ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի նոյեմբերի 15-ին
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ և 2.2-րդ ենթակետերով.
«2.1) ձյունագնացը.
2.2) մոտոամենագնացը (քվադրոցիկլը).»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը «փոխադրամիջոցների» բառից հետո լրացնել «, ձյունագնացների և մոտոամենագնացների (քվադրոցիկլերի)» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 8 |