, բուսաճարպային

2106 90 980 4

համապատասխանության հայտարարագիր

 

7. Հատուկ նշանակության ճարպեր, այդ թվում՝ խոհարարական, հրուշակեղենային, հացաթխման

1516 20 810 0

1516 20 960 8

1516 20 980 8

համապատասխանության հայտարարագիր

պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից

 

1517 90 100 0

1517 90 930 0

1517 90 990 0

համապատասխանության հայտարարագիր

պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից՝ տարբեր հարաբերակցություններով

8. Կաթնային ճարպի փոխարինիչներ

1516 20 810 0

1516 20 960 8

1516 20 980 8

համապատասխանության հայտարարագիր

պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից

 

1517 90 100 0

1517 90 990 0

համապատասխանության հայտարարագիր

պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից՝ տարբեր հարաբերակցություններով

9. Կակաոյի յուղի համարժեքներ

1517 90 990 0

համապատասխանության հայտարարագիր

պատրաստված չվերափոխված բուսական յուղերից (իլիպե (բոռնեո, տենգկավանգ)) արմավենու յուղեր, սալ, շի, կոկում, մանգոյի կորիզներից ստացվող յուղ) և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից

10. Կակաոյի յուղի բարելավիչներ՝ SOS-տիպի

1517 90 990 0

համապատասխանության հայտարարագիր

պատրաստված չվերափոխված բուսական յուղերից (իլիպե (բոռնեո, տենգկավանգ)) արմավենու յուղեր, սալ, շի, կոկում, մանգոյի կորիզներից ստացվող յուղ) և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից

11. Կակաոյի յուղի փոխարինիչներ՝ POP-տիպի

1516 20 980 1

համապատասխանության հայտարարագիր

պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից

 

1517 90 990 0

համապատասխանության հայտարարագիր

պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից՝ տարբեր հարաբերակցություններով

12. Կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չբարեխառնվող, ոչ լաուրինային տեսակի

1516 20 980 1

համապատասխանության հայտարարագիր

պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից

 

1517 90 990 0

համապատասխանության հայտարարագիր

պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից՝ տարբեր հարաբերակցություններով

13. Կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չբարեխառնվող, լաուրինային տեսակի

1516 20 980 1

համապատասխանության հայտարարագիր

պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից

 

1517 90 990 0

համապատասխանության հայտարարագիր

պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից

14 Կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չբարեխառնվող, խառը տեսակի

1517 90 990 0

համապատասխանության հայտարարագիր

պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից

15. Սոուսներ բուսական յուղերի հիմքով

2103 90 100 0

2103 90 900 9

համապատասխանության հայտարարագիր

 

16. Մայոնեզներ

2103 90 900 1

համապատասխանության հայտարարագիր

 

17 Սոուսներ մայոնեզային

2103 90 900 9

համապատասխանության հայտարարագիր

 

18. Կրեմներ՝ բուսական յուղերի հիմքով

1517 90 100 0

1517 90 990 0

2106 90 980 4

համապատասխանության հայտարարագիր

 

19. Գլիցերին՝ թորած

2905 45 000 9

համապատասխանության հայտարարագիր

 
 

II. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանք

 

20. Գլիցերին՝ բնական, հում

1520 00 000 0

համապատասխանության հայտարարագիր

 

21. Օճառ՝ տնտեսական

3401 19 000 0

3401 20 100 0

3401 20 900 0

համապատասխանության հայտարարագիր

 

 

 Ծանոթագրություն․

1. Սույն ցանկը կիրառելու նպատակով`անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես արտադրանքի անվանմամբ, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով (հաշվի առնելով 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները)։

2. «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին սույն ցանկում նշված փաստաթուղթը (համապատասխանության գնահատման փաստաթղթի մասին տեղեկությունները) մաքսային մարմիններ ներկայացնելու պահանջը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող ճարպայուղային արտադրանքի համար և չի տարածվում հետևյալի վրա՝

ա) ոչ արդյունաբերական պատրաստման գործընթացում ստացված ճարպայուղային արտադրանք՝ բացառությամբ բուսական յուղի («ոչ արդյունաբերական պատրաստում» հասկացությունն օգտագործվում է Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 021/2011) սահմանված իմաստով).

բ) ոչ սննդային ճարպայուղային արտադրանք՝ բացառությամբ բնական, հում գլիցերինի և տնտեսական օճառի.

գ) նորահայտ սննդային ճարպայուղային արտադրանք և հատուկ նշանակության սննդային ճարպայուղային արտադրանք («նորահայտ սննդային արտադրանք» և «հատուկ նշանակության սննդային ճարպայուղային արտադրանք» հասկացություններն օգտագործվում են Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 021/2011) սահմանված իմաստներով)։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: