ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 5096-Ա |
«30» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՎԹԱՇԵՆԻ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.22 ՇԵՆՔԻ Հ.19 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռադիկ Հարոյանի և Անտոնինա Մնացականյանի լիազորված անձ Ռադիկ Հարոյանի դիմումը՝ Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.22 շենքի, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Ռադիկ Հարոյանին և Անտոնինա Մնացականյանին պատկանող հ.19 բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23072024-01-0312 վկայական, գաղտնաբառ՝ HKYVA1HGDMWR) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.11.2024թ. հ.Դ-148991-24 եզրակացությունը.
1. Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.22 շենքի, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Ռադիկ Հարոյանին և Անտոնինա Մնացականյանին պատկանող հ.19 բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |