ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2023 թվականի |
թիվ 159 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆՈՐ ՑԵՂԵՐԻ, ՏԻՊԵՐԻ, ԳԾԵՐԻ ԵՎ ՏՐԱՄԱԽԱՉՎԱԾ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ (ԿՐՈՍՍՆԵՐԻ) ԱՊՐՈԲԱՑԻԱ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2019 թվականի հոկտեմբերի 25-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 7.3.1 ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 113 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղերի, տիպերի, գծերի և տրամախաչված հիբրիդների (կրոսսների) ապրոբացիա անցկացնելու կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ' |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին կոլեգիայի 2023 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 159 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղերի, տիպերի, գծերի և տրամախաչված հիբրիդների (կրոսսների) ապրոբացիա անցկացնելու կարգում կատարվող
1. 5-րդ կետում՝
ա) «հետազոտվում են» բառերը փոխարինել «գնահատվում են» բառերով.
բ) «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված մեթոդիկաներին համապատասխան» բառերը փոխարինել «թիվ 3 հավելվածի համաձայն» բառերով։
2. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Ապրոբացվող սելեկցիոն նվաճումների այն կենդանիների տարբերակելիության, միատարրության, կայունության և հիվանդությունների նկատմամբ դիմացկունության գնահատումը, որոնց տեսակները չեն ներառվել սույն կարգի թիվ 3 հավելվածում, իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված մեթոդիկաներին համապատասխան։»։
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 3 հավելվածով՝
ԳՆԱՀԱՏՈՒՄ
գյուղատնտեսական կենդանիների ապրոբացվող նոր ցեղերի, տիպերի, գծերի և տրամախաչված հիբրիդների (կրոսսների) տարբերակելիության, միատարրության, կայունության և հիվանդությունների նկատմամբ դիմացկունության
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: