Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 20
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
12.04.2024
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
12.04.2024
Дата вступления в силу
06.06.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2024 թվականի

թիվ 20

քաղ. Երևան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 31 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 31 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝


Մ. Գրիգորյան


Ի. Պետրիշենկո


Ս. Ժումանգարին


Ա. Կասիմալիև


Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 31 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) 42-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի մասին» թիվ 31 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական բարձրագույն

խորհրդի 2024 թվականի

ապրիլի 12-ի թիվ 20 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 31 որոշման մեջ կատարվող

 

1. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Եվրասիական միջկառավարական խորհրդին՝ սույն որոշմամբ հաստատված պլանի 4-րդ կետում նշված ակտը հաստատելիս նախատեսել այն 2026 թվականի հուլիսի 1-ից ոչ ուշ ուժի մեջ մտնելը։»։

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 կետով.

«21. Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերով մատակարարումների մեկնարկի ամսաթիվը սահմանել 2027 թվականի հունվարի 1-ից։»։

3. Սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի մեջ՝

ա) 4-րդ կետի չորրորդ սյունակում «մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

բ) 5-րդ և 9-րդ կետերի չորրորդ սյունակում «մինչև 2026 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2028 թվականի հունվարի 1-ը» բառերով.

գ) 8-րդ և 12-րդ կետերի չորրորդ սյունակում «մինչև 2024 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի հունվարի 1-ը» բառերով.

դ) 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«10. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրին անդամ պետությունների ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների բոլոր սուբյեկտների կամավոր և մրցակցային հիմունքներով մասնակցության համար անդամ պետության կողմից պայմանների ստեղծման, ինչպես նաև նշված առևտրի մասով անդամ պետության պատրաստակամության մասին տեղեկատվության ներկայացում Հանձնաժողով

անդամ պետություններ

 

«Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագիրը, ինչպես նաև Միության մարմինների՝ Միության գազի ընդհանուր շուկայի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում

11. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկային անդամ պետությունների ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների բոլոր սուբյեկտների կամավոր և մրցակցային հիմունքներով մասնակցության համար պայմանների ստեղծման վերաբերյալ որոշման ընդունում

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի խորհուրդ

«Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագիրը,

ինչպես նաև Միության մարմինների՝ Միության գազի ընդհանուր շուկայի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում».

«13. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի տեխնոլոգիական հիմքի գործառման թեստային փորձարկումների անցկացում

անդամ պետություններ,

Հանձնաժողով

 

պարբերաբար՝ սույն պլանի 8-րդ կետում նշված կանոնակարգերի հաստատման օրվանից մինչև սույն պլանի 4-րդ կետում նշված ակտն ուժի մեջ մտնելու օրը».

 

ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-20-րդ կետերով՝

 

«14. Գրանցողի հետ՝ ենթակառուցվածքային կազմակերպությունների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովման պատրաստակամության մասին տեղեկատվության ներկայացում Հանձնաժողով՝ նախքան Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուրն սկսելը՝ «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) 5-8-րդ կետերին և սույն պլանի 8-րդ կետին համապատասխան

Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ)

 

ոչ ուշ, քան միանալու մասին պայմանագրի ձևը (պայմանագրերի ձևերը), ինչպես նաև պայմանագրերի ու կանոնակարգերի ստանդարտ ձևերը հաստատելու օրվանից 12 ամիս հետո

15. Ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների այն սուբյեկտների մասին տեղեկատվության ներկայացում գրանցողին, որոնք լիազորված են մասնակցելու Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում՝ ներառյալ էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման և շեղումների կարգավորման համար լիազորված կազմակերպությունները, (Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրի ձևավորման նպատակով)

Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ)

 

մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը

16. Միջպետական հատույթների կազմի մասին տեղեկատվության ներկայացում գրանցողին

Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ)

 

մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը

17. Կենտրոնացված առևտրի օպերատորներին և գրանցողին տեղեկատվության ներկայացում՝ ներքին հատույթ հատկացնելու և այն մասին, թե անդամ պետության տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ո՞ր ուղղություններով (միջպետական ո՞ր հատույթների մասով) է ներքին հատույթն ազդեցություն թողնում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում այլ անդամ պետությունների էլեկտրական էներգիայի մատակարարումների ծավալների վրա

Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ)

 

մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը

18. Միջպետական հատույթների հասանելի թողունակությունը որոշելու մեթոդիկաների և ներքին հատույթների (առկայության դեպքում) հասանելի թողունակությունը որոշելու համար կիրառվող կարգերի հաստատում

Անդամ պետություններ՝ միջպետական հատույթների հասանելի թողունակությունը որոշելու մեթոդիկաների մասով. իր տարածքում ներքին հատույթները որոշած անդամ պետություն՝ ներքին հատույթների հասանելի թողունակությունը որոշելու համար կիրառվող կարգերի մասով

Անդամ պետությունների լիազորված մարմիններ

մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը

19. Միջպետական հատույթների հասանելի թողունակությունը որոշելու հաստատված մեթոդիկաների և ներքին հատույթների (առկայության դեպքում) հասանելի թողունակությունը որոշելու համար կիրառվող կարգերի հրապարակում

Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ)

 

մինչև 2026 թվականի հոկտեմբերի 15-ը

20. Միջպետական հատույթների հասանելի թողունակության մեծությունների և ներքին հատույթների (առկայության դեպքում) հասանելի թողունակության մեծությունների ներկայացում գրանցողին

Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ)

 

մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: