հայկական սսհ մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
2 ապրիլի 1982 թ. N 195
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ 1968 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 445 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1982 թ. մարտի 25-ի N 230 որոշմանը համապատասխան Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թ. հոկտեմբերի 17-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1968 թվականի օգոստոսի 21-ի «Անտառային տնտեսությանը պատճառված վնասի համար նյութական պատասխանատվության կարգի և չափերի մասին» N 641 որոշումը» N 445 որոշման I բաժնում մտցնել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1. 1-ին կետի «ա», «ե», «զ», «ը» և «թ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) անտառահատման համար չհատկացված տեղամասերում ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների կողմից աճող անտառ հատելիս. քաղաքացիների կողմից աճող անտառ հատելիս` առանց անտառահատման տոմսի (օրդերի) կամ տոմսով (օրդերով), բայց ոչ այն տեղամասերում, ոչ այն քանակով և ոչ այն ծառատեսակները, որ ցույց է տրված տոմսում (օրդերում)».
«ե) կեղտաջրերով, քիմիական նյութերով, արդյունաբերական և կոմունալ-կենցաղային արտանետվածքներով, մնացուկներով և թափոններով անտառը վնասելիս, որը հասցրել է անտառի չորացման կամ հիվանդության.
«զ) պետական անտառային ֆոնդի հողամասերի օգտագործումը արմատախիլ անելու, շինություններ կառուցելու, փայտանյութ վերամշակելու, պահեստներ սարքելու և այլնի համար, առանց այդ հողամասերը օգտագործելու պատշաճ թույլտվություն ունենալու».
«ը) պետական անտառային ֆոնդի անտառներում և ոչ անտառապատ հողերում ինքնագլուխ խոտհունձ անելիս և անասուններ արածեցնելիս.
«թ) ինքնագլուխ կերպով վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելիս այն տեղամասերում, որտեղ այդ արգելված է կամ թույլատրվում է միայն անտառային տոմսերով»:
2. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6. Սահմանել է, որ ՍՍՀՄ անտառներում արմատի վրա բնափայտի բացթողնման կանոնները կամ ՍՍՀՄ անտառներում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկները և քաղաքացիները կրում են այդ կանոններով կամ օրենսդրական այլ ակտերով նախատեսված պատասխանատվություն»:
3. 8-րդ կետում միջկոլտնտեսային անտառտնտեսությունների և անտառապետությունների վերաբերյալ ցուցումները փոխարինել անտառային տնտեսության վարման միջտնտեսային ձեռնարկությունների (կազմակերպությունների) համար ցուցումներով:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |