ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 դեկտեմբերի 2024 թ. |
N 266-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:
2. Երևան համայնքի ենթակայությամբ գործող պետական և համայնքային ուսումնական հաստատությունների, Երևանի վարչական տարածքում պետական ենթակայությամբ գործող սոցիալական պաշտպանության կազմակերպությունների կառուցման և վերակառուցման համար՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` Երևանի վարչական տարածքում շինարարության թույլտվության համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ,
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան Երևանի վարչական տարածքում շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:
3. 2023 թվականի հուլիսի 7-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 687-Ն որոշմամբ սահմանված նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար նախատեսված տեղական վճարը վճարված լինելու դեպքում oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան շինարարության թույլտվության տրամադրման համար սահմանված տեղական տուրքի վճարման ենթակա գումարը նվազեցվում է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար սահմանված տեղական վճարի գումարի վճարված չափին համամասնորեն:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում, որոնց պարագայում յուրաքանչյուր փոփոխության արդյունքում ընդհանուր միասին գումարային արտահայտությամբ վերցված փոփոխվող մակերեսի (շենքերի և շինությունների ստորգետնյա և վերգետնյա հարկերի արտաքին չափերի մակերեսների հանրագումար) ընդհանուր չափը չի գերազանցում մինչև առաջին և յուրաքանչյուր հաջորդական փոփոխությունների կատարումը նախագծային փաստաթղթերով հաստատված մակերեսի հինգ տոկոսը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով նոր շինարարության թույլտվություն տրամադրելիս շինարարության թույլտվության՝ 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:
5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում սույն որոշման 4-րդ կետով նախատեսված չափից ավելի մակերեսի ավելացում (բացառությամբ վերգետնյա հարկի (հարկերի) ավելացում նախատեսող նախագծերի համաձայնեցման դեպքերի) նախատեսող փոփոխություններ կատարելու դեպքում, որոնց արդյունքում նոր շինարարության թույլտվություն տրամադրելիս՝ 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի վճարման ենթակա գումարը գերազանցում է մինչև տվյալ փոփոխություն կատարելը վճարված տեղական տուրքի դրույքաչափը՝ նոր շինարարության թույլտվություն տրամադրելիս՝ 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի նկատմամբ կիրառվում է տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ ընդհանուր մակերեսի համար հաշվարկված տեղական տուրքի չափի 80 տոկոսի չափով, եթե նոր շինարարության թույլտվություն տրամադրելիս 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի և մինչև տվյալ փոփոխություն կատարելը վճարված տեղական տուրքի տարբերությունը չի գերազանցում նոր շինարարության թույլտվություն տրամադրելիս՝ 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի 20 տոկոսը և դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:
6. Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան Երևանի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների 2025 թվականի ընթացքում մեկ անգամ և մինչև 3 ամիս ժամկետով երկարաձգման համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Երևան համայնքի հանդեպ թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:
7. Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան Երևանի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ տեղական տուրքի չափի 75 տոկոսի չափով (այդ թվում՝ նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4.1 մասով սահմանված դեպքերի), եթե դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) սույն որոշման 6-րդ կետով նախատեսված արտոնության կիրառմամբ թույլտվություն չի ստացել և Երևան համայնքի հանդեպ թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:
8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` Երևանի վարչական տարածքում շինարարության համար մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը ստացված շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն` տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե շինարարության թույլտվության ստացման համար ներկայացված հայտով կամ դրան կից շինարարական աշխատանքների կազմակերպման ժամանակացույցով կամ նախագծային փաստաթղթերի փորձագիտական եզրակացությամբ շինարարական աշխատանքների կատարման համար նախատեսված է եղել ավելի երկար ժամկետ, քան տրամադրված շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետն է և շինարարության թույլտվությունը երկարաձգվում է նշված փաստաթղթերով սահմանված ժամկետից պակաս տրամադրված ժամկետը չգերազանցող ժամկետով և դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Երևան համայնքի հանդեպ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:
9. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում բազմաբնակարան բնակելի շենքերի և համալիրների համաձայնեցված նախագծերի վերահամաձայնեցման շրջանականերում միայն ստորգետնյա ավտոկայանատեղիների ծավալային (մակերեսի) փոփոխություններ կատարելու դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով նոր շինարարության թույլտվություն տրամադրելիս շինարարության թույլտվության՝ 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:
10. 3-րդ և 4-րդ կարգի վթարայնության աստիճանի 10 և ավել բնակարան ունեցող շենքերի քանդման և փոխարենը նոր բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով Երևանի վարչական տարածքում շինարարության թույլտվության համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե կառուցապատողը նախքան թույլտվություն ստանալու հայտ ներկայացնելը փաստացի կատարել է քաղաքաշինական ծրագրի ընթացքում նախատեսված վերաբնակեցման կամ գույքի (բաժնեմասի) ձեռքբերման պայմանները և դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|