ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի նոյեմբերի 15-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերից հետո լրացնել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 8-րդ կետը «իրավական պաշտպանությունը» բառերից հետո լրացնել «դատական և վերադասության կարգով» բառերով.
2) 11-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենքի 42-րդ հոդվածում`
1) 1-ին և 2-րդ մասերի «զանցանքի» բառը փոխարինել «խախտման» բառով.
2) 1-ին մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
3) 2-րդ մասից հանել «և 4-րդ» բառերը.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Կարգապահական տույժեր կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք իրավունք ունեն սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված տույժը կիրառելու միայն կարգապահական կոպիտ խախտումների համար: Կարգապահական կոպիտ խախտումներ են համարվում`
1) քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելը.
2) ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ծառայողների և այլ անձանց անհատական տվյալներն ապօրինաբար օգտագործելը կամ հրապարակելը` փոխանցելը, հաղորդելը, տրամադրելը, առաքելը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն.
3) իր և այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքն օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը.
4) ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելը.
5) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելը.
6) առանց հարգելի պատճառների ամբողջ աշխատանքային օրվա (հերթապահության) ընթացքում ծառայության չներկայանալը.
7) ծառայության վայրում գույք հափշտակելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը:»:
Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե կարգապահական խախտումը կատարելու օրվանից անցել է մեկ տարի:».
2) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 5-7-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում.»:
Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 7 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|